«Հայ Եկեղեցու պատմություն» համացանցում

Started by Gift, November 12, 2009, 02:10:35 AM

Previous topic - Next topic

Gift

Սիրելի լուսամուտցիներ,
Կարծում եմ` կլինեն Ձեզանից մարդիկ, ովքեր ծանոթ են www.aybben.am նախագծին: <<Ներկայացվող նախագիծն իրենից ներկայացնում է ցանցային հայալեզու կրթամշակութային ինտեգրացված համակարգ>> (մանրամասներին ծանոթացեք վերը նշված հղումով): Սա մի ինտերնետային կայք է, որը հնարավորություն է տալիս համացանցում ստեղծել դասարան և դասավանդել որևէ առարկա:

Առաջարկս հետևյալն է. եթե կան եկեղեցականներ, ովքեր ունեն ինտերնետից մշտապես օգտվելու հնարավորություն և ժամանակ, ցանկության դեպքում կարող են գրանցվել այդ կայքում և ստեղծել Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասարան:

Խնդրում եմ ծանոթացեք կայքի նպատակներին, գործածության սկզբունքներին, ապա, եթե կուզեք, այստեղ գրեք Ձեր առաջարկները:

Հ.Գ.
Նախագծի հեղինակը և կայքի պատրաստողները վստահելի մարդիկ են և շատ մոտ Հայ եկեղեցուն, այնպես որ մեր կողմից կատարված որևէ նախաձեռնություն անպայմանորեն կընդունվի: