Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Gift on November 12, 2009, 02:10:35 AM

Title: «Հայ Եկեղեցու պատմություն» համացանցում
Post by: Gift on November 12, 2009, 02:10:35 AM
Սիրելի լուսամուտցիներ,
Կարծում եմ` կլինեն Ձեզանից մարդիկ, ովքեր ծանոթ են www.aybben.am (http://www.aybben.am) նախագծին: <<Ներկայացվող նախագիծն իրենից ներկայացնում է ցանցային հայալեզու կրթամշակութային ինտեգրացված համակարգ>> (մանրամասներին ծանոթացեք վերը նշված հղումով): Սա մի ինտերնետային կայք է, որը հնարավորություն է տալիս համացանցում ստեղծել դասարան և դասավանդել որևէ առարկա:

Առաջարկս հետևյալն է. եթե կան եկեղեցականներ, ովքեր ունեն ինտերնետից մշտապես օգտվելու հնարավորություն և ժամանակ, ցանկության դեպքում կարող են գրանցվել այդ կայքում և ստեղծել Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասարան:

Խնդրում եմ ծանոթացեք կայքի նպատակներին, գործածության սկզբունքներին, ապա, եթե կուզեք, այստեղ գրեք Ձեր առաջարկները:

Հ.Գ.
Նախագծի հեղինակը և կայքի պատրաստողները վստահելի մարդիկ են և շատ մոտ Հայ եկեղեցուն, այնպես որ մեր կողմից կատարված որևէ նախաձեռնություն անպայմանորեն կընդունվի: