Անգրագետ հաղորդումներ, ֆիլմեր, թարգմանուŠ

Started by Masnaget, October 06, 2009, 11:37:56 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Այսօր առավոտյան Շանթի լրատվական եթերում հաղորդավարը խոսում էր
Quoteհայ բայքըրների
մասին, հայերեն՝ հայ հեծանվորդների։
Let's open the window of our soul and let the light enter our souls

BAREV

Ձեր քննարկած հարցը վաղուց է, ինչ մնում է ցավոտ ու ավելի խորացող: Ամենավատն այն է, որ հիշյալ հաղորդումներ ու ֆիլմեր ստեղծողներն արդարանում են, որ պահանջարկի համեմատ են ստեղծում առաջարկ: Հետևաբար, ըստ իրենց, օրեցօր կավելանան նման հաղորդումներն ու ֆիլմերը: Դրան նպաստում են նաև հատկապես ուղիղ եթերների ժամանակ զանգահարող ու գրական հայերեն բառեր չգտնող ու անընդհատ կմկմացող հեռուստադիտողների այսպես կոչված հիացմունքի ու գնահատանքի շռայլումները: Իրենք էլ իրենց դրախտում են զգում՝ արդեն տառապելով "աստղային" -ությամբ:
Ի պատասխան այս ամենի՝ սթափ մտածող ու իրավիճակի լրջությունը գնահատող հեռուստադիտողները շատ քիչ դեպքերում են հենց բողոքում՝ բավարարվելով ուղղակի զայրանալով, ալիքը թեքելով կամ անջատելով: Միայն որոշ հեռուստաբանավեճերի ժամանակ է ստացվում ամբողջ սրությամբ քննադատել թե' սերիալների, թե' հաղորդումերի ու երգերի միջոցով քարոզվող անբարոյականությունն ու անմակարդակությունը: Բայց այս քննադատողներին շատերն էլ դիտում են որպես վերջին մոհիկաններ, ինչպես կնայեին Եղեռնից մազապուրծներին, որոնց, միևնույն է, երկար չի մնացել ապրելու:
Ըստ իս՝ հարկավոր է "պահանջարկի" միաբևեռությանը հակառակ պարտադրել հեռուստադիտողների մյուս խմբի կարծիքը, որը դեմ է անմակարդակությանը, անբարոյականությանը, կեղծ ազատականությանը, լեզվի ու մշակույթի աղճատմանը: Սա պետք է անել բողոքի ակցիաներով, պարբերաբար արվող զանգերով, նամակներով, հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի մեր պահանջարկից ծնվի նաև համապատասխան առաջարկ:
Վստահ եմ, որ բավականին մեծ աջակցություն կլինի բոլոր շրջանակներից՝ արվեստագետ-մտավորականներից /ներառյալ նաև շատ դերասաններ/, հոգևորականներից, մանկավարժներից, ծնողներից, ուսանողներից ու սերունդը բարոյական ու կրթված տեսնելու ցանկությունն ունեցող ցանկացած քաղաքացուց: