Author Topic: Անգրագետ հաղորդումներ, ֆիլմեր, թարգմանուŠ  (Read 9141 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Այստեղ կլինեն մեր քննարկումները եթերից հնչող աղավաղված հայերենի մասին: Ենթադրվում է նաև կազմել ոչ գրագետ հեռուստաընկերությունների ցանկ: Եղեք ուշադիր, մասնակցեք քննարկումներին, հայտնեք ձեր մտահոգությունները:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Մասնագետ ջան.երևի ավելի հեշտ կլիներ թվարկել գրագետ և  ուսուցողական հաղորդումների ցանկը քան՝  հակառակը։Ինչևե խայտառակությունների գլուխգործոց եմ համարում Արմենիա  ընկերության ՙերևան՚ ծրագիրը։
Առաջին հայացքից զավեշտալի թվացող այս հաղորդումը. իր մեջ  պարուրում է  արվամոլության քարոզչության հստակ ենթատեքստ։Ի՞նչ է ստացվում։Փաստորեն.հանդիսատեսին ներարկվում է. թէ հաղորդման մեջ  հանդես եկող գյաիբոները դարձել են ժամանակակից  մարդիկ.իսկ  դրանց չնդունողները՝ հետամնաց  ու սարերից  իջած մարդիկ։
Այս հաղորդմանը ոչնչով չի զիճում  ՙԿարգին հաղորդումը՚։ այս ծրագիրը վաղուց արդեն անցել է թույլատրելիի սահմանը և ոչ մի դեպքում չի կարելի երեխաների կամ ծնողների ներկայությամբ  ունկնդրել։
Ընկերս ցավով պատմում էր. թէ ինչպես զբոսնելիս. երբ ձեռքը դրել էր իր հնգամյա տղայի ուսին.որդին  իրենից հարցրել.ՙ պապ մենք հիմա գալ... ե՞նք՚
Նեգրական պատճենահանման ՙերգերը՚ որոնցում մասսայական  վիրավորանքներ են հնչում ՝բոլորին  համարելով  ՙՉջոգող՚ .  թոփ տասնյակներում գրավում են առաջին տեղերը։
Էլ չասեմ. որ այն տերմինները. որոնք մի քանի տարի առաջ համարվում էին հայհոյություն. այսօր արդեն  հեռուստատեսության օգնությամբ ներխուժել են բոլորիս տները։
Հեռուստաեթերների ՙհերոսները՚ դարձել են 4 րդ դասարանը մի կերպ ավարտած  մարդիկ։
Մինչև երբ.մինչև ու՞ր։
« Last Edit: October 07, 2009, 01:20:14 AM by vahan »
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Այո, Վահան ջան, ավելի լավ կլիներ, բայց չափազանց քիչ հաղորդումներ կան, որոնց մասին կարելի է դրական խոսել: Ինչևէ, Արմենիան իմ դիտարկումներում զբաղեցնում է իրոք բարձր տեղ` իր ոչ գրագետ հաղորդումների շնորհիվ (պատճառով ;)
Անգրագիտության մի ուրիշ դրսևորում ունի Հ2-ի <Արլեկինո> հաղորդումը:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Չգիտեմ` հաջողություն կունենամ, թե ոչ, բայց մի նախաձեռնություն ունեմ: Պարբերաբար կներկայացնեմ հայկական տարբեր հեռուստաընկերությունների հաղորդումներից պատահական հատվածներ (գովազդները չհաշված), որպեսզի քննենք նրանց լեզուն, ոճը, գաղափարախոսությունը և այլն: Նպատակս նաև օտարոտի բարքերը վեր հանելն է ու դրանց դեմ պայքարելը:
Առաջինը կքննեմ Հանրայինը:
Մեկ շաբաթ կհետևեմ և ամեն օր մի հատված կվերցնեմ, ապա կտեղադրեմ այստեղ:  
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Հանրայինը, մեղմ ասած, չէր փայլում իր գրագետ խոսքով: Օրինակները դժվարանում եմ տալ, որովհետև չեմ ցանկանում կարդացողիս մատուցել անմշակ ու ոչ գրագետ խոսք. պարզապես ասեմ, որ միակ բանը, որ լավ էր Հանրայինում, <Սպանված աղավնին> ֆիլմն էր, որտեղ ինչ խոսք, հերոսները կոլորիտային էին, իրենց խոսքը` չափի մեջ:
Իսկ օրինակ, առավոտյան ծրագրերը (որոնք հեռուստադիտողին <արթնացնում են>) առանձնահատուկ գավառական խոսքաշար ունեին...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Նախորդ օրը, կարծես թե Հ1-ով էր, խոսում էին Թոփ 2009, թե 2010 մրցանակաբաշխության մասին։
Չգիտեմ գրական հայերենում այդ «թոփ»–ը ինչ կարող է նշանակել, բայց բարբառայինում կարծես «գնդակ» է։
«Գնդակ 2010», երգում էին լավագույն աստղերը 20:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Հետաքրքի է, թե ինչ կարծիք կհայտնեն հեռուստատեսությունների աշխատակիցները այս թեմայում արծարծված հարցերի շուրջ?????????
« Last Edit: August 25, 2010, 09:59:05 PM by Hasik »

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Հետաքրքի է, թե ինչ կարծիք կհայտնեն հեռուստատեսությունների աշխատակիցները այս թեմայում արծարծված հարցերի շուրջ?????????
Իրենք ռեյտինգով կամ հեռուստադիտողների քանակով ավելի շատ են հետաքրքրված, քան գրագիտությամբ: Սա ցավալի փաստ է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Ի՞նչն է հետաքրքիր,  ոչ վաղ անցյալում ծագեցին հաղորդումներ,  որոնցում իբր ուզում էին  ծաղրել  փողոցային  ժարգոնը ու իրենց խոսակցականում օգտագործում էին նմանօրինակ բառեր։Այժմ այդ ծրագրերի հետնորդները լայն շտեմարան են դարձել  փողոցային  լեզվի համար։
Այժմ Հայաստանում ունենք իր տեսակի մեջ եզակի ինկուբատոր ՝ժարգոն  արտադրող։
Ցավոք, այդ  ինկուբատորը  կոչվում է՝  հ ե ռ ու ս տ ա տ ե ս ու թ յ ու ն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Մի շարք հաղորդումների անվանումներ եմ ուզում թվարկել, որոնք ոչ միայն նպաստեցին ժարգոնի ու սխալ խոսքի տարածմանը այլ նաև ոչնչացնող ծաղրուծանակի ենթարկեցին գրագետ ու գրական  խոսքի մշակույթը:
1.Մեր բակ (Հ1)
2.Մեր բակ 2 (Հ1)
3.Մեր բակ 3 (Հ1)
4.Մեր բակ 4 (<<Արմենիա>>)
5.Բերնարդ շոու (<<Արմենիա>>)
6.<<32 Ատամ>> Ակումբ (Հ1, <<Շանթ>>, <<Արմենիա>>)
7.<<Կարգին հաղորդում>>  (<<Արմենիա>>)
8.<<Հեռուստախոհանոց>> /տարբեր հեռուստաալիքներով` Հ1, <<Արմենիա>>, ATV..../
9.<<Բարի լույս, հայեր>>  (<<Արմենիա>>)
10.<<Բարի գիշեր, հայեր>>  (<<Արմենիա>>)
11.<<Գևոյի մանրապատումները>>  (<<TV5>>)
այս շարքն ինձ համար անվերջանալի է, և բոլորը խեղում են հայեցի խոսքն ու շարունակելու են այդպես անել, քանի որ վերահսկողությունը կամ գրաքննությունը բացակայում է: Ինչպես տեսնում եք, մեծ մասամբ ժամանցային-հումորային հաղորդումներ են, հետևաբար մեծ ժողովրդականություն պետք է որ վայելեն: Ահա այս ամբոխային միջավայրը փչացրել է եթերային գեղեցիկ հայերենը:
Իմ մասնագիտական հորդորն է չնայել նման հաղորդումներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: