Վարկանիշեր

Started by Ղուկաս Վահան, September 06, 2009, 10:37:11 AM

Previous topic - Next topic

ani

Quote from: Admin on July 17, 2010, 12:16:40 AM
Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։

Ես հավանեցի այս միտքը, ուստի Վահանին +1:

+1 նաև Անիին իր նրբանկատության համար։

Շնորհակալ եմ:

Samvel

Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։


Կցանկանայի Վահանին +1` իր համարյա նյուէյջական արտահայտության համար:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

ani

Իսկ ես +1 կտայի Սամվելին հետաքրքիր ստեղծագործությունների համար:

vahan

#33
Quote from: ani on July 20, 2010, 03:48:59 PM
Կարիք  կա փնտրել Աստծոն, քանի որ ոչ թե նա է կորել, այլ դու:
+1Անի
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

ani

Quote from: vahan on July 20, 2010, 06:27:50 PM
Quote from: ani on July 20, 2010, 03:48:59 PM
Կարիք  կա փնտրել Աստծոն, քանի որ ոչ թե նա է կորել, այլ դու:
+1Անի

Շնորհակալություն :)

vahan

Quote from: ani on July 21, 2010, 11:30:51 PM
Հաղթեցիք:
Ձեր հետ բանավիճելու համար ես դեռ շատ սովորելու բան ունեմ:
-1Անի
Անի ջան,  մենակ թէ այս տիպի մտքեր չսովորես
՝ՙՈվ հիմար է՝ նա էլ գիտուն է՚  կամ
ՙդատարկությունը՝ լիությունէ՚
ՙՈվ սոված է՝ նա էլ կուշտ է՚    և նմանօրինակ բաներ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Պարզից էլ պարզ է, որ ««Օրագիր» ենթաբաժինը» թեմայում Սամվելի չքմեղանքները պարզապես անընդունելի են։
Այն սկզբունքները, որ մենք ուղիղ ու հստակ արտահայտում ենք, մեր թանկագին Սամվելը վերածում է բարոյական պայքարի ու ներկայանում որպես հալածյալ։
Եթե Ձեզ շատ էր հետաքրքրում, որ մյուս թեմաները չջնջվեին, ապա կարող էիք լռել, բայց Դուք դիտավորյալ գրեցիք՝ իբր ցույց տալով, որ նախանձախնդիր եք ընդունված սկզբունքին, իսկ հետո էլ դիտավորությամբ ներողություն եք խնդրում, թե ընդունված սկզբունքի արդյունքում ցա՞վ եք պատճառում մյուսներին։
Լուսամուտի և Ֆորումի ադմինիստրացիայի հանդեպ նման չքմեղանքները նկատվում են վարկաբեկիչ դիտավորություն, ուստի Դուք բացասական վարկանիշ եք ստանում։
Ադմինիստրացիան հարմար չի նկատում, որ Ձեր բացասական վարկանիշը քննարկվի, սա սկզբունքային մոտեցում է, ուստի հավելյալ շահարկումը արգելվում է։
Ոչ ոք իր ստեղծած տունը չի տա Ձեզ, որ Դուք այնտեղ վարվեք ինչպես ցանկանաք, այնպես որ բարի եղեք, թանկագին Սամվել, համեստ լինել ու շնորհակալ ազատորեն արտահայտվելու այս իրավունքից, այլապես կարող եք ուրիշ հարթակ գտնել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Թեև այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում "չքմեղանք" բառը, և սակայն հասկացա, որ այն ոչ մի լավ բան նշանակել չի կարող: ՈՒրեմն, նորից` ներողություն, որ հասցրեցի Ձեզ այդպես արտահայտվելուն:

QuoteԱյն սկզբունքները, որ մենք ուղիղ ու հստակ արտահայտում ենք, մեր թանկագին Սամվելը վերածում է բարոյական պայքարի ու ներկայանում որպես հալածյալ։

Հնարավոր է: Առավել ևս, որ ցանկության դեպքում իմ գրածը կարելի է հենց այդպես էլ տեսնել: Ես դա հաշվի չէի առել, ինչի համար` նորից, ներողություն:
Քանի օր նույնիսկ մտածեցի Ձեր առաջարկի վրա էլ` ուրիշ հարթակ գտնելու մասին: Իրոք որ, լրիվ հասկանում եմ Ձեր և մյուսների տեսակետը. եկել է օտար մեկը, խառնվել է ձեր ճաշկերույթին, ուտում է ձեր սեղանից հերիք չէ, դեռ իր ճաշատեսակներն էլ գովաբանում է: Ամենաճիշտն, իհարկե, նրան վռնդելն է, որպեսզի չփչացնի ձեր ախորժակը, բայց ուղիղ այդ ասելն էլ անհարմար է: Տխուր է, հասկանում եմ:
Ադմին ջան, ես իրոք որ հասկանում եմ դա, ցավում եմ դրա համար, և իրոք, կազատեի ձեզ բոլորիդ այդ անախորժ ճաշկերույթից, ու քանի օր է արդեն, որ մտածում եմ  հենց այդպես էլ վարվել, բայց... Առայժմ չեմ կարողանում: Չեմ կարողանում նույնիսկ 35 տարուց ավել ձեր մեջ չապրելուց հետո ինձ` ձեզանից օտար համարել: Եվ այդ պատճառով է, որ ես իմ ճաշատեսակները գովաբանելուց բացի, առաջարկում եմ, որ դուք էլ նրանք համտեսեք:

Ես չեմ կարողանում մի ելք գտնել, որը որ հարմար կլիներ և ձեր, և ինձ համար` խոսակցել իրար հետ և լսել իրար: Այս ու այն կողմ եմ ընկնում և դրանից` իմ հաճախակի վրիպումները և դրանից բխող իմ վարկանիշը ձեր առջև: Բայց համաձայնվեք, որ շատ դժվար է իմ վիճակը: Հիշեք, թե ում հետ եմ բանավեճի դուրս եկել` երկու հազար տարեկան համոզմունքների: Ներող եղեք, խնդրում եմ:

Ցանկանում եմ մի փորձ էլ անել ավելի ճիշտ արտահայտվելու: Հիմա ես մի բաժին կբացեմ "Հոգու Կացարանը" վերնագրով և կգրեմ նախաբանը: Եթե Դուք համարեք, որ պատշաճ է այդ մասին ֆորումում խոսելն ու այդ թեման "Լուսամուտում" ունենալը` ասեք, և ես հաճույքով կշարունակեմ այն:

Նորից. ցավում եմ անախորժությունների համար:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on July 30, 2010, 08:49:23 AM
... Իրոք որ, լրիվ հասկանում եմ Ձեր և մյուսների տեսակետը. եկել է օտար մեկը, խառնվել է ձեր ճաշկերույթին, ուտում է ձեր սեղանից հերիք չէ, դեռ իր ճաշատեսակներն էլ գովաբանում է: Ամենաճիշտն, իհարկե, նրան վռնդելն է, որպեսզի չփչացնի ձեր ախորժակը, բայց ուղիղ այդ ասելն էլ անհարմար է: Տխուր է, հասկանում եմ:

Թանկագին Սամվել, մեզ այդպես էլ չհաջողվեց Ձեզ բացատրել Ֆորումի կանոնակարգային որոշ սկզբունքներ, որի համար Դուք նկատողություն ստացաք։ Ցավոք, Ֆորումի կանոնակարգի դեմ Դուք գաղափարական–դավանաբանական պայքար եք մղում, որն անհասկանալի է։ Այն ժամանակ, երբ մենք Ձեզ բացատրում ենք, որ ֆորումը քննարկումների համար է, և ոչ թե նյութեր տեղադրելու կամ այլ ձևերի մոնոլոգ ինքնարտահայտման դրսևորումների, Դուք դժգոհում եք ու Ձեզ անմեղ գառան ու հալածյալի կերպարով ներկայացնում բոլորի առջև, և այս ամենից հետո Դուք դեռ շարունակում եք պայքարել մեր տեսակետների դեմ, երբ խոսքը ընդամենը Ֆորումի Կանոնակարգի մասին է և ոչ թե գաղափարների։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Թանկագին Սամվել, Ֆորումի Ադմինիստրացիան Ձեր բացած «Հոգու Կացարանը» թեման ջնջվում է, քանի որ այն նկատում է ուղղակի քարոզչություն և քննարկում չենթադրող թեմա։
Let's open the window of our soul and let the light enter our souls