Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Ղուկաս Վահան on September 06, 2009, 10:37:11 AM

Title: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on September 06, 2009, 10:37:11 AM
Այսօր Սամվելին բացասական վարկանիշ տվեցի, որովհետև զգուշացումից հետո նա նորից թեմայից դուրս գրառում կատարեց։
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on September 06, 2009, 10:53:24 AM
Մեկ վարկանիշ Տաթև քահանային՝ ազգանվեր գործի համար.
+1 Ադմինին ՝ հարցիս ընդառաջելու և լսելու  կարողության համար.
+1. Մանեին՝ նվիրվածության համար.
-1Մասնագետին՝ բավական կոշտ պատասխանի և Տիգրանին կորցնելու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on September 09, 2009, 11:50:00 PM
HAIUHI–ուն`
-1 Լատինատառ գրելու համար։ Շատ հեշտ է ասել՝ հայերեն չկա իմ համակարգչում, բայց ավելի հեշտ է ինտերնետում այդ հայերենը գտնելը։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on September 10, 2009, 04:23:44 AM
Quote from: vahan on September 06, 2009, 10:53:24 AM
Մեկ վարկանիշ Տաթև քահանային՝ ազգանվեր գործի համար.
+1 Ադմինին ՝ հարցիս ընդառաջելու և լսելու  կարողության համար.
+1. Մանեին՝ նվիրվածության համար.
-1Մասնագետին՝ բավական կոշտ պատասխանի և Տիգրանին կորցնելու համար։
Կաշխատեմ ավելի մեղմ լինել: Շնորհակալություն սթափեցնելու համար:
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on September 14, 2009, 04:14:44 PM
-1Սամվելին.
անհարգալից արտահայտությունների.խառնակչության.Խաչը ՝առանց հասկանալու ավելորդ բեռ կոչելու.ու ընդհանրապես. իր ֆորումում գտնվելու նպատակը չիմանալու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on September 29, 2009, 10:42:53 AM
Սամվելին –1
Հարգելի Սամվել, այս վարկանիշը տրվում է նախ թեմային չառնչվող գրառում կատարելու համար, երկրորդ՝ զգուշացումից հետո մի թեմայի մեջ մեկ այլ թեմային առնչվող գրառում կատարելու համար։
Ցավում եմ, Ձեր վերջին երկու գրածներն այսպես են գնահատվել։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on October 08, 2009, 11:38:46 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ամրագրելու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on October 08, 2009, 11:44:21 PM
Quote from: Admin on October 08, 2009, 11:38:46 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ամրագրելու համար։
Կաշխատեմ ավելի լավ ներկայանալ: Շնորհակալություն խրախուսելու համար:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on November 11, 2009, 01:24:34 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ամրագրելու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on November 12, 2009, 12:05:33 AM

Շնորհակալ եմ: 32:)
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on November 15, 2009, 09:04:52 AM
Quote from: vahan on September 06, 2009, 10:53:24 AM
-1Մասնագետին՝ բավական կոշտ պատասխանի և Տիգրանին կորցնելու համար։
Այս բացասական նիշը կարելի է արդեն ժամկետն անց համարել.ըստ այդմ էլ. իմ կողմից.Մասնագետին  ավելացնում եմ  դրական վարկանիշ։ ;)
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on November 15, 2009, 11:20:09 AM
Quote from: vahan on November 15, 2009, 09:04:52 AM
Quote from: vahan on September 06, 2009, 10:53:24 AM
-1Մասնագետին՝ բավական կոշտ պատասխանի և Տիգրանին կորցնելու համար։
Այս բացասական նիշը կարելի է արդեն ժամկետն անց համարել.ըստ այդմ էլ. իմ կողմից.Մասնագետին  ավելացնում եմ  դրական վարկանիշ։ ;)
Շատ շնորհակալ եմ, Վահան ջան: Շատ բան սովորեցի բացասական նիշից:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on November 15, 2009, 10:26:00 PM
Վահան ջան, ստիպված ենք Ձեր տված վարկանիշը չեղյալ համարել, որովհետև այն չի համապատասխանում Կանոնակարգում արտահայտված սկզբունքներին։
Դուք ժամանակին գնահատել եք մասնակցի գործողությունը և չեք կարող այն չեղյալ կամ ժամկետն անց համարել։ Դա եղել է Ձեր կողմից արդար նկատված գնահատականը, տվյալ ժամանակահատվածում, և փառք Աստուծո, որ Մասնագետը ըմբռնումով մոտեցավ Ձեր գնահատականին։ Դա եղավ և անցավ, և պետք չէ մասնակցի կատարած որևէ գործողությանը նույն անձը երկու տարբեր ձևով գնահատի, թեկուզև տարբեր ժամանակաշրջանում։ Այսպես կարող է անլուրջ նկատվել վարկանիշերի ներմուծված սկզբունքը։ Վահան ջան, Դուք կարող եք Մասնագետին գնահատել ֆորումում իր մեկ այլ գրառման կամ գործողության համար։
Ըստ Կանոնակարգի մենք վարկանիշ ենք տալիս ֆորումում մասնակցի կատարած գործողության համար և ոչ թե նախորդ վարկանիշի ազդեցությունը չեզոքացնելու համար։
Եկեք ավելի լուրջ մոտենանք վարկանիշերին, բայց հիշենք, որ այն չի արտացոլում մարդու վարկանիշը։ Մարդը կարող է իր կյանքում շատ ավելի մեծ վարկանիշ ունենալ, մանավանդ մեզանիչ ոչ ոք չի կարող գնահատել որևէ մեկի վարկանիշը Աստուծո առջև, սակայն այստեղ այս մոտեցմամբ վարկանիշերը արտահայտում են մարդու վարկանիշը այստեղ՝ «Լուսամուտ երկխոսության» ֆորումում՝ մյուս մասնակիցների կողմից։ Օրինակ եթե մեկը ակտիվ չի այստեղ, ապա իր վարկանիշը 0 է լինում, իսկ իր մտերիմների շրջապատում իր վարկանիշը կարող է շատ բարձր լինել, և այլն։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on November 21, 2009, 07:40:50 PM
Torosb անունով մասնակցին բացասական նիշ եմ տալիս` թեմային անհամապատասխան գրառում կատարելու համար:
Կխնդրեի ավելի ուշադիր լինել:

<Հարցեր հոգևորականներին> բաժնում հոգևորականներին հարկավոր է հարց ուղղել, այլ ոչ թե հղումներ տեղադրել:

Նույն մասնակցի բացած այդ թեման ջնջվում է:

Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on November 21, 2009, 08:34:10 PM
 -1Սամվելին.թեման անձնական հրմշտոցի չդարձնելու ունակությունից զուրկ լինելու  համար։
երևի բավական մեծ շնորք պետք չէ. որպեսզի գաղափարական հակառակությունները  չվերածվեն  անձնական պիտակավորման։Սամվել պետք չի ասել ՙդու հակառակվում ես ինձ՚։ նույն հաջողությամբ դու էլ ինձ ես հակաճառում .  պետք չի դրա մասին բարձրաձայնել։Դա չի բխում երկխոսության էթիկայից։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on November 22, 2009, 03:52:56 PM
Quote from: vahan on November 21, 2009, 08:34:10 PM
-1Սամվելին.թեման անձնական հրմշտոցի չդարձնելու ունակությունից զուրկ լինելու  համար։
երևի բավական մեծ շնորք պետք չէ. որպեսզի գաղափարական հակառակությունները  չվերածվեն  անձնական պիտակավորման։Սամվել պետք չի ասել ՙդու հակառակվում ես ինձ՚։ նույն հաջողությամբ դու էլ ինձ ես հակաճառում .  պետք չի դրա մասին բարձրաձայնել։Դա չի բխում երկխոսության էթիկայից։

Ես փորձեցի հասկանալ, թե ա՛յս անգամ ո՞վ առաջինը սկսեց ձախողել ձեր երկխոսությունը, և առաջինը Սամվելի գրառման մեջ տեսա դրա ակնարկները, ուստի Վահանի տված վարկանիշին դեմ չենք արտահայտվում, թեև հաջորդ գրառումների մեջ Վահանն էլ է սկսում թեման անձնականացնել։
Այնուամենայնիվ, մենք թեման մաքրեցինք, շատ դժվարությամբ, և հուսով ենք հետագայում չի կրկնվի։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on December 04, 2009, 10:10:50 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ևս մեկ անգամ ամրագրելու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on December 06, 2009, 02:00:34 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ևս մեկ անգամ ամրագրելու համար։
Կեցցես, Մասնագետ 39:)
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on December 06, 2009, 02:42:51 PM
Շնորհակալ եմ (շատ ամաչկոտ սմայլիկ)
Մյուս տարվանից ավելի ակտիվ եմ լինելու:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on December 13, 2009, 12:44:39 AM
Վահանին և Սամվելին՝ թեմայից շեղվելու համար՝ –1։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on January 24, 2010, 11:18:30 PM
Մասնագետին՝ + 2
Առաջինը որպես «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2009»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամ, երկրորդը՝ որպես «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2009»-ի ամենից սիրված մասնակից։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on January 25, 2010, 01:45:50 AM
Quote from: Admin on January 24, 2010, 11:18:30 PM
Մասնագետին՝ + 2
Առաջինը որպես «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2009»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամ, երկրորդը՝ որպես «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2009»-ի ամենից սիրված մասնակից։
Շատ պարտավորեցնող անվանակարգեր են, այնպես որ այս տարի ավելին եմ անելու, որ արդարացնեմ այդ կոչումները:
Լուսամուտն իմ սիրելի կայքն է: 39:)
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on March 29, 2010, 01:19:54 AM
Quote from: Admin on March 28, 2010, 06:37:14 PM
Կար ժամանակ, երբ եկեղեցին կարող էր իր հույսը դնել այդ անգետների կամ իրենց իսկ հավատո դավանությունից անտեղյակների վրա, ովքեր միշտ կուրորեն կողմ էին արտահայտվում «իրենց պապերի հավատքին»։ Այսօր այդ անգետների վրա չեք կարող հույս դնել, թանկագին եկեղեցականներ, որովհետև նրանք արդեն դեմ են արտահայտվում «իրենց պապերի հավատքին»։
Գերազանց է ասված՝ +1
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on June 17, 2010, 09:31:29 AM
Անիին մեկ դրական միավոր եմ ցանկանում տալ իր ակտիվության և հետաքրքիր հարցերի համար: 13:)
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on July 04, 2010, 11:22:11 PM
+ 1 Անիի իմ կողմից. ակտիվության և հետաքրքիր հարցերի համար:
Ճիշտ է, կրկնում եմ Մասնագետին, բայց սա էլ իմ քվեն է։
Title: Re: Վարկանիշեր
Post by: ani on July 05, 2010, 02:27:57 PM
Շնորհակալ եմ, 21:)
Այս հարցերը ինձ մոտ շուտ էին առաջացել: Լսել եմ շատերի տեսակետները, իսկ հիմա առիթ է ընձեռված լսել հոգևորականների կարծիքը: Ինչու չօգտվել: Շնորհակալ եմ նման հնարավորություն տալու համար: 37:)
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on July 05, 2010, 11:17:13 PM
Quote from: ani on July 05, 2010, 10:55:02 PM
Ես ուղղակի ապշած եմ, որ Սամվելի նման լայնախոհ և օրիգինալ անհատականությունը այս ֆորումում արժանացել է նման վարկանիշի:
Շատ եմ հարգում այն մարդկանց, ովքեր կուրորեն չեն հետևում դոգմաներին և իրենք են փորձում գտնել ճշմարտությունը:
Հարգանքներս Սամվելին 13:)

Այստեղ Դուք կարող եք տեսնել, թե ինչո՞ւ է Սամվելը բացասական նիշեր ստացել։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on July 17, 2010, 12:16:40 AM
Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։

Ես հավանեցի այս միտքը, ուստի Վահանին +1:

+1 նաև Անիին իր նրբանկատության համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on July 17, 2010, 08:10:08 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ամրագրելու համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on July 18, 2010, 01:46:25 AM
Quote from: Admin on July 17, 2010, 08:10:08 PM
Մասնագետին՝ + 1
«Օգնեք տեղեկանալ» (http://lusamut.net/forums/index.php?topic=1362.0) թեմայի համաձայն այլ սայթում Լուսամուտի հղումը ամրագրելու համար։
Շնորհակալ եմ ;) ;) ;) :
Title: Re: Վարկանիշեր
Post by: ani on July 18, 2010, 04:33:55 PM
Quote from: Admin on July 17, 2010, 12:16:40 AM
Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։

Ես հավանեցի այս միտքը, ուստի Վահանին +1:

+1 նաև Անիին իր նրբանկատության համար։

Շնորհակալ եմ:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Samvel on July 19, 2010, 07:34:54 PM
Quote from: vahan on July 16, 2010, 11:54:30 PM
Անի, այդ դատարկության զգացմանը վերաբերվիր՝ որպես կյանքից քեզ առաջադրանք։ Լուծի՛ր այն։


Կցանկանայի Վահանին +1` իր համարյա նյուէյջական արտահայտության համար:

Title: Re: Վարկանիշեր
Post by: ani on July 20, 2010, 03:51:22 PM
Իսկ ես +1 կտայի Սամվելին հետաքրքիր ստեղծագործությունների համար:
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on July 20, 2010, 06:27:50 PM
Quote from: ani on July 20, 2010, 03:48:59 PM
Կարիք  կա փնտրել Աստծոն, քանի որ ոչ թե նա է կորել, այլ դու:
+1Անի
Title: Re: Վարկանիշեր
Post by: ani on July 20, 2010, 09:28:56 PM
Quote from: vahan on July 20, 2010, 06:27:50 PM
Quote from: ani on July 20, 2010, 03:48:59 PM
Կարիք  կա փնտրել Աստծոն, քանի որ ոչ թե նա է կորել, այլ դու:
+1Անի

Շնորհակալություն :)
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on July 22, 2010, 12:25:05 AM
Quote from: ani on July 21, 2010, 11:30:51 PM
Հաղթեցիք:
Ձեր հետ բանավիճելու համար ես դեռ շատ սովորելու բան ունեմ:
-1Անի
Անի ջան,  մենակ թէ այս տիպի մտքեր չսովորես
՝ՙՈվ հիմար է՝ նա էլ գիտուն է՚  կամ
ՙդատարկությունը՝ լիությունէ՚
ՙՈվ սոված է՝ նա էլ կուշտ է՚    և նմանօրինակ բաներ։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on July 26, 2010, 03:29:13 PM
Պարզից էլ պարզ է, որ ««Օրագիր» ենթաբաժինը» (http://lusamut.net/forums/index.php/topic,1805.0.html) թեմայում Սամվելի չքմեղանքները պարզապես անընդունելի են։
Այն սկզբունքները, որ մենք ուղիղ ու հստակ արտահայտում ենք, մեր թանկագին Սամվելը վերածում է բարոյական պայքարի ու ներկայանում որպես հալածյալ։
Եթե Ձեզ շատ էր հետաքրքրում, որ մյուս թեմաները չջնջվեին, ապա կարող էիք լռել, բայց Դուք դիտավորյալ գրեցիք՝ իբր ցույց տալով, որ նախանձախնդիր եք ընդունված սկզբունքին, իսկ հետո էլ դիտավորությամբ ներողություն եք խնդրում, թե ընդունված սկզբունքի արդյունքում ցա՞վ եք պատճառում մյուսներին։
Լուսամուտի և Ֆորումի ադմինիստրացիայի հանդեպ նման չքմեղանքները նկատվում են վարկաբեկիչ դիտավորություն, ուստի Դուք բացասական վարկանիշ եք ստանում։
Ադմինիստրացիան հարմար չի նկատում, որ Ձեր բացասական վարկանիշը քննարկվի, սա սկզբունքային մոտեցում է, ուստի հավելյալ շահարկումը արգելվում է։
Ոչ ոք իր ստեղծած տունը չի տա Ձեզ, որ Դուք այնտեղ վարվեք ինչպես ցանկանաք, այնպես որ բարի եղեք, թանկագին Սամվել, համեստ լինել ու շնորհակալ ազատորեն արտահայտվելու այս իրավունքից, այլապես կարող եք ուրիշ հարթակ գտնել։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Samvel on July 30, 2010, 08:49:23 AM
Թեև այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում "չքմեղանք" բառը, և սակայն հասկացա, որ այն ոչ մի լավ բան նշանակել չի կարող: ՈՒրեմն, նորից` ներողություն, որ հասցրեցի Ձեզ այդպես արտահայտվելուն:

QuoteԱյն սկզբունքները, որ մենք ուղիղ ու հստակ արտահայտում ենք, մեր թանկագին Սամվելը վերածում է բարոյական պայքարի ու ներկայանում որպես հալածյալ։

Հնարավոր է: Առավել ևս, որ ցանկության դեպքում իմ գրածը կարելի է հենց այդպես էլ տեսնել: Ես դա հաշվի չէի առել, ինչի համար` նորից, ներողություն:
Քանի օր նույնիսկ մտածեցի Ձեր առաջարկի վրա էլ` ուրիշ հարթակ գտնելու մասին: Իրոք որ, լրիվ հասկանում եմ Ձեր և մյուսների տեսակետը. եկել է օտար մեկը, խառնվել է ձեր ճաշկերույթին, ուտում է ձեր սեղանից հերիք չէ, դեռ իր ճաշատեսակներն էլ գովաբանում է: Ամենաճիշտն, իհարկե, նրան վռնդելն է, որպեսզի չփչացնի ձեր ախորժակը, բայց ուղիղ այդ ասելն էլ անհարմար է: Տխուր է, հասկանում եմ:
Ադմին ջան, ես իրոք որ հասկանում եմ դա, ցավում եմ դրա համար, և իրոք, կազատեի ձեզ բոլորիդ այդ անախորժ ճաշկերույթից, ու քանի օր է արդեն, որ մտածում եմ  հենց այդպես էլ վարվել, բայց... Առայժմ չեմ կարողանում: Չեմ կարողանում նույնիսկ 35 տարուց ավել ձեր մեջ չապրելուց հետո ինձ` ձեզանից օտար համարել: Եվ այդ պատճառով է, որ ես իմ ճաշատեսակները գովաբանելուց բացի, առաջարկում եմ, որ դուք էլ նրանք համտեսեք:

Ես չեմ կարողանում մի ելք գտնել, որը որ հարմար կլիներ և ձեր, և ինձ համար` խոսակցել իրար հետ և լսել իրար: Այս ու այն կողմ եմ ընկնում և դրանից` իմ հաճախակի վրիպումները և դրանից բխող իմ վարկանիշը ձեր առջև: Բայց համաձայնվեք, որ շատ դժվար է իմ վիճակը: Հիշեք, թե ում հետ եմ բանավեճի դուրս եկել` երկու հազար տարեկան համոզմունքների: Ներող եղեք, խնդրում եմ:

Ցանկանում եմ մի փորձ էլ անել ավելի ճիշտ արտահայտվելու: Հիմա ես մի բաժին կբացեմ "Հոգու Կացարանը" վերնագրով և կգրեմ նախաբանը: Եթե Դուք համարեք, որ պատշաճ է այդ մասին ֆորումում խոսելն ու այդ թեման "Լուսամուտում" ունենալը` ասեք, և ես հաճույքով կշարունակեմ այն:

Նորից. ցավում եմ անախորժությունների համար:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on August 01, 2010, 11:23:59 PM
Quote from: Samvel on July 30, 2010, 08:49:23 AM
... Իրոք որ, լրիվ հասկանում եմ Ձեր և մյուսների տեսակետը. եկել է օտար մեկը, խառնվել է ձեր ճաշկերույթին, ուտում է ձեր սեղանից հերիք չէ, դեռ իր ճաշատեսակներն էլ գովաբանում է: Ամենաճիշտն, իհարկե, նրան վռնդելն է, որպեսզի չփչացնի ձեր ախորժակը, բայց ուղիղ այդ ասելն էլ անհարմար է: Տխուր է, հասկանում եմ:

Թանկագին Սամվել, մեզ այդպես էլ չհաջողվեց Ձեզ բացատրել Ֆորումի կանոնակարգային որոշ սկզբունքներ, որի համար Դուք նկատողություն ստացաք։ Ցավոք, Ֆորումի կանոնակարգի դեմ Դուք գաղափարական–դավանաբանական պայքար եք մղում, որն անհասկանալի է։ Այն ժամանակ, երբ մենք Ձեզ բացատրում ենք, որ ֆորումը քննարկումների համար է, և ոչ թե նյութեր տեղադրելու կամ այլ ձևերի մոնոլոգ ինքնարտահայտման դրսևորումների (http://lusamut.net/forums/index.php/topic,1805.0.html), Դուք դժգոհում եք ու Ձեզ անմեղ գառան ու հալածյալի կերպարով ներկայացնում բոլորի առջև, և այս ամենից հետո Դուք դեռ շարունակում եք պայքարել մեր տեսակետների դեմ, երբ խոսքը ընդամենը Ֆորումի Կանոնակարգի մասին է և ոչ թե գաղափարների։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on August 02, 2010, 10:06:59 AM
Թանկագին Սամվել, Ֆորումի Ադմինիստրացիան Ձեր բացած «Հոգու Կացարանը» թեման ջնջվում է, քանի որ այն նկատում է ուղղակի քարոզչություն և քննարկում չենթադրող թեմա։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on August 02, 2010, 10:17:12 AM
Սամվել ջան, Կանոնակարգը կրկին խախտելու պատճառով ստիպված ենք Ձեզ մեկ ամսով արգելափակել։
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on August 26, 2010, 01:45:31 AM
+1 ավելացրեցի Բարևին, ինքնասպանություն թեմայում  Աստվածաշնչյան խոսքով համեմված  գրառման համար։
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on August 28, 2010, 02:43:26 PM
Մեկ դրական միավոր եմ տվել Բարևին` գեղեցիկ գրառումներ կատարելու համար, և ցանկություն ունեմ խրախուսելու նման գրառումներ կատարողներին:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Masnaget on December 01, 2010, 09:14:51 PM
Ինչպես որ գեղեցիկ հայերենով գրառումներ կատարողները կխրախուսվեն  իմ կողմից, այնպես էլ վատ հայերենով կամ որ ավելի վատ է` լատինատառ հայերենով գրառումներ կատարողները տեսանելի նկատողություն կստանան` բացասական վարկանիշի տեսքով:
Tora անունով մասնակիցը որքան էլ որ լավ հարց է տվել <<Գոյության պատճառ>> թեմայում, միևնույնն է, կանոնակարգի խախտում է թույլ տվել, հետևաբար մեկ բացասական վարկիանիշ է ստանում իմ կողմից:
Շնորհակալություն:
Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on December 01, 2010, 09:18:58 PM
Մի քանի ժամ առաջ ես իրեն զգուշացրել էի, սակայն նա չփոխեց իր գրածը, ուստի համաձայն Կանոնակարգի այն ջնջել ենք։
Title: Re: Վարկանիշեր
Post by: vahan on December 12, 2010, 08:43:33 PM
+1 Սամվելին իր աննախադեպ համառության համար։
Նա այդպես  համառորեն էլ չսովորեց երկխոսության էթիկան ու բանավեճը անձնականի չվերածելու կուլտուրան։
Հանձինս՝
Quote from: Samvel on December 12, 2010, 01:10:56 PM
Ոչինչ, Վահան ջան, մի հուսահատվիր:
Quote from: Samvel on December 12, 2010, 01:10:56 PM
ՈՒմի՞ց եք սովորել. ձեր Հորի՞ց...
Հիմա, անգամ  չեմ կողմնորոշվում՝Սամվել, քեզ վարկանիշի բարձրացում  մաղթե՞մ, թէ՞ անկում։ ???

Title: Re: Վարկանիշեր
Post by: Ղուկաս Վահան on December 13, 2010, 01:12:30 AM
Ես ստիպված էի նորից ուշադիր կարդալ Ձեր գրածները։
Վահան, Ձեր տարակուսանքները ընդունելի են, բայց Դուք ինքներդ եք առիթ տալիս, ուստի Ձեր և Սամվելի վերջին գրածը «Մեր երեւելիները քրիստոնեական լույսի ներք» (http://lusamut.net/forums/index.php/topic,1846.0.html) թեմայում ջնջվում են։
Ձեր տված վարկանիշային գնահատումը ճիշտ չէ, ուստի Սամվելի վարկանիշը կվերականգնվի: