Մի ՜դատիր

Started by vahan, December 27, 2008, 08:14:04 PM

Previous topic - Next topic

vahan

Ադմինի պատասխանը՝իրեն ուղղված հարցերի բաժնում.բավական խորհելու առիթ տվեց ։ինձ մոտ միտք հղացավ. մի նոր թեմա բացել։ես դեռ չգիտեմ այս հարցի պատասխանը. բայց գուցե. առողջ բանեվեճի շնորհիվ  գտնեմ այն։հարգելի մասնակիցներ. ի՞նչ կարծիքի եք .Աստվածային ՄԻ ԴԱՏԻՐԸ . կարո՞ղ է  անդրադառնալ որևէ մեկի մասին լավ.կամ վատ. կարծիք կազմելու վրա։ 13:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Այս հարցում հատկապես շեշտադրում եմ այն, որ եթե մարդու մասին լսելով, այսինքն՝ երրորդ կամ չորրորդ անձից իմանալով ես կարծիք կազմում, ապա ավելի ճիշտ է ձեռնպահ մնալ։ Չի բացառվում, որ մարդու հետ անձամբ շփվելիս բոլորովին այլ կարծիք ձևավորվի, հետևաբար ինչո՞ւ ըստ լսածների, որոնք հիմնականում շատ սուբյեկտիվ են լինում, մարդու նկատմամբ տրամադրվել։

Դեռ հարցի ամբողջ խորքերը չեմ մտնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

ես երկու ձեռքով համաձայն եմ ձեզ հետ.հարգելի Ադմին։հաճախ էլ գործնականում համոզվել եմ դրանում։
ինձ մեկ այլ բան էլ էր հետաքրքիր։եթէ օրինակ  որևե մեկին ասում ենք որ այսինչ բանը սխալ ես անում կամ խորհուրդ ենք տալիս որ չանի.՝ դրանով դատա՞ծ ենք լինում նրան։մի ֆորումում. որը  պատահաբար մտա.ու ցավով նկատեցի որ քարոզվում է  կռապաշտություն ու արևելյան  կրոններ.՝տեսա ՙՎԱՆԱԿԱՆ՚  մի մարդու ։ցավոք ՎԱՆԱԿԱՆՆ էլ էր սկսել հետաքրքրություն ցուցաբերել   միստիկ  ոսմունքների հանդեպ։
իմ հորդորին. որ նա զգույշ մնա. եկավ պատասխան ՙմի՜ դատիր՚
արդյեոք ես դատե՞լ էի նրան։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Նախ միստիցիզմը մեծապես առկա է ուղղափառության մեջ, ես չգիտեմ, թե Դուք միստիկ ուսմունք ասելով ինչ նկատի ունեք, սակայն դա չէ հարցը։
Եթե հետևյալ տրամաբանությամբ առաջնորդվենք, որ զգուշացնելով Դուք իրեն արդեն տեսնում եք այդ «մոլորության» մեջ, ամեն դեպքում նա կարող էր այդպես մտածել, ապա ինքը իրեն թույլ է տվել Ձեզ զգուշացնել, որ իր հանդեպ վճիռ չկայացնեք՝ չդատեք։
Մի բանով հետաքրքրվելը դեռ չի նշանակում, որ մարդն արդեն դրա մեջ է, ուրեմն ինչո՞ւ մտածել, որ նա տարվել է դրանով։
Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM
ես չգիտեմ, թե Դուք միստիկ ուսմունք ասելով ինչ նկատի ունեք,

խոսքը  տարբեր թևանի աստղերի ՙէներգետիկ՚ու գերբնական. ուժերի մասին է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM

Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։

լավ.չեմ հակառակվում։ 30:)
բայց կարո՞ղ ենք. ասենք՝ մեր մեջ. կարծիք կազմել. թէ. այսինչ մարդը ճշմարիտ Քրիստոնյա է. թէ՞ չէ։ 14:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Quote from: Admin on December 29, 2008, 08:54:25 PM
Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։
ո՞վ կհանի իմ աչքի գերանը։ 34:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteTopic Summary
Posted on: Yesterday at 09:14:21 PMPosted by: vahan 
Insert Quote
Quote from: Admin on Yesterday at 08:54:25 PM
Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։

ո՞վ կհանի իմ աչքի գերանը։ 


Սրտիդ դիմիր, Վահան ջան:




Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

[quote


Սրտիդ դիմիր, Վահան ջան:





[/quote]
շնորհակալություն խորհուրդիդ համար. Սամվել ջան։սիրով կնդունեի այն։բայց կարծում եմ.  այստեղ աչքը՝ հենց սիրտն է. որ կա։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։