ՍՏԻ եՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ

Started by akunq, November 01, 2008, 01:25:28 AM

Previous topic - Next topic

akunq

մի ցավալի հանգամանք Քրիստոնյաի համար։մեր օրերում ստի երկրպագությունը այնքան սովորական երևույթ է դարծել որ շատ դժվար էմարդուն հավաստիացնել առ այն՜որ մտացածին ու հնարովի սերյալների ունկնդրումը ոչ այլն ինչ է ՜եթե ոչ ստի երկրպագում։ժամերով կարելի է նստել հեռուստացույցի առաջ ու նայել մի բան՜որն իրականում երբեք ել տեղի չի ունեցել։  այդ ամենը ընդհամենը    ս  ու  տ       է      ։
իհարկե կան նայեվ այլ ստերկրպագության ձևեր՜ որոնց շատ կուզենաի որ անդրադառնաին մեր հարգելի մասնակիցները։ 13:)

Ղուկաս Վահան

Թեև համաձայն եմ ասածիդ հետ, բայց կարծում եմ բնորոշումդ շատ խիստ է։ Այո, ստի շատ տարատեսակներով մարդկության մեծ մասն այսօր կարելի է ասել ապրում է, հատկապես այդ անընդունելի սերիալները, որ շատերին գամում են բազկաթոռին և ոչ միայն մի սին պատմության զգայացունց ու ոչինչ չտվող մի ֆիլմ են նայում, այլ շատ հաճախ պարզապես աղտոտում են մարդու ներաշխարհը։
Բայց մյուս կողմից էլ կան ուսուցողական մանկական հեքիաթները, որոնք շատ օգտակար են երեխաների համար և շատ բան են սովորեցնում։ Թեև իրականում երբեք էլ չեն եղել այդ հեքիաթների իրական կերպարները։ Չեմ կարող չհիշել նաև Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և շատ գործեր, որոնք իրենց մեջ շատ խորունկ ու խորը իմաստ ու արժեք են փոխանցում ընթերցողին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Այն ինչ կատարվում է մեր հասարակության հետ սերիալների միջոցով, հատկապես հայկական, ես ոչ միայն կանվանեի ստի երկրպագություն, այլև հոգևոր ու բարոյական աղետ, նույնիսկ սա աղետ է մեր լեզվի ու մշակույթի հանդեպ: Այս ամենին պետք է վերջ դրվի, այլապես մենք շատ արագ զարգացող տեմպերով կորցնում ենք մեր լավագույն արժեքները:

akunq

խնդրում եմ ուշադրություն դարձնենք կռապաշտության մեկ այլ դրսեվորման։
վառ օրինակ կարող են հանդիսանալ թատերական շատ գործիչներ։ուշադրություն դարձնենք նրանց խոսքերինՙթատրոնը իմ կյանքն է ։առանց բեմ ես ինձ չեմ պատկերացնում .և այլն։՚արդեոք սա նույն ՙհարուստ պատանու՚հարստությունը չէ՞։որի համար պատանին հրաժարվեց հետևել ՀԻՍՈՒՍԻՆ։
օրինակը բերելով ուզում եմ որ ամեն մեկս քննենք ինքներս մեզ.արդյոք մենք որևէ ՙհարստություն՚ չունենք Աստծո առաջ։

akunq

Թեմաին տիպիկ առնչություն ունի նաև .այդ չարաբաստիկ չինական հորոսկոպը։մարդիք սիրում են պատեհ անպատեհ  գլուխ գովալ.որ մոտ 2000 տարվա Քրիստոնյա են։բայց սպասում են թե ինչ անուն պետք է չինացին դնի տարուն.որ սկսեն իրենց սուտ դավանությունը։էլ խոզի տարի.էլ շան ու վիշապի տարի։բա մարդու տարին երբ է գալու.որ մի քիչ մարդ դառնան ու ականջ ունենան լսելու .որ Սուրբ ծննդյան գեղեցիկ տոնը պետք չի լցնել  կռապաշտությամբ։մոլորությունը հասել է նրան.որ ՙխոզի տարում՚խոզ չի դրվում սեղաններին։կամ սիրող սրտերը բաժանվումեն.դե հասկանում եք. իրենց ՙհորոսկոպը՚ իրար չի համապատասխանում։ 19:)

vahan

։
Բայց մյուս կողմից էլ կան ուսուցողական մանկական հեքիաթները, որոնք շատ օգտակար են երեխաների համար և շատ բան են սովորեցնում։ Թեև իրականում երբեք էլ չեն եղել այդ հեքիաթների իրական կերպարները։ Չեմ կարող չհիշել նաև Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և շատ գործեր, որոնք իրենց մեջ շատ խորունկ ու խորը իմաստ ու արժեք են փոխանցում ընթերցողին։
[/quote]


Պողոս առաքյալն ասում է, որ ամբողջ Սուրբ Գիրքն Աստծո շնչով է գրված, և ավելացնում. «Օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17)։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։