Հարազատ կորցնելու ցավը

Started by Hasik, January 17, 2008, 10:07:12 PM

Previous topic - Next topic

CHERRY

Մենք գիտենք մահվան մասին, բայց քանի դեռ այն չի դիպչել մեր հարազատին մի տեսակ հանգիստ ենք նայում:   
Հասիկ ջան, ես հոգեբան չեմ, որ խորհուրդ տամ, բայց կարող եմ պարզապես իմ փորձից կիսվել: Շրջապատումս մարդիկ եղան, ովքեր ծանր տարան հարազատի կորուստը: Տառապանքից և ցավից կորցրեցին իրենց առողջությունը և նույնիսկ իրենց կյանքը: Այս մարդկանց ես միշտ մեղադրել եմ էգոիզմի մեջ` չնայած հարազատներս են:
Քեզ հասկանում եմ, մարդկային է, որ մարդ տխրում է, կարոտում, արդարություն փնտրում: Երբեմն ինձ մոտ ցանկություն է առաջանում թողնել ամեն ինչ, մտնել մի մութ անկյուն և լալ, կամ արթնանում եմ և ուզում եմ հասկանալ սա երազ է, թե իրականություն. Այլևս չկան իմ ամենաթանկագին մարդիկ, ովքեր պետք էին իրենց շրջապատին, ովքեր կարող էին շատ օգտակար լինել, ով նոր ընտանիք էր ստեղծել: Բայց այս ամենը 2-3 րոպե է տևում, հենց սկսվում է ես կանգնեցնում եմ 42:): Եթե թողնեմ պատկերացրու կգնա և տարիներ կտևի: Իսկ դա ինձ պետք չէ, ժամանակի և առողջության կորուստ, դրանով ես անցել եմ, և գիտեմ կորստի արժեքը և անիմաստությունը:
Նման պահերին ես ինքս ինձ հարց եմ տալիս. – Բա ուր է քո հավատքդ: Հիշում եմ այն ինչ ինձ սովորեցրել են. Մահը վախճան չէ: Ինչպես նշեց Arsensrk-ն աղոթքը շատ է օգնում, հոգեհանգիստը: Երբ վստահում ենք Աստծուն մի աննկարագրելի մխիթարություն և խաղաղություն է գալիս:
Ամանորյա տոներից առաջ մանկատանը մի երեխա ասաց, որ իր մայրը մահացել է և ինքը շատ է տխրում: Ասաց, որ կցանկանար ինչ որ նվեր առներ մայրիկի համար: Հարցրեց, թե ինչ եմ կարծում ինչ նվեր առնի: Ես մտածեցի մտածեցի և պատասխանեցի. – Մայրիկիդ համար ամենալավ նվերը կլինի, որ դու ուրախ լինես, լավ սովորես... 21:):
Հասիկ ջան կարծում եմ քո հարզատդ էլ չէր ցանկանա, որ դու առողջությունդ կորցնեիր, իսկ դա տեղի է ունենում, երբ մարդ կենտրոնանում է վշտի վրա: Ավելի լավ է, որ քեզ լավ նայես, որպիսի օգնես նրա երեխաներին, ծնողներին: Գիտես մեծերի տխրությունը փոխանցվում է երեխաներին և նրանք շատ ավելի ծանր են տանում:
Եթե հարազատդ մահացել է դա դեռ չի նշանակում, որ դու նրան կորցրել ես, նա քո սրտում է...: 21:) 21:) 21:)

p.s. Շատ եմ հավանում, երբ հոգևորականները մահացած բառի փոխարեն օգտագործում են ննջեցյալ 30:):     


Samvel

 Արդեն 10 ամիս  է անցել Ձեր օգնության կոչից, Հասիկ, և, հուսով եմ արդեն գտել եք դեղին դարման: Իսկ եթե ոչ - ուրեմն ես էլ ուրախ կլինեի օգնել Ձեզ մի բանով: Հնարավորության դեպքում կարդացեք. Нил Доналд Уолш - «Дома с Богом»: Հուսով եմ, կգտնեք որոշ ցանկալի մխիթարանք:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Hasik

Շնորհակալ եմ Սամվել արձագանքի համար,կարծում եմ ես արդեն գտել եմ Ձեր ասած <<դեղին դարմանը>>: Ձեր նշած գիրքը չեմ կարդացել, բայց եթե իրոք հնարավորություն ունենամ այն ձեռք բերել, այնպայման կկարդամ: