հայրենասիրությ&#

Started by Mariam, August 17, 2005, 10:14:32 AM

Previous topic - Next topic

Mariam

Քույրիկ ջան,
Հնարավո՞ր է գիտական տեսանկյունից խոսել «ցեղի» ու «զտարյունության» մասին: Աշխարհի բոլոր «ցեղերը» դարերի ընթացքին կազմված մի խարնուրդ են, ուր մարդկանց այս խայտաբղետ խարնուրդներից ստեղծվեցին ու կառուցվեցին կենդանի - այսինքն միշտ զարգացող ու փոփոխվող- և իրարից տարբերվող բարքերն ու մշակույթները:
« Հայությանս» մասին այս հարցը հիմա չի անհանգստացնում ինձ, ու պատասխանը շատ տարբեր է, չեմ ցանկանում ապացուցել ոչ մի բան, կարող եմ ասել «Մասամբ այո' ու մասամբ ո'չ», գլխավորը այս հարցի մեջ է, թե ես ինչպիսի՞ մարդ եմ, ինչքանո՞վ օգտակար եմ մարդկությանը ու ինչքանո՞վ եմ հավատարիմ իմ Աստծու: Եթե հայասեր եմ, ինչքա՞ն եմ օգնել Հայերին: Եթե հավատացյալ եմ՝ ինչպես փաստել եմ իմ սերը առ Աստված:
Մնացյալը՝ օվկյանոսի մակերեսն է, ու այլևս չեմ խրովելու այդպիսի հարցի պատճառով:
Բայց ինձ խանդավարողը մնում է առաջին՝ սկզբնական ու անբաժան Եկեղեցին, երբ Սուրբ Պետրոսը կանչված էր հեթանոսների առաքյալը լինելու ու խտրականություն չկար ըստ պատկանած ազգին: Հեթանոսների միջավայրում , այդ ի՛նչ «հեղափոխություն» էր կատարվել. Ամենատեր Աստվածը բոլորին սիրո՛ւմ է հավասարապես, ու բոլորին է հրավիրում իր Արքայությունում, որը հանձնված էր բոլորին: Ու բոլորն էին կանչված Հիսուսի արքայությունը առաջացնելու համար այս աշխարհում: