ճշմարտություն թե ավանդություն

Started by akunq, October 24, 2008, 08:56:07 AM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Quote from: vahan on May 09, 2009, 09:52:36 PM
Հայտնություն 22.18ՙՔանի որ ես վկայում եմ ամեն մարդու.որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի.Աստված էլ նրա վրա  ավելացնելու է այն պատուհասները որոնց մասին գրված է այս գրքում՚։19ՙև եթե մեկն այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի.Աստված էլ պակասեցնելու է նրա բաժինը Կենաց գրքից.՚

Հարգարժան Տ. Տաթև քհն. խնդրում եմ ձեր մեկնությունը այդ ո՞ր գրքի մասին է խոսքը գնում ։Միթէ Գիրքը եզրափակված չէ։ Միթէ՜ այն անվերջ շարունակական է։Գուցէ Գիրքը վերանվանենք եկեղեցաշունչ այլ ոչ թէ Աստվածաշունչ։
և վերջապես . միթէ օրենքի գրագիրը  կարող է իրեն իրավունք վերապահել փոփոխել օրենքները.  ունենալով այն պատճառաբանությունը .որ այդ օրենքները ինքն է սղագրել։ 9:)

իմ գրածը լրիվ սխալ եք մեկնաբանել հարգելի Վահան, խոսքը Աստվածաշնչի գրքերի փոփոխման կամ շարունակման մասին չէ, այլ այդ գրքերի ընտրության, որ տեղի է ունեցել Եկեղեցու ցոցում Ավանդության պահպանման միջոցով...
Խոսքը գնում է Սուրբ Գրքի կանոնի ձևավորման մասին, բացի մեր իմացած կանոնից, որ կոչում ենք Աստծո  շնչով գրված գրքեր, եղել են շատ ուրիշ ավետարաններ ու հայտնության գրքեր, որոնք չեն համապատասխանել Աստծո շնչին, բայց դրանց ընտրությունը կատարել են ոչ թե մեր բողոքական եղբայրները, որ դեմ են Սրբազան Ավանդությանը, այլ այդ իսկ Ավանդույունն ընդունող Սուրբ Հայրերը