36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Լավ կլիներ հարցերը մեկ առ մեկ տրվեին, որպեսզի պատասխանները հեշտ և ամբողջական շարադրվեին։ Երկրորդ՝ կառաջարկեի հարցերը լինեին «Հարցազրույցներ» ենթաբաժնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Բարմենից հետո ես էլ եմ հերթագրվում, շատ հետաքրքիր կլինի տեսնել հոգեբանի կարծիքը

Հ.գ. կարծեմ նման մի հաղորդում էլ կար

Barmen

Masnaget

Quote from: Barmen on September 25, 2008, 02:02:57 PM
Quote from: Barmen on September 23, 2008, 12:57:03 PM
Ինձ ել հարցաքննեք: 13:)
AUUUUUUUUUUUUUU???
Այո
Այս. Ադմինին կխնդրեմ, որ այս թեման տեղափոխի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ մեջ: Ես բացելուց հետո նոր հիշեցի, որ պետք էր այն այդտեղ բացել...

Բարմեն

Առակներ գիտե՞ք
Բժշկի մոտ վերջին անգամ ե՞րբ եք եղել
Գեղամա լեռներում ի՞նչ կանեիք
Դիմակահանդեում ո՞ւմ կամ ինչի՞ կերպարով կամ դիմակով կներկայանայիք
Երազանքների բարի փերին թող ի՞նչ բերի Ձեզ համար
Զգացմունքայի՞ն մարդ եք
Էլեկտրականությամբ աշխատող մի սարքի անուն ասեք:
Ընտրություններին մասնակցո՞ւմ եք
Թույլ կտա՞ք, որ Ձեզ  ասեն, որ Դուք այնքան էլ հետաքրքիր կամ հաճելի անձնավորություն չեք մի վայրում, թե՞ կզգաք դա ու շուտ կլքեք:
Ժրաջան ի՞նչն է լինում
Իսկապես բառին մի հոմանիշ ասեք
Լավագույն երգը....  /ինչպիսի՞ երգն է/
Խստագույնս չեք հանդուրժում /ո՞ւմ կամ ինչի՞  ներկայությունը/
...  Ծանոթ, բարեկամ /Ո՞ր բառն է պակասում/
Կասկածամի՞տ մարդ եք
Հուզառատ մարդկանց սիրո՞ւմ եք
Եվս մեկ հարց. Հայելին Ձեր ո?ր կերպարը թող ցույց տա:
Ձայնալարերի վարժություններ անո՞ւմ եք
Ղարաբա՞ղ թե՞ Արցախ
Ճապաղ բառն ինչ է նշանակում
Միասին բառի կիրառությունը ճի՞շտ է հետևյալ նախադասության մեջ. <Արտակն Արտեմի հետ միասին գնաց խանութ>
Յունգան ի՞նչ պաշտոն է:
Նեղացկո՞տ մարդ եք:
Շուտասելուկ /փորձեք կրկնել  3 անգամ/. <Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր>
Որքա՞ն կկազմեր Ձեր պահանջած ամսական աշխատավարձը, եթե Դուք աշխատեիք իրական բարում  կամ սրճարանում:
ՉԹՕ հապավումն ի՞նչ է նշանակում
Պիոներ եղե՞լ եք:
Ջրաշխարհում եղե՞լ եք:
Ռաֆայելի արվեստին ծանո՞թ եք
Սերը Ձեզ համար ինչպիսի՞ զգացմունք է
Վերջապես ի՞նչ է Ձեր իսկական անունը
Տունտունիկ խաղը մանուկ հասակում խաղացե՞լ եք:
Րոպեն ի՞նչ է Ձեզ համար:
Ցուրտ է այնտեղ, ուր ... /ավարտեք միտքը փիլիսոփայորեն/
Ուրախությա՞մբ եք մուծում հարկերն ու վարձերը:
Փաստորեն աշխարհը... /ի՞նչ է/
Քներակի բաբախումը հաճա՞խ եք զգում

և

Օդապարիկում եղե՞լ եք
Ֆադեյ ... /ազգանունը/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Quote from: Masnaget on September 28, 2008, 05:52:50 PM
Այո
Այս. Ադմինին կխնդրեմ, որ այս թեման տեղափոխի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ մեջ: Ես բացելուց հետո նոր հիշեցի, որ պետք էր այն այդտեղ բացել...

Ճշտենք. «հարցազրույցներ» ենթաբաժինը գտնվում է «Թեյասրահից» դուրս, դա նշանակում է նյութից շեղումների հարցում այնտեղ պետք է ավելի զույշ լինել։ Ես ավելորդ չեմ համարում այդ զգուշությունը, որովհետև թեման այդպես ավելի հետաքրքիր է դառնում։ Հետո, Մասնագետ ջան, խնդրում եմ ճշտել՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմա՞ եք բացելու, թե բոլորի հետ մեկ թեմա։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on September 29, 2008, 11:10:03 AM

Բոլորի համար` այս մեկ թեման. Դո՛ւք որոշեք, թե որտեղ կարելի է տեղադրել. կարծեք թե ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ էլ չի կարելի դնել, որովհետև առանձին-առանձին են այնտեղ հարցազրույցները: Եթե դեմ չեք, կարելի է հենց այստեղ էլ թողնել: Ի՞նչ կասեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

TILIL

Ինձ թվում է հենց այստեղ էլ պետք է թողնել

Ղուկաս Վահան

Չեմ կարծում, թե պարտադիր է, որ «Հարցազրույցներ» ենթաբաժնում առանձին–առանձին լինեն, կարող է լինել 36+2 թեմայի տակ, պարզապես այնտեղ թեմայից շեղումներ չեն կարող լինել, այսինքն՝ հարցերից դուրս այլ քննարկումներ։ Էդպես կարծում եմ ընթերցողներն էլ հետաքրքրությամբ կկարդան։ Ասենք եթե հարց ու պատասխանից զատ եթե որևէ այլ հարցի քննարկման վերածվի, ապա թեման կկորցնի իր հետաքրքրությունը։ Անշուշտ գիտեք, որ Թեյասրահը հենց այդ վայրն է, որտեղ ազատ են զրույցները և թեմայից շեղումները։
Դուք որոշեք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Լավ, եկեք հենց այստեղ էլ թողնենք, այստեղ ինձ հարազատ է... 19:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: TILIL on September 29, 2008, 10:44:14 PM
Ինձ թվում է հենց այստեղ էլ պետք է թողնել
Թիլիլ, Քեզ էլ հերթագրե՞մ... 13:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: