36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

Masnaget

Ողջույն: Այստեղ եմ հրավիրում նրանց, ովքեր կարող են պատասխանել իմ պարզ հարցերին: Վերջում` հոգեբանի վերլուծությունը:
Տրվելու են 38 հարցեր` ըստ հայերենի այբուբենի տառերի թվի:
Առաջինը հրավիրում եմ Ադմինին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ադմին.
Առավոտյան սովորաբար ի՞նչ եք անում արթնանալուց ուղիղ 1 ժամ հետո:
Բանաստեղծություն սիրում եք կարդա՞լ, թե լսել:
Գարնանը Դուք....  /ի՞նչ եք անում, ավարտեք միտքը/:
Դանիել անունով ծանոթ ունե՞ք:
Երազ տեսնո՞ւմ եք:
Զանգեզուրում եղե՞լ եք:
Էջանշան օգտագործո՞ւմ եք:
Ընտանիք, ընկերներ, հավատք: Ո՞րն է սրանցից ամենակարևորը:
Թույլ տալի՞ս եք Ձեր աշխատողներին առանց դուռը թակելու մտնել Ձեր սենյակ:
Ժամանակակից մի գրողի անուն ասեք:
Իրականում ինչպիսի՞ մարդ եք Դուք:
Լուսամո՞ւտ, թե պատուհան:
Խստորեն կպատժե՞ք ստախոսին, թե՞ կներեք:
Ծիծաղո՞ւմ եք երազում:
<<Կինը մարդու բարեկամն է>>: Լսե՞լ եք այդպիսի կատակ:
Համաձա՞յն եք նախորդ կատակի հետ:
/Մեկ հարց էլ <հ> տառով/ Հինգ րոպեում ի՞նչ կարող եք անել:
Ձախորդ Փանոսի ո՞ր հատկությունն էր լավ  կամ վատ: Ինչո՞ւ:
<<Ղենջակ>> բառն ի՞նչ է նշանակում:
Ճանապարային երթևեկության կանոնները գիտե՞ք:
Մայր **** /ի՞նչ բառ է պակասում, ասացեք/:
Յասամանի հո՞տն է լավ, թե՞ վարդինը:
Նորավանքում եղե՞լ եք:
Շուկայի՞ց եք գնում ձմերուկը, թե՞  դրսում վաճառողներից: Ինչո՞ւ:
Որոշ մարդիկ ..... /ի՞նչ են, Ձեր կարծիքով/:
Չղջիկը կաթնասո՞ւն է, թե՞ թռչուն:
Պետական երկու կառույցի անուն ասեք:
Ջի՞նս, թե՞ սպորտային ոճն եք նախընտրում:
ՌԴ  հապավումն ի՞նչ է նշանակում:
Սիրում եք ուտել.... /ի՞նչ/:
Վերադարձ բառի հականիշը կասե՞ք:
Տուն կգնեիք.... /ո՞ր քաղաքում/:
Քանի՞  Րոպե ունե՞ք Ձեր հեռախոսի մեջ:
<<Ցավդ տանեմ>> արտահայտությունը շա՞տ եք գործածում:
<Ււծեալ> բառը ի՞նչ է նշանակում:
Փիլիսոփայություն առարկան սիրո՞ւմ եք: Ինչո՞ւ:
<<Քամին փչում էր հյուսիսից և արևելքից>>: Իրականում ո՞ր կողմից էր փչում:

և

Օրական քանի՞ անգամ եք նախաճաշում:
Ֆինանսական ճգնաժամի հանդիպե՞լ եք երբևէ: Ե՞րբ:     
   
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Մասնագետ ջան, բայց ես էդքան էլ չեմ սիրում, երբ իմ «վրա» հոգեբանական վերլուծություններ են իրականացնում 9:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

#3
Դե լավ, չեմ անի: Գոնե, խնդրում եմ, հարցերին պատասխանեք:

Հ.Գ.
Ես կարծեք թե քաղաքավարության սխալ թույլ տվեցի  41:) 42:). հարկավոր էր նախ հարցնել 20:): Հետին ամսաթվով հարցնեմ Ադմինին. <Կցանկանա՞ք առաջինը հարցազրույց տալ 36+2  հաղորդաշարին...  Եթե այո, ապա համեցեք>:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Ես կփորձեմ պատասխանել որոշ հարցերի, սակայն ինչո՞ւ 36+2 :
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Բանաստեղծություն սիրում եք կարդա՞լ, թե լսել:

Երկուսն էլ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Երազ տեսնո՞ւմ եք:
...
Էջանշան օգտագործո՞ւմ եք:


Այո։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Ընտանիք, ընկերներ, հավատք: Ո՞րն է սրանցից ամենակարևորը:

Եթե հավատքը կա, ուրեմն և՛ ընտանիքը, և՛ ընկերները։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Barmen

Ինձ ել հարցաքննեք: 13:)

Ղուկաս Վահան

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Թույլ տալի՞ս եք Ձեր աշխատողներին առանց դուռը թակելու մտնել Ձեր սենյակ:

Այո։
Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Խստորեն կպատժե՞ք ստախոսին, թե՞ կներեք:

Սկզբում կներեմ։
Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Ճանապարային երթևեկության կանոնները գիտե՞ք:
Մասամբ

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Մայր **** /ի՞նչ բառ է պակասում, ասացեք/:
Հայաստան
Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Յասամանի հո՞տն է լավ, թե՞ վարդինը:
Նորավանքում եղե՞լ եք:
Երկուսինն էլ նյուրահատուկ են։
Այո։
Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
ՌԴ  հապավումն ի՞նչ է նշանակում:
Ռազն ու Դավոն։

Quote from: Masnaget on September 20, 2008, 01:33:34 AM
Տուն կգնեիք.... /ո՞ր քաղաքում/:
Օրական քանի՞ անգամ եք նախաճաշում:
Ֆինանսական ճգնաժամի հանդիպե՞լ եք երբևէ: Ե՞րբ:     

Երևանում։
Մեկ։
Այո։ Տարբեր ժամանակաշրջաններում։
Let's open the window of our soul and let the light enter our souls