Ուխտագնացությունը զուտ Աստուծո հետ ուխտ անել չի նշանակում։ Այն շատ ավելի լայն իմաստ ունի իր մեջ, բայց միևնույն ժամանակ արշավ, զբոսանք, պտույտ կամ զբոսաշրջություն չէ։
Ուխտագնացությունը հավատի նորոգության ճանապարհ է, ճամփորդություն։
Ես երբեմն մասնակցում եմ ուխտագնացությունների ու գիտեմ, որ կարելի է ուխտ անել, այսինքն՝ դաշինք կնքել Աստծո հետ, թե՞ Աստված է մեր հետ կնքում դաշինք, ինչպես որ Նոյի հետ:
Ինչքան որ մենք ձգտում ենք նորոգել մեր հավատն առ Աստվա, հազարապատիկ փոխադարձաբար ստանում ենք։
Հարց- Ի՞նչպիսի նպատակ կարող ենք ունենալ մեր մտքում, երբ մասնակցում ենք ուխատգնացությունների, այսինքն՝ կարող եմ ինչ-որ անձնական նպատակ իմ մեջ պահել ու հանուն դրա ինձ ենթարկել որոշ դժվարություների՝ հավատքով գնալով այդ սրբավայրերը, թե դա պարտադիր պետք է լինի հոգեվոր:
Նպատա՞կ, թե՞ խնդրանք Աստծուց։
Պարտադիր չէ, որ կոնկրետ նպատակ դնենք՝ Աստծուց խնդրելու։ Ուխտագնացությունը կարող է ուղեկցվել մեր հանապազօրյա աղոթքների խնդրվածքներով։
Կարծում եմ ուխտագնացությունը չպետք է նկատվի զրկանքների դիմել։ Եթե սիրով, պատրաստակամությամբ, այսինքն՝ հոգևոր թեթևությամբ եմ գնում ուխտագնացության, ուրեմն այն ինձ համար զրկանք կրել չէ։