Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Hasik on March 12, 2008, 11:33:16 PM

Title: Ուխտագնացություն
Post by: Hasik on March 12, 2008, 11:33:16 PM
Ես երբեմն մասնակցում եմ ուխտագնացությունների ու գիտեմ, որ կարելի է ուխտ անել, այսինքն՝ դաշինք կնքել Աստծո հետ, թե՞ Աստված է մեր հետ կնքում դաշինք, ինչպես որ Նոյի հետ:

Բայց սա չէր իմ հիմնական հարցը, չնայած կխնդրեմ, որ դրան էլ պատասխանեք:

Հարց- Ի՞նչպիսի նպատակ կարող ենք ունենալ մեր մտքում, երբ մասնակցում ենք ուխատգնացությունների, այսինքն՝ կարող եմ ինչ-որ անձնական նպատակ իմ մեջ պահել ու հանուն դրա ինձ ենթարկել որոշ դժվարություների՝ հավատքով գնալով այդ սրբավայրերը, թե դա պարտադիր պետք է լինի հոգեվոր:
Title: Re: Ուխտագնացություն
Post by: Abegha on March 16, 2008, 09:41:58 PM
Ուխտագնացությունը զուտ Աստուծո հետ ուխտ անել չի նշանակում։ Այն շատ ավելի լայն իմաստ ունի իր մեջ, բայց միևնույն ժամանակ արշավ, զբոսանք, պտույտ կամ զբոսաշրջություն չէ։
Ուխտագնացությունը հավատի նորոգության ճանապարհ է, ճամփորդություն։

Quote from: Hasik on March 12, 2008, 11:33:16 PM
Ես երբեմն մասնակցում եմ ուխտագնացությունների ու գիտեմ, որ կարելի է ուխտ անել, այսինքն՝ դաշինք կնքել Աստծո հետ, թե՞ Աստված է մեր հետ կնքում դաշինք, ինչպես որ Նոյի հետ:

Ինչքան որ մենք ձգտում ենք նորոգել մեր հավատն առ Աստվա, հազարապատիկ փոխադարձաբար ստանում ենք։

Quote from: Hasik on March 12, 2008, 11:33:16 PM
Հարց- Ի՞նչպիսի նպատակ կարող ենք ունենալ մեր մտքում, երբ մասնակցում ենք ուխատգնացությունների, այսինքն՝ կարող եմ ինչ-որ անձնական նպատակ իմ մեջ պահել ու հանուն դրա ինձ ենթարկել որոշ դժվարություների՝ հավատքով գնալով այդ սրբավայրերը, թե դա պարտադիր պետք է լինի հոգեվոր:

Նպատա՞կ, թե՞ խնդրանք Աստծուց։

Պարտադիր չէ, որ կոնկրետ նպատակ դնենք՝ Աստծուց խնդրելու։ Ուխտագնացությունը կարող է ուղեկցվել մեր հանապազօրյա աղոթքների խնդրվածքներով։

Կարծում եմ ուխտագնացությունը չպետք է նկատվի զրկանքների դիմել։ Եթե սիրով, պատրաստակամությամբ, այսինքն՝ հոգևոր թեթևությամբ եմ գնում ուխտագնացության, ուրեմն այն ինձ համար զրկանք կրել չէ։
Title: Re: Ուխտագնացություն
Post by: Marinka on November 21, 2009, 11:39:08 AM
BAREV DEZ.. hnaravor e vor mard mardu het uxt ani... ev ajd uxt@ katarvi Astco araj u Astco orhnutyamb.
Oinak erku @nker uxt anen vor 4najac amen in4i nranq kmnan ynkerner

Մոդերատորի փոխակերպածը.

Բարև ձեզ: Հնարավո՞ր է, որ մարդ մարդու հետ ուխտ անի: Եվ այդ ուխտը կատարվի Աստծո առաջ ու Աստծո օրհնությամբ: Օրինակ` երկու ընկեր ուխտ անեն, որ չնայած ամեն ինչի` նրանք կմնան ընկերներ:
Title: Re: Ուխտագնացություն
Post by: MONK on December 01, 2009, 01:08:10 AM
Quote from: Marinka on November 21, 2009, 11:39:08 AM
BAREV DEZ.. hnaravor e vor mard mardu het uxt ani... ev ajd uxt@ katarvi Astco araj u Astco orhnutyamb.
Oinak erku @nker uxt anen vor 4najac amen in4i nranq kmnan ynkerner

Մոդերատորի փոխակերպածը.

Բարև ձեզ: Հնարավո՞ր է, որ մարդ մարդու հետ ուխտ անի: Եվ այդ ուխտը կատարվի Աստծո առաջ ու Աստծո օրհնությամբ: Օրինակ` երկու ընկեր ուխտ անեն, որ չնայած ամեն ինչի` նրանք կմնան ընկերներ:
Բարև Ձեզ:Հարցը մի փոքր այնքան էլ կոնկրետ թեմայի շրջանակում չէ, այլ ավելի ընդգրկուն թեմայի հարց է, որ վերաբերում է ընդհանրապես <<ուխտ>> հասկացությանը: Բայց պատասխանենք հարցին. տվյալ դեպքում դա ձևակերպման խնդիր է, և որևէ արգելող պատճառ չենք տեսնում, հետևաբար հնարավոր է: Այլ խնդիր է, թե ինչքանով վստահ կարող են լինել, որ հավատարիմ կմնան այդ ուխտին:
Title: Ուխտագնացություն
Post by: arevik on January 29, 2012, 12:58:03 AM
Ուխտագնացության հետ կապված ես ևս մեկ հարց ունեմ.
Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք մեր եկեղեցու որևէ կազմակերպություն կամ խմբակ կազմակերպում է ուխտագնացություն դեպի Երուսախեմ հատուկ Սրբավայրերը այցելելու նպատակով:
Բանն այն է, որ ես ել ինքս ինձ համար ուխտ եմ արել անպայման գնալ և իմ աչքերով տեսնել այն վայրերը որոնց մասին կարդում ենք Սուրբ Գրքում, բայց կուզենայի անպայման գնալ եկեխեցականի ուխեկցուտյամբ:

Կանխավ շնորակալ եմ:
Title: Re: Ուխտագնացություն
Post by: Hasik on January 31, 2012, 12:42:34 PM
Հարգելի Արևիկ

իմ ունեցած տեղեկություններով Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին տարին երկու անգամ կազմակերպում է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ: Այդ հարցով կարող ես Տեր Դանիելին դիմել;

Վերջին անգամ կազմակերպել է դեկտեմբերին, հաջորդը չգիտեմ երբկլինի:

Հաջողություն եմ մաղթում ու թող Աստված ի կատար ածի քո ուխտը:
Title: Re: Ուխտագնացություն
Post by: arevik on February 06, 2012, 10:57:17 AM
Անչափ շնորհակալ եմ, Հասմիկ ջան :