Եկեղեցու վերաօծում

Started by Hasik, January 27, 2008, 02:25:45 PM

Previous topic - Next topic

Hasik

Ողջույն, ներկայումս շատ եղեղեցիներ կան, որ վերաօծվում են, ինձ հետաքրքրում է արդյոք նրանց օձման «ուժը կորել» է ? ինչ հարկ կա եկեղեցին կամ մատուռը կրկին օծել:

MONK

#1
Եկեղեցու սրբությունը պայմանավորված է օծումով, որով այն ընտրվում և զատվում է ձեռակերտ այլ շինություններից ու կառույցներից, ընծայվում Աստծուն` որպես միասնական աղոթքի և սրբագործման վայր, որի համար աղոթքով ու օծումով նախ եկեղեցին է  սրբագործվում: Սակայն եկեղեցու խոնարհվելուց կամ սրբապղծվելուց հետո, երբ այն վերստին վերականգնվում է իբրև աղոթավայր ու սրբավայր, անհրաժեշտություն է առաջանում այն վերաօծելու և վերասրբագործելու:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Hasik

Շնորհակալություն, որ պատասխանեցիք իմ հարցին, դա ինձ իրոք շատ էր հետաքրքրում: մանավանդ, որ վերջին ժամանակներս ավելացել են այդ դեպքերը ի ուրախություն մեզ :

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)