Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Hasik on January 27, 2008, 02:25:45 PM

Title: Եկեղեցու վերաօծում
Post by: Hasik on January 27, 2008, 02:25:45 PM
Ողջույն, ներկայումս շատ եղեղեցիներ կան, որ վերաօծվում են, ինձ հետաքրքրում է արդյոք նրանց օձման «ուժը կորել» է ? ինչ հարկ կա եկեղեցին կամ մատուռը կրկին օծել:
Title: Re: Եկեղեցու վերաօծում
Post by: MONK on February 03, 2008, 05:08:47 PM
Եկեղեցու սրբությունը պայմանավորված է օծումով, որով այն ընտրվում և զատվում է ձեռակերտ այլ շինություններից ու կառույցներից, ընծայվում Աստծուն` որպես միասնական աղոթքի և սրբագործման վայր, որի համար աղոթքով ու օծումով նախ եկեղեցին է  սրբագործվում: Սակայն եկեղեցու խոնարհվելուց կամ սրբապղծվելուց հետո, երբ այն վերստին վերականգնվում է իբրև աղոթավայր ու սրբավայր, անհրաժեշտություն է առաջանում այն վերաօծելու և վերասրբագործելու:
Title: Re: Եկեղեցու վերաօծում
Post by: Hasik on February 03, 2008, 05:12:02 PM
Շնորհակալություն, որ պատասխանեցիք իմ հարցին, դա ինձ իրոք շատ էր հետաքրքրում: մանավանդ, որ վերջին ժամանակներս ավելացել են այդ դեպքերը ի ուրախություն մեզ :
Title: Re: Եկեղեցու վերաօծում
Post by: MONK on February 03, 2008, 05:15:43 PM
Խնդրեմ  21:)