Author Topic: Օտարամոլ  (Read 17312 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Magnolia

  • Guest
Re: Օտարամոլ
« Reply #10 on: February 26, 2008, 10:31:50 AM »
Եթե րեմ սխալվում օտարամոլությունը փոքր ազգերին բնորոշ բարդույթ է:

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Օտարամոլ
« Reply #11 on: March 20, 2008, 08:15:17 PM »
ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ.
մեր ազգի օտարամոլության պատճառը իմ կարծիքով գալիս է նրանից որ մենք համարյա միշտ եղել ենք ուրիշի ազդեցության տակ,ու ինքնուրույն չենք եղել:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Օտարամոլ
« Reply #12 on: August 05, 2009, 03:59:02 AM »
Թեման շարունակեմ մի փոքր այլ ուղղությամբ։ Խոսքս ինտերնետի մասին է։ Գիտեք, այսօր շատ հայկական սայթեր կան, որ ուղղակի հայերեն չունեն կամ առաջինը ռուսերեն, երբեմն էլ անգլերեն լեզվով են բացվում։ Սա դեռ մի մասն է։ Շատ հայկական էջեր գտնելու համար պետք է հրաշալի անգլերեն իմանալ։ Օրինակի համար ՀՀ կառավարության էջը գտնելու համար պետք է «կառավարություն» բառի համարժեք անգլերենը գտնել՝ government, հետո փորձել այդ անգլերենը հապավել, այսպես թերևս հույս կա, որ կգտնեք gov.am-ը։ Ընդհանրապես պետական ինտերնետային էջերը գտնելու համար երևի պետք է թոյֆլի քննությունը լավ հանձնած լինել, այլապես ձեր վիճակը կոճակ է։
Եվ այսպես, առողջապահության նախարարության էջը կամ սայթը գտնելու համար պետք է նախ թարգմանենք անգլերեն, այսպես՝ Ministry of health, հետո պետք է գուշակել հապավումը։ Եթե կառավարության դեպքում մեկ բառ պետք է կրճատեինք, ապա այստեղ վիճակը ավելի է բարդանում։ Իմիջիայլոց, այս հարցը կարելի է ընդգրկել հայկական թոյֆլի մեջ։ Լավ, փորձենք հապավել, առաջին տարբերակ՝ minofhealth.am ։ Անշուշտ սխալ է։ Երկրորդ՝ health.am : Նորից սխալ է։ Երրորդ՝ minhealth.am ։ Նորից սխալ։ Ինչևէ, ինքնուրույն չեք գտնի, միակ տարբերակը ուրիշների մոտ դեպի այդ էջը հղում գտնելն է, կամ՝ հարցնելը։ Միայն հայերը կարող էին Ministry of health-ը հապավել moh, այսինքն՝ moh.am :
Այսքան հայապահպանության մասին խոսող և հայագիտության խնդիրներով մտահոգ մեր պետության պետական գրեթե ոչ մի էջ գոնե լատինատառ հայերեն չի առաջարկում իր այցելուներին։ Պատկերացրեք հեռավոր շրջաններից մեկը, որ անգլերեն չգիտի, ցանկանում է գտնել Մշակույթի նախարարության էջը։ Եթե նա ինչ որ տեղից ենթադրի էլ, որը բացառված է, որ պետք է այդ նախարարության անվան անգլերենը գտնի, ապա հապավումը գուշակելը պարզապես երջանիկ պատահականություն պետք է համարել։ Այսպիսով Ministry of culture–ը ես կհապավեի minofculture.am, կամ եթե հետևենք նախորդ՝ Առողջապահության նախարարության օրինակին, ապա կլինի moc.am, սակայն ճիշտ տարբերակն է mincult.am, որը կարելի է հասկանալ Ministry of cult ։ Անգլերեն իմացողները կհասկանան, թե որքան է այս բառը հեռու մշակույթից։
Էհ, այսպես կարելի է շատ շարունակել…
Let's open the window of our soul and let the light enter our souls