Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Առաքինություններ և մոլություններ => Topic started by: CHERRY on January 10, 2008, 03:40:44 AM

Title: Օտարամոլ
Post by: CHERRY on January 10, 2008, 03:40:44 AM
Նոր հեռուստացույցով համերգ էի դիտում: Նունե Եսայանն արաբական պարուհու նմանեցնող զգեստով, կիսամերկ երգում էր հայ Ժողովրդական երգեր` Մշո Աղջիկ...: Լավ, հասկացանք ուժեղ առաջադեմ են դարձել, բայց այս աստիճան ???, նույնիսկ ծիծաղս էր գալիս այդ տեսարանից: Չգիտեմ, շատերը կասեն ոնց ուզում է երգում է, իր իրավունքն է: Բայց ես կտրուկ դեմ եմ 35:): Թող իր երգերն ոնց ուզում է երգի, բայց ոչ ժողովրդական:

Մեր որոշ օտարամոլ երգիչների փոշեկուլի եմ նմանեցնում 15:), որ ամեն ազգից մի բան քաշելով սինթեզ են դարձել:  Վերջերս էլ բառերը այնպե են արտասանում, որ չհասկանաս ինչերեն է:       
Title: Re: Օտարամոլ
Post by: Satenik on January 10, 2008, 06:09:00 AM
Քանի կար տրիկոներով էր երգում, հիմա էլ խնդրեմ: ???
Բայց մյուս կողմից էլ ի՞նչ կարելի է սպասել մեկից, որի մասնագիտությունը այսպես կոչված "շոու-բիզնես"-ն է: Ապա մի թարգմանենք այդ եզրը, խայտառակ բան կստացվի:  26:)
Այդ մարդիկ չեն զգում կապը ոչ իրենց նախնիների հետ, ոչ իրենց սերնդների: Ստից-մտից, անտեր-անտիրական, այնքան որ էժան ծափահարությունների հասնեն ու մի քիչ փող ստանան հաջորդ արաբական զգեստը ձեռք բերելու համար... 36:)
Փոշեկուլը շատ դիպուկ ասացիք: 38:)
Title: Re: Օտարամոլ
Post by: TILIL on January 11, 2008, 12:19:21 AM
Փոշեկուլի հետ ես էլ եմ համաձայն 39:),ինչ վերաբերում է օտարամոլությանը կասեմ,որ այո դա նրանց փող վաստակելու միջոցն է 30:):Բայց նաև չմոռանանք,որ եթե այդպիսի հագուստով չերգեն միգուցե շատերի կողմից չընդունվեն 41:),քանի որ հանդիսատեսի մեծ մասն էլ է օտարամոլ:Իսկ երգիչներ փորձում են տալ այն,ինչ պահանջվում է 34:):
Title: Re: Օտարամոլ
Post by: Nane on January 11, 2008, 02:15:08 AM
Իրոք սարսափելի է, երբ նման պատկերներ ես տեսնում
Quote from: TILIL on January 11, 2008, 12:19:21 AM
Բայց նաև չմոռանանք,որ եթե այդպիսի հագուստով չերգեն միգուցե շատերի կողմից չընդունվեն 41:),քանի որ հանդիսատեսի մեծ մասն էլ է օտարամոլ:Իսկ երգիչներ փորձում են տալ այն,ինչ պահանջվում է 34:):
Ցավոք  Ճիշտ ես ասում, բայց օտարամոլ հաանդիսատեսը կարող է նայել իր սիրելի <օտարներին>, այլ ոչ թե մերոնք էլ փորձեն նրանց նմանվել: Արվեստը զանազանության մեջ է գեղեցիկ և հարուստ: Իսկ մարդիկ պատվիրում և ուտում  են այն, ինչ կա ընդհանուր <Ճաշացանկում>: Բայց չէ որ արվեստը պետք է մարդուն բարձրացնի և ոչ թե ոտքերի տակ ցեխոտվի: Չնայած, ճիշտ է ասում Սաթենիկը մի բան, որ կոչվում է շոու-բիզնես   էլ ինչ ասենք14:): Բայց նշենք,  որ հայ երգարվեստում կան նաև լավ երգիչ երգչուհիներ 18:)
Title: Re: Օտարամոլ
Post by: CHERRY on January 14, 2008, 01:34:26 AM
Quote from: Nane on January 11, 2008, 02:15:08 AM
Բայց չէ որ արվեստը պետք է մարդուն բարձրացնի և ոչ թե ոտքերի տակ ցեխոտվի: Չնայած, ճիշտ է ասում Սաթենիկը մի բան, որ կոչվում է շոու-բիզնես   էլ ինչ ասենք14:): Բայց նշենք,  որ հայ երգարվեստում կան նաև լավ երգիչ երգչուհիներ 18:)

Նանե ջան, այսօրվա իրականությունում իրեն և հանդիսատեսին հարգող արվեստագետներ շատ քիչ են, ովքեր աշխատում են հանդիսատեսին բարձրացնել, գրպանի թվի փոխարեն 8:): Իսկ եթե կան, ապա ոչ բոլորին է հաջողվում երևալ, ինչպես նշեց Թիլիլը` պահանջարկ չկա: Լավ երգիչներին էլ  հաճախ չես լսի, ի տարբերություն Հայ տղեքի, Շպրոտի և այլն: Այսօրվա հանդիսատեսը ծույլ է, նա երկար չի փնտրի լավին, կլսի այն ինչ տալիս են, ականջը կսովորի և դա կդառնա իր համար լավը: Օրինակ` Միշոն, գթեթե բոլոր երաժշտական պատվերներում առաջին տեղն է գրավում 4:):
Օտար երաժշտություն լսելը կամ կատարելը օտարամոլություն չեմ համարում, ոչ էլ շովինիզմով եմ տառապում: Շատ հարգում եմ այլ ազգերի մշակույթը, դավանանքը, բայց կարծում եմ մարդ դառնում է խեղկատակ, երբ փորձում է ուրիշին նմանվել: Մեր հանդիսատեսը, մանավանդ պատանի, երիտասարդ շատ շուտ է ընդօրինակում: Օրինակ եթե նկատել եք հայ եկեղեցում երիտասարդներ խաչակնքվում են ինչպես կաթոլիկները, վերջում էլ իրենց մատներն են համբուրում  (սերիալներն իրենց գործն արել են):Իսկ տարատեսակ օտարամոլության դրսևորումներ շատ եմ հանդիպում: Երբ հայերեն հանգիստ տիրապետում են, բայց ձև են տալիս, որ չգիտեն կամ չեն հասկանում, ռուսերեն են խոսում, որ «քաղաքակիրթ» երևան..., նման բաներ:
Title: Re: Օտարամոլ
Post by: Nane on January 15, 2008, 11:33:25 PM
Սիրելի Cherry Համաձայն եմ քեզ հետ և կիսում եմ մտահոգությունդ: 34:) Բայց գիտես ինչ եմ նկատել, արվեստն ունի իր <ինքնապաշտպանական շերտը` զտող ներքին համակարգը>: Նման երգիչները երգում, մեծ աղմուկ են բարձրացնում, 26:) բայց շուտով անցնում գնում են և նրանց ոչ ոք չի հիշում, 40:) իսկ  գեղեցիկ երգերը և առհասարակ` իսկական  արվեստի գործերը միշտ ապրում են և կենդանի են: Այսպես ես հույս ունեմ, որ եթե Շպրոտին սառնարանից դուրս թողնեն այլևս ուտելու պիտանի չի լինի, իսկ Միշոն կգնա <լուծելու իր խնդիրները տղերքի հետ> 38:)
Title: Re: Օտարամոլ
Post by: CHERRY on January 16, 2008, 01:16:18 AM
Ճիշտ ես Նանե ջան: Ամեն հարցում լավատեսությունդ ուրախեցնում է 37:):
Բայց ի՞նչ ես կարծում, երգիչներին թողնեմ հանգիստ, ընդհանրապես, մեզ հայերիս բնորո՞շ է օտարամոլությունը, թե՞ ոչ: Օրինակ յուրաքանչյուր ազգ կարծես ունի իր մոլությունը և առաքինությունը:
Title: Re: Օտարամոլ
Post by: Nane on January 16, 2008, 11:40:30 PM
Սիրելի Cherry, ճիշտն ասած չգիտեմ, թե այլ լեզուներում կա նման ասացվածք, բայց հայերս ունենք այսպիսի խոսք. <Հարևանի հարսը միշտ ավելի լավն է>:  Եթե մի փոքր <դրականորեն> մոտենանք օտարամոլությանը, ապա կասեի, որ հայերը շատ հեշտությամբ են ընկալում օտար մշակույթները: Հայերն աչքի են ընկնում նաև օտար լեզուների ուսման մեջ:ՄԻգուցե պատճառն այն է, որ պատմության ընթացքում մշտապես գտնվելով մշակույթների խաչմերուկում, օտար ժողովուրդները և օտար մշակույթները միշտ ներկա և գործուն են եղել մեր կյանքում: Բայց մենք կարողացել ենք հավասար երկխոսություն վարել նրանց հետ և ոչ թե լսել միակողմանի դասախոսություններ: Հուսով եմ հիմա էլ կկարողանանք:Իհարկե սխալ սինթեզները և նմանակումնկերը, որոնց մասին խոսեցինք միշտ տհաճ են և ծիծաղելի:   Իսկ դու ինչ ես կարծում:
Հ.Գ
Շատ հետքրքրական կլինի զրուցել տարբեր ազգերի մոլությունների և առաքինությունների մասին:
Title: Re: Օտարամոլ
Post by: Տ. Տաթև քհն. on January 17, 2008, 05:19:04 PM
Շատ արդիական, մտահոգիչ ու կարևոր խնդրի շուրջ թեմա ես բացել, Չերրի ջան 18:), ի դեպ նոր չերրիկներդ լավ են դիտվում 43:), այս թեմայում բոլոր արտահայտվողների հետ լիովին համամիտ եմ, միանում եմ  ձեզ ու ավելացնում, որ այդ օտարամոլության դրոշակակիրներ խեղկատակ աստղիկներն երևի այդքան մեղավոր չեն, ինչքան մենք բոլորս, որ հանդիսանում ենք նրանց սնուցիչը,  առաջարկի պահանջարկը, խավար աստղային փայլատակման տիեզերքը; Հենց մեր երիտասարդությունն  է ու ոչ միայն, որ իր անճաաշակությամբ ու օտարամոլությամբ պարաարտ հող է հանդիսանում շոու բիզնես կոչվածի ծլարձակման համար...
իհարկե լավատեսորեն պետք է մոտենանք նաև այս հարցցին,Նանե 13:), և գոնե մենք մեր կողմից մի փոքրիկ լումա  ններդնենք օտարամոլության դեմ պայքարին
Title: Re: Օտարամոլ
Post by: Anoush on February 21, 2008, 11:15:05 PM
Անկեղծ ըլալու համար այս հարցը շատ կը մտահոգէ նաեւ զիս, այս օտարամոլութենէ աւելի օտար կապկութիւնները (խեղկատակութիւնները ընդօրինակել) մեր մշակոյթին մաս դարձնել ու տարածել է: Ցաւը այն է որ աճող սերունդները զոհ են պարզապէս այս բոլորին, առանց գիտակցելու որ մեր ունեցածը շատ աւելի բարձր է, արժէքաւոր եւ հաստատուն:
Իսկ աւելի ցաւալին այն է, երբ հեռուստացոյցը գրաւած են իրենք եւ մեր իսկական արժէքները տեղ չունին, սերունդներ կը դաստիարակուին անորակ արուեստով: Մենք սփիւռքի մէջ կը բանանք Հայաստանի ալիքը մեծ ակնկալութիւններով... մերկութիւնը, տեսահոլովակներուն մէջի անկողնային ստոր ցուցադրութիւնները երբեք չեն համապատասխաներ մեր ժառանգած մշակոյթին, արուեստին, հաւատքին:
Բայց ինչ կու գայ մեր ձեռքէն, քանի անգամ խօսած ու գրած եմ այս մասին...

     
Title: Re: Օտարամոլ
Post by: Magnolia on February 25, 2008, 11:31:50 PM
Եթե րեմ սխալվում օտարամոլությունը փոքր ազգերին բնորոշ բարդույթ է:
Title: Re: Օտարամոլ
Post by: Karen on March 20, 2008, 09:15:17 AM
ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ.
մեր ազգի օտարամոլության պատճառը իմ կարծիքով գալիս է նրանից որ մենք համարյա միշտ եղել ենք ուրիշի ազդեցության տակ,ու ինքնուրույն չենք եղել:
Title: Re: Օտարամոլ
Post by: Ղուկաս Վահան on August 04, 2009, 04:59:02 PM
Թեման շարունակեմ մի փոքր այլ ուղղությամբ։ Խոսքս ինտերնետի մասին է։ Գիտեք, այսօր շատ հայկական սայթեր կան, որ ուղղակի հայերեն չունեն կամ առաջինը ռուսերեն, երբեմն էլ անգլերեն լեզվով են բացվում։ Սա դեռ մի մասն է։ Շատ հայկական էջեր գտնելու համար պետք է հրաշալի անգլերեն իմանալ։ Օրինակի համար ՀՀ կառավարության էջը գտնելու համար պետք է «կառավարություն» բառի համարժեք անգլերենը գտնել՝ government, հետո փորձել այդ անգլերենը հապավել, այսպես թերևս հույս կա, որ կգտնեք gov.am-ը։ Ընդհանրապես պետական ինտերնետային էջերը գտնելու համար երևի պետք է թոյֆլի քննությունը լավ հանձնած լինել, այլապես ձեր վիճակը կոճակ է։
Եվ այսպես, առողջապահության նախարարության էջը կամ սայթը գտնելու համար պետք է նախ թարգմանենք անգլերեն, այսպես՝ Ministry of health, հետո պետք է գուշակել հապավումը։ Եթե կառավարության դեպքում մեկ բառ պետք է կրճատեինք, ապա այստեղ վիճակը ավելի է բարդանում։ Իմիջիայլոց, այս հարցը կարելի է ընդգրկել հայկական թոյֆլի մեջ։ Լավ, փորձենք հապավել, առաջին տարբերակ՝ minofhealth.am ։ Անշուշտ սխալ է։ Երկրորդ՝ health.am : Նորից սխալ է։ Երրորդ՝ minhealth.am ։ Նորից սխալ։ Ինչևէ, ինքնուրույն չեք գտնի, միակ տարբերակը ուրիշների մոտ դեպի այդ էջը հղում գտնելն է, կամ՝ հարցնելը։ Միայն հայերը կարող էին Ministry of health-ը հապավել moh, այսինքն՝ moh.am :
Այսքան հայապահպանության մասին խոսող և հայագիտության խնդիրներով մտահոգ մեր պետության պետական գրեթե ոչ մի էջ գոնե լատինատառ հայերեն չի առաջարկում իր այցելուներին։ Պատկերացրեք հեռավոր շրջաններից մեկը, որ անգլերեն չգիտի, ցանկանում է գտնել Մշակույթի նախարարության էջը։ Եթե նա ինչ որ տեղից ենթադրի էլ, որը բացառված է, որ պետք է այդ նախարարության անվան անգլերենը գտնի, ապա հապավումը գուշակելը պարզապես երջանիկ պատահականություն պետք է համարել։ Այսպիսով Ministry of culture–ը ես կհապավեի minofculture.am, կամ եթե հետևենք նախորդ՝ Առողջապահության նախարարության օրինակին, ապա կլինի moc.am, սակայն ճիշտ տարբերակն է mincult.am, որը կարելի է հասկանալ Ministry of cult ։ Անգլերեն իմացողները կհասկանան, թե որքան է այս բառը հեռու մշակույթից։
Էհ, այսպես կարելի է շատ շարունակել...