Հատուցում

Started by CHERRY, July 21, 2007, 02:07:54 AM

Previous topic - Next topic

Mandarinka

Quote from: Abegha on July 23, 2007, 12:12:06 PM
Ինքն իր հետ ներդաշնակ լինելու համար պետք է Աստծուն փնտրի, կարծում եմ

Իսկ ես կարծում եմ, որ մինչ մարդ չհաշտվի ինքը իր հետ, մինչ ներդաշնակ չլինի ի հոգու հետ չի կաորղ փնտրել Աստծուն, տեսնել Նրա Լույսը: Եւ ինչպես գրեցի. հազար տիպի ես հավատքով մարդիկ եմ տեսել կյանքումս` կաթոլիկներ, աղանդավորներ, ուղղափառներ, հոգևորականներ և այլն: Բայց ահռելի տարբերություն ուրիշ սովորական աշխարիկ մահկանացուի հետ ես չեմ տեսել: Այդ հավատացյալներ մարդկային առաքինությունների առումով որևիվե առավելություն չունեին մնացաց մարդկանցից; Խոսքս նաև իմ մասին է: 30:) 10:) Դրա համար համոզված եմ,. որ միայն ներդաշնակությունը իր հոգու հետ, կարող է մարդուն օգնել Աստվածային Լույսը տեսնել:


CHERRY

Quote from: Mandarinka on July 23, 2007, 02:48:57 AM
Աննա ջան, ներիր, բայց պարտադիր չէ ամեն  թեմայում հիշել ուրիշ եկեղեցիներին, այն էլ քննադատելով:


Մարո ջան, բոլորովին էլ ցանկություն չունեմ քննադել ուրիշ եկեղեցիներին: Պարզապես, անհասկանալի է ինձ համար այդ երևույթը, որ չհարցնեմ, ո՞նց կիմանամ: Երբ ինձ ուրիշ եկեղեցիներից հարց են տալիս մեր եկեղեցու մասին, ես ոչ մի վիրավորական բան չեմ տեսնում:   

Quote from: Abegha on July 23, 2007, 03:09:04 AM
Հայ Եկեղեցում էլ կան աղոթքներ, որ անընդհատ կրկնում ենք, օրինակ Տերունական աղոթքը օրվա մեջ վստահաբար մի քանի անգամ ասվում է, «Հավատով խոստովանիմ»–ի 24 տները խորհուրդ է տրվում ամեն օր կարդալ, Ավետարանը կարդում ու վերակարդում ենք մինչև մեր երկրավոր կյանքի վախճանը և այլն։ Բայց այս ամենը արվում է հենց այդ բարությանը, ներողամտությանը և սիրուն հասնելու համար։


Լավ օրինակ բերեցիք` ամեն օր, օրվա մեջ, բայց հնարավո՞ր է Տերունական աղոթքն իրար հետևից  քսան անգամ ասել: Դուրս է գալիս, որ պլան է կատարում:

Quote from: Abegha on July 23, 2007, 12:12:06 PM
Նախ պետք է հստակ լինի բոլորի համար, որ ապաշխարելը սիրո դրսևորում է և ոչ թե զուտ հատուցում գործված մեղքերի

Այս ձևակերպումը սրտովս էր: 39:) Հատուցում բառը շփոթեցնում էր: 

Mandarinka

Լավ Անն ջան: Ճիշտ ես: Ուղղակի երեկ ես գրեցի ահավոր կոտրված սրտով մի մարդուց, ով ինձ համար չնայաց տարբեր բարդ խնդիրների ` քրիստոնեական առաքինություններին օրինակ էր: Հիմա չկա այդ օրինակը: 32:) Դրա համար խճճվեցի: Իհարկե դա տարօրինակ է, քսան անգամ մի աղոթք կարդալ: Կաթոլիկ եկեղեցում հիմա չգիտեմ ոնց, կինոներում չգիտեմ ոնց, միջնադարում եղել է: Իսկ մուսուլմանների մոտ հաստատ կա այդ պրակտիկան մինչ օրս:

Abegha

Ընդհանրապես կրոնների մեջ կրկնությունները, ճիշտ է, շատ են։ Այդպիսի օրինակ ունենք նաև հայկական ծեսի մեջ, երբ, որոշ արարողությունների ժամանակ, աղոթքը կարդալուց առաջ հոգևորականը պետք է 50 անգամ Տէր ողորմեա ասի։
Եթե ուշադրություն դարձնենք Աստվածաշնչին, ապա այնտեղ հաճախ է ասվում՝ հիշիր քո Տեր Աստծու ..., այս արեք Իմ հիշատակի համար ..., հիշեք եգիպտոսից դուրս գալը ..., և այլն։ Աստվածաշունչը անընդհատ հիշեցնում է։
Այսօրվա գովազդի սկզբունքը, որ օգտագործվում է մասմեդիայով, հենց այս է՝ անընդհատ հիշեցնել, կարևոր չէ ինչ որակով։
Հարցն այն է, որ հիշեցումը կամ վերհիշելը մարդուն հարազատ է դարձնում դրան։ Միմյանցից օտարանում ենք, որովհետև քիչ ենք շփվում։
Ահա այս սկզբունքով, որպեսզի մարդը օտար աստվածների ետևից չընկնի, պետք է միշտ վերհիշի և վերաթարմացնի իր սրբազան ապրումները։ Հրեաները նույնիսկ այսօր, հինկտակարանյան օրինակով, խոպոպներ են պահում, որ միշտ հիշեն Աստուծո ներկայությունը։

Quote from: CHERRY on July 24, 2007, 03:25:39 AM

Quote from: Abegha on July 23, 2007, 03:09:04 AM
Հայ Եկեղեցում էլ կան աղոթքներ, որ անընդհատ կրկնում ենք, օրինակ Տերունական աղոթքը օրվա մեջ վստահաբար մի քանի անգամ ասվում է, «Հավատով խոստովանիմ»–ի 24 տները խորհուրդ է տրվում ամեն օր կարդալ, Ավետարանը կարդում ու վերակարդում ենք մինչև մեր երկրավոր կյանքի վախճանը և այլն։ Բայց այս ամենը արվում է հենց այդ բարությանը, ներողամտությանը և սիրուն հասնելու համար։


Լավ օրինակ բերեցիք` ամեն օր, օրվա մեջ, բայց հնարավո՞ր է Տերունական աղոթքն իրար հետևից  քսան անգամ ասել: Դուրս է գալիս, որ պլան է կատարում:

Ընդհանրապես Տերունական աղոթքը չի ասվում այդպես, բայց կան աղոթքներ, ոչ Հայ Եկեղեցում, որ ասվում են։
Ես կարծում եմ հարցը ոչ անգամ 20 անգամ ասելու մեջ է, այլ՝ ինչպե՞ս ասելու։ Կարելի է նաև մեկ անգամ ասել, սակայն մեխանիկորեն՝ պլան կատարելով։

Ընդհանրապես աղոթքների առատությունը, որպես ապաշխարության ուղի կամ «հատուցում» գործածի, շատ էական է, որովհետև մաքրվում ենք մեղքից ոչ թե տառապանք կրելով կամ հանձն առնելով, այլ՝ Տիրոջը մերձենալով, ճաշակելով այն սերը, որ բխում է Նրանից։ Այդ սերն է մարդուն մաքրում մեղքից։

Quote from: Mandarinka on July 24, 2007, 03:49:36 AM
Ուղղակի երեկ ես գրեցի ահավոր կոտրված սրտով մի մարդուց, ով ինձ համար չնայաց տարբեր բարդ խնդիրների ` քրիստոնեական առաքինություններին օրինակ էր: Հիմա չկա այդ օրինակը: 32:) Դրա համար խճճվեցի:
Քրիստոնյայի համար այդ օրինակը Տերն է, որին ևս պետք է անդադար հիշել և խոսել Նրա հետ։
Երբ մարդը մոռանում է ինքն իրեն Տիրոջ մեջ, այո՛, հասնում է իր հոգու ներդաշնակությանը։
Մի նայեք, թե ո՞վ է գրում այս տողերը, քննեք ինքներդ ձեր մեջ, և, կարծում եմ, կհամոզվեք։

Mandarinka

QuoteԱյսօրվա գովազդի սկզբունքը, որ օգտագործվում է մասմեդիայով, հենց այս է՝ անընդհատ հիշեցնել, կարևոր չէ ինչ որակով։

Դա հիպնոզի մի ձև է: Օրինակ խարիզմատներն էլ են իրենց պաշտանմունքների ժամանակ մի տաս րոպե գոռում` Ալելուիա Հիսուս: Այնքան են գոռում, մինչ ժողովրդի ուղեղը հոգնում է և նրանց լիդերները արդեն հանգիստ ուղեղի լվացք կարող են անել:

QuoteՔրիստոնյայի համար այդ օրինակը Տերն է, որին ևս պետք է անդադար հիշել և խոսել Նրա հետ։
Ես խոսում էի Քրիստոսին ճշմարիտ հետևելու օրինակի մասին, քանզի կան մարդիկ որոնք եղել են և կլինեն օրինակներ:

QuoteՄի նայեք, թե ո՞վ է գրում այս տողերը, քննեք ինքներդ ձեր մեջ, և, կարծում եմ, կհամոզվեք

Իսկ ո՞վ է գրում հայր սուրբ: Կարո՞ղ եք դրա պատասխանը տալ: Եւ ինչո՞ւմ կհամոզվեմ:

Abegha

Կարելի է հիպնոզի մի ձև համարել, բայց եթե ես ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում, չեմ կարծում, թե հիպնոզի տակ եմ։

Mandarinka

Խոսքը ամեն օր Աստվածաշունչ կարդալու, կամ էլ "Հայր մեր" աղոթքը ասելու մեչ չէր: Դուք մեր  իմ ասածի իմաստը լրիվ շրջեցիք Հայր Սուրբ: 37:)

Abegha

Ես հասկացա, բայց մյուսներն էլ այլ կերպ կարող էին հասկանալ։

CHERRY

Հոգևորականը, որ հիսուն անգամ Տէր ողորմեա է ասում, հասել է այդ հոգևվիճակին և հասկանալով է ասում: Նույն էլ հավատացյալները, որ ամեն օր մի քանի անգամ նույն աղոթքներն են կրկնում, Աստվածաշունչ կարդում: Խոսքը նման կրկնությունների մասին չէ: Հոգևորականը, չճանաչելով, թե ով է իր դիմաց նստած, նույնիսկ դեմքը չտեսնելով, ինչպե՞ս է որոշում աղոթքի քանակը: Միգուցե՞ դիմացինը ընդհանրապես աղոթել չգիտի և նշանակված աղոթքների իմաստը չի հասկանում: Չի՞ կարող նման դեպքում մարդու մոտ հակակրանք, ձանձրույթ առաջանալ աղոթքի նկատմամբ: Միգուցե, ես սխալ տպավորություն եմ ստացել կաթոլիկ եկեղեցու խոստովանությունից, բայց ես այդպես հասկացա:

Abegha

Եղած լինելով կաթոլիկ աշխարհում, պետք է ասեմ, որ այսօր այդքան էլ այդպես չէ։ Նախ հոգևորականը բավականին խոսում է իրենց մոտ եկած մարդու հետ, հետո է որոշում ապաշխարության համապատասխան չափը։ Երկրորդ՝ պարտադի չէ երեսը չտեսնելը, դա կախում ունի մարդու ցանկությունից։ Շատ հաճախ խոստովանությունը լինում է նաև եկեղեցուց դուրս։