Կանանց վերաբերյալ

Started by Mariam, January 07, 2006, 10:52:44 PM

Previous topic - Next topic

Mariam

#20
Կյանքի խորհրդի մեծությունն ու խորությունը անհասանելի է արարածներիս ու նրան «սահմանում» ենք Օրենքով, օրենքներով ու արգելքներով: Նոր արարած կյանքի բերելու համար, Աստված մեզ իր արարչագործության գործակիցներ է դարձրել ու մեզ մնում է սրբությամբ՝ Աստուծո հանդեպ վստահությամբ ու հավատարմությամբ զայն կիրարել: Հոն՝ կին ու տղամարդ մի ամբողջություն են, մի հոգի, դեմ դիմաց կանգնած ու կողք կողքի: Ըստ իս, հավասար են իրենց տարբերության մեջ, որ տարբերությունից ավելի՝ մի ամբողջացում են, մի լիություն. միմյանց ամբողջացնում են, ու դառնում են բեղուն:
Բայց կնոջ դերը այս հարցով այնքան է ակնհայտ, որ թերևս նրան նսեմացնելու միտումով փորձվեց նրան թաքցնել  ու քողարկել արգելքների տակ: - ու ծննդաբերությունը համարվեց անմաքրություն, երբ ընդհակառակը մենք՝ կանայք երանելի վիճակում ենք ծննդաբերելուց հետո. անսահման է մեր ուրախությունը՝ մի նոր արարած ծնած լինելու պատճառով:
Կյանքի խորհրդի սրբությամբ մոտենալը, գիտակցել զույգի միության խորհրդին – որը Սուրբ Երրորդության մարդկային պատկեր է – կատարվում է Հիսուս Քրիստոսի պարգևած ազատության մեջ, այն ազատության մեջ, որ մեղքից ազատությունն է: Երևի քչերին է այդ տրված: Այնպիսի զույգերին հանդիպել եմ՝ իմաստության պատկեր են, սրբությունն ու փոխադարձ սերն ու հարգանքը անպակաս է նրանց մեջ ու պայծառ շնորհ է:
Սեռականության ուժից վախենալու պատճառով, ու Աստծու կողմից կնոջ հատկացված դերից բխած նոր հարաբերությունների հաստատելու դժվարությունից դրդված՝ - պարտադրում է սրբությամբ մոտենալ կնոջ - այնպիսի օրենքներ սահմանել էր Աստվածավախ մարդ արարածը, որոնք իր բարքի ու անգիտակցության մեջ են այնքան դրոշմվել, որ մեծ դժվարությամբ կարող էր նա նրանցից ձեռբազատվել ու ընդունել ուրիշ Օրենքը՝ Քրիստոսի Օրենքը, հոգևոր Օրենքը, սրտերում միայն գրված, որը բխում է աստվածային սուրբ սիրուց և հիմնված է միմիայն Սիրո – Աստուծո հանդեպ ու ամուսինների միջև հաստատված սիրո - ու հարգանքի վրա:
Սեռականությունը՝ Հիսուս Քրիստոսի լույսի ներքո ապրելը շատ ավելի դժվար է, շատ ավելի սրբություն է պահանջում, քան Օրենքի տակ - ըստ հրեական օրենքի կամ սուրբ Բաղսեր Կեսարացու կանոնի համաձայն - դնել այն:


Mariam

#21
Կաթոլիկե Եկեղեցին ջնջել է իր կարգից այն կանոնները, որոնք վերաբերում են կանանց «անմաքրության» պարագաներին: Ուղղափառ Եկեղեցին մի գրքույկում, որ գործածվում է հիմա նրա աստվածաբանական ինստիտուտներում, բացատրում է.«Եվ դեռ այժմ, նորածնի ներկայացման անմիջապես առաջ -ըստ Հին Կտակարանի ավանդության –, նորածնի մայրը վերստին ընդունվում է եկեղեցում, ծննդաբերության սուրբ արարքը կատարելուց հետո – այս քառասունքի ատեն, նա չէր կարողանում մասնակցել Սուրբ Պատարագին:»
Գոնե մասամբ մխիթարվեցի. նա շեշտում է, թե ծնննդաբերությունը սուրբ է, ու շեշտում է, որ Հին Կտակարանի ավանդություն է, որ շարունակվում է: Բայց նա չի արտահայտվում կնոջ «անմաքուր» լինելու գաղափարի շուրջ: Եվ ոչ էլ Սուրբ Պատարագի մասնակցության արգելքի իրավացի լինելու մասին: -գործածում է «անցյալ ժամանակ», իբր թե իր ցանկությունը լինէր այդ արգելքը ջնջել:
Գիտեմ, բազմիցս լսել եմ, որ ոմանք հպարտանում են, որ Հայ Եկեղեցին ՄԻԱԿ հավատարիմ եկեղեցին է, որ պահել է նախնական եկեղեցու մաքրությունը: Ու պնդում են այդպիսի կանոնների անհրաժեշտության վրա: Այս հպարտությունը մեղք է՝ գործված Հիսուս Քրիստոսի Եկեղեցու դեմ, ու եկումենիկի պարտադիր խոսակցության դեմ: Եկումենիկը, մի «մոտա» չէ. անհրաժեշտություն է, Սուտբ Հոգու հրահանգ, բաժանված եկեղեցիների բազմաթիվ զավակների աղաչանք:

Satenik

#22
Մարիամ, ինձ որևէ հրեական կամ այլոց օրենք հազար տարի մնա՝ հետաքրքիր չէ: Էս բաներից անկախ ասա ինձ, խնդրեմ, նոր ծննդաբերած կինը, այն էլ քառասունքի մեջ, ի՞նչ գործ ունի դրսում: Նա պիտի տանը լինի, իր նորածնի կողքին: Երեխան հո չի՞ սպասի, թե մայրս գնացել է սուրբ հաղորդություն ստանալու, սպասեմ գա, նոր տակս կթրջեմ: Երեխայի տակը փոխել է պետք, կերակրել, հետևել, հսկել որ քիթ ու բերանով շուռ չգա բարձին: Ո՞նց կարող է մայրը իր երեխուն թողնի տանը ու հանգիստ գնա որևէ տեղ, թեկուզ և եկեղեցի: Իմ սիրտը կճագեր: Ոչ էլ կարող ես հետդ վերցնել, նախ որովհետև քառասունքի մեջ է, նոր է ներարգանդային կյանքից համակերպվում արտարգանդայինի հետ: Հետո մարդիկ պիտի մոտենան, նայեն, շնչեն երեսին: Բա հետո՞:  Կերակրելու մասին էլ չեմ ասում, թե որքան ինտիմ երևույթ է, մեխանիկական պրոցես չէ, որ դրսում կերակրի, անցնի առաջ, այլ մոր ու մանկան հոգևոր կապի գագաթնակետն է, երեխայի հոգեկան զարգացման հիմքն ու սկիզբն է (հիշենք ոնց է ժողովուրդը օրհնում լավ մարդու կերած մայրական կաթը):  Ոչ թե ամերիկացիների նման, երեխան ծնվեց թե չէ, երրորդ օրը խփեն թևների տակ, կաթը ծորալեն գնան շոպինգներով զվռնելու, երեխուն էլ դնեն խանութի գետնին, փամփերս փոխեն: 
Իսկ քանի որ հիմա կատաղի արևմտականացում է գնում (վատ իմաստով) ինչպես ամենուրեք, Հայաստանում ևս, և երիտասարդները առանց թացը չորից տարբերելու ընկնում են տարբեր դատարկ բաների ետեվից, ուստի վատ չէր լինի, որ հնուց մնացած ինչ-որ օրենքներ, որոնք այլևս վաղուց կիրառելի չեն, ոչ թե միայն վերանային ու վերջ,  այլ հնարավորին չափ հարմարեցվեյին մեր ժամանակների պահանջներին համաձայն:
Էդ առումով որ քառասունք պահելու կարգը ինչ որ կերպ եկեղեցին խրախուսեր՝ սա լավ կլիներ:
Իսկ եթե սկսենք փորփրել հնուց մնացած օրենքները, կարող է և շատ մեզ համար տաօրինակ բաներ հայտնաբերենք: Զարմանալի չէ, հատկապես եթե հաշվի առնենք եկեղեցու պատմությունն ընդհանրապես և մասնավորապես վերջին դարերում ու վերջին բոլշևիկյան վայրի ժամանակաշրջանում: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում շատ բաներ կշտկվեն ու կկարգավորվեն: Եվ պատրաստ եմ համբերելու: Միայն թե Հայաստանում խաղաղություն լինի, Պետություն, իսկ անխուսափելի պատերազմները բերեն միայն հաղթանակների:

Mariam

#23
Սուրբ Եփրեմ Ասորին մի ամբողջ գլուխ հատկացնում է Ավետարաններում պատմած այն դրվագին, որը մեզ պատմում է արյունահոսությամբ տառապող կնոջ՝ Քրիստոսի հետ ունեցած հանդիպման ու նրա բժշկման մասին:
Մեծապես ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալու նրա մեկնությունը:
Ուրախացել եմ, որովհետև անդրադառնում է նաև Օրենքի, Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատի, ու հավատացյալի տված «ազատության» մասին:
Սուրբ Եփրեմ ասում է՝ այս կինը «գողացավ» Աստուծո զորությունը, ու Քրիստոսը նրան գովեց: Քրիստոսը վերադասեց պիղծ համարված կնոջ հավատը, որ օրինակ ծառայեցրեց բոլորին, որոնց գաղջ սրտերը չդավանեցին Աստուծո՝ Հիսուս Անձի մեջ, գովեց նրան, որ հոգեպե'ս նաև նրան դպչեց:
Սուրբ Եփրեմ ասում է՝ նա, Օրենքի համար պիղծ համարված կինը, և սուրբ Մարիամ Մակտաղենացին, որ Հիսուսի ոտքերին դպավ, նրանց բժշկումով, մեր հիվանդ հավատն են բժշկում ու Իսրայելի բոլոր ողջ կանանց վեր են դասված:
Եփրեմը գովում է այն կանանց, որոնց կենդանի հավատը ճանաչեց Հիսուսի աստվածությունը, ու «համարձակվեցին» մոտենալու Նրան:
Ու գրում է.«Ոչինչ չի կարող պղծել Աստվածությանը: Հիսուսի Աստվածությունը, աստվածային կրակի նման, բժշկում է ու սրբացնում: Կրակը կարիք չունի սրբացման :» «Կրակը» կարիք չունի պաշտպանվելու պիղծ համարված կանանցից՝ ըստ հրեական օրենքի, երբ պղծությունը վերաբերում է մարմնական վիճակի մը:
Ինձ անհնարին է ամփոփել սուրբ Եփրեմի խորաթափանց հավատի պտուղները: Նա ինձ չդատապարտե'ց: Գովեց հավատը հանդեպ Հիսուսի Աստվածությանը, ուՆրա տված ազատությունը, որ օրենքի կատարելագործոությունն է:
Միայն ասեմ, որ նա ինձ շատ է օգնում:
Ինձ օգնեց նաև այս առումով. ասում է. «Նա երկյուղածությամբ ու դողալով հետևից մոտեցավ Նրան ու դպավ նրա զգեստի քղանցքից: Եթե այս կինը մոտեցավ երկյուղածությամբ ու դողդողալով նրա զգեստի քղանցքին, որքան առավել մենք պետք է լցվենք երկյուղածությամբ ու սառսուրով, երբ մոտենում ենք Իր մարմնին ու արյունին՝ մեր հավիտենական կյանքի հավաստիքին:» Դա ինձ օգնում է մտնելու Մեծ Պահքի մեջ: