Լուսամուտ - 2009

Started by Ղուկաս Վահան, January 09, 2010, 03:58:26 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

«ԼՈՒՍԱՄՈՒՏ - 2009»-ի անվանակարգերը և մրցանակակիրները

Արդեն 3-րդ տարին է նշում ենք «Լուսամուտ երկխոսության» քննարկումների ֆորումի տարվա անվանակարգերը՝ գնահատելու և արժևորելու միասին անցած մեր այս ճանապարհը, ինչպես նաև վերհիշելու, որ այստեղ ենք ո՛չ միայն բանավիճելու կամ միմյանց պատասխանելու, այլ նաև փորձելու կերտել երկխոսելու և միմյանց հետ շփվելու բարի ու գեղեցիկ սկզբունքներ։ Ինչպես գիտեք, մեր ակումբի նպատակներից է խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։

Այսու, ես ներկայացնում եմ մեկ մրցանակ, հաջորդ մրցանակակիրներին կներկայացնի Մասնագետը, իսկ Լուսամուտի ամենից մեծ մրցանակը, այն է՝ «Ամենից սիրված մասնակիցը» մրցանակը կտրվի մասնակիցների կողմից՝ քվեարկության արդյունքների ամփոփմամբ։
Ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր մրցանակակրի վարկանիշը ավելացվում է մեկ նիշով, ամենից սիրված մասնակցի վարկանիշը կավելանա մեկով, ինչպես նաև նա հնարավորություն կստանա տեսնել Կանաչների բաժինը և օգտվել որոշ այլ առավելություններից։

Եվ այսպես.


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ (ՕՆԼԱՅՆ) ԵՂԱԾ, ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Մասնագետ 21:) 21:) 21:)

Նա մեզ է միացել 2007 թվականի նոյեմբերի 3-ին։
Ծանր քննարկումների ֆոնին փորձել է միշտ թեթևացնել ու մանկականացնել ընդհանուր մթնոլորտը 12:)  Հայտնի է իր հոգեբանական վերլուծություններով, մասնագիտական մոտեցումներով և այլն։ Այն պահերին, երբ բոլորն անտարբեր նայում էին «Լուսամուտ երկխոսության» էջերը, նա միշտ պատրաստ ներկայանում էր թեյի իր հարուստ տեսականիով 10:)  Իր մեծ ներդրումն է ունեցել ճիշտ հայերեն գրելու և խոսելու հարցում՝ դասընթացներ կազմակերպելով, օգնելով, որ մյուսներն այստեղ կարողանան հայերեն գրել և այլն։ Աջակցել է «Միտք» ակումբի պատանեկան ծրագրին, Գավառի մանկատանը նվերների տուփի առաքմանը, հանդիսանում է Լուսամուտի կանաչների թիմի անդամ՝ այլ սայթերում Լուսամուտը ակտիվորեն ներկայացնելով և այլն։

Այսպիսով, արդեն երկրորդ տարին անընդմեջ Մասնագետը նկատվում է «ԼՈՒՍԱՄՈՒՏ»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամը  39:)  18:)
Մասնագետ, քեզ ենք թողնում ընտրել ֆոնդից որևէ նվեր։


ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Այս անվանակարգը սահմանում են ֆորումի մասնակիցները։ Կբացվի թեմա «Միտք» ակումբի «Քվեարկություններ» ենթաբաժնում։ Քվեարկությունների սկզբունքի համաձայն կկատարեք ձեր ընտրությունը, կամփոփենք արդյունքները։ Քվեարկությունների վերջնաժամկետը հունվարի 15-ն է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Շնորհակալություն:
Նախ իմ սրտից բխած շնորհակալական խոսքն եմ ուզում ասել, քանի որ Լուսամուտում` այս շատ գեղեցիկ կայքում ներկայություն ունենալ, և այդ ներկայությամբ որևէ ծառայություն իրականացնելն ինքնին մի պատասխանատու աշխատանք է, որը ես սիրով եմ կատարում: Որոշ ֆորումների մասնակցում եմ, սակայն Լուսամուտի ֆորումին առավել սիրով եմ  մասնակցում, իսկ որ այդ ներկայությունը տարեկան ամփոփման ժամանակ մի անվանակարգ է շահում, առավել հաճելի է:
Այս տարի առավել ակտիվ ու իմաստալից եմ աշխատելու, խոստանում եմ:
Շնորհակալություն, անցնեմ  մի քանի այլ անվանակարգերի:

Gift-ի պատասխանը Vanan-ի հարցին  այստեղ` http://lusamut.net/forums/index.php?topic=1284.0,  ընտրվել է ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՇԱՐԱԴՐԱՆՔ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ:

ԱՄԵՆԱԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑ է ընտրվել  Vanan-ի հարցը` <Վերջերս տարբեր կարծիքների եմ հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ուղղափառ համարվելու և չհամարվելու մասին....>, իսկ  այդ հարցին  Monk-ի պատասխանը` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆ:

http://lusamut.net/forums/index.php?topic=1543.0

Ի սրտե շնորհավորում եմ հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: