Հայ և մյուս եկեղեցիների տարբերությունը

Started by vanan, June 06, 2009, 06:41:00 PM

Previous topic - Next topic

vanan

Վերջերս տարբեր կարծիքների եմ հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ուղղափառ համարվելու և չհամարվելու մասին:Եվ, անկեղծ ասած, շփոթության մեջ եմ ընկել:Ո՞րն է ճիշտ պատասխանը և ի՞նչ գաղափարախոսական տարբերություններ կան հայկական և մյուս, հատկապես ռուսական եկեղեցիների միջև:

MONK

Նախ նշեմ, որ Քրիստոնեական Եկեղեցիների տարաբանույթ բաժանումներում կարևոր գործոններ են անշուշտ աշխարհագրական դիրքը, քաղաքական կացությունը, ազգային, լեզվական, մշակութային տարբերությունները և այլ շատ հանգամանքներ, բայց ընդգծեմ, որ այն կարևորագույն գործոնը, որ կարող է պատճառ դառնալ Եկեղեցու բաժանման կամ էլ Եկեղեցուց բաժանման, դավանանքն է: Եկեղեցու բաժանման պարագային պատճառը դավանաքի տարըմբռնումն է, որը սակայն թույլ է տալիս երկու կողմերին մնալ Եկեղեցու սահմաններում, իսկ երկրորդ` Եկեղեցուց բաժանման պարագային խնդիրն այլ է. դավանաքի հիմնարար սկզբունքներից մեկի կամ մի քանիսի թյուրըմբռնումը, աղավաղումը կամ ժխտումը: Եկեղեցուց բաժանումն արդեն հերձվածն է կամ աղանդը: Քանի որ թեմայի նյութը Եկեղեցու ներսում եղած բաժանումներն ու տարբերություններն են, ես կկենտրոնանամ առաջին պարագայի վրա:
Քրիստոնեական Եկեղեցու առաջին բաժանումը եղավ 451թ.: Պատճառը Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում կայացած, այսպես կոչված 4-րդ Տիեզերաժողովի ընդունած սկզբունքն էր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների վերաբերյալ: Նախքան մանրամասների մեջ մտնելը մի փոքր ծանոթություն: Տիեզերաժողովը Քրիստոնեական Եկեղեցու գերագույն մարմինը կամ ատյանն է, որտեղ հստակեցվում կամ բանաձևվում են քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն ու դոգմաները: Տիեզերաժողովը կազմվում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների առաջնորդներից, նշանավոր վարդապետներից ու պատվիրակներից և ամբողջ Եկեղեցու համախմբման պարագային հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ներգործությունը և Աստվածային Ճշմարտության բացահայտումը: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է իբրև Տիեզերոժողով միայն առաջին երեք` 325թ. Նիկիայի, 381թ. Կ.Պոլսի և 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովները: Դրանցից հետո տեղի ունեցածները մենք իբրև Տիեզերաժողով չենք ընդունում և ըստ այդմ էլ մերժում ենք ընդունել նրանց որոշումներն իբրև գերակա ճշմարտություն: Առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներն ընդունում են նաև մյուս բոլոր Եկեղեցիները: Մանրամասների մեջ չեմ մտնում` շատ չծանրաբեռնելու ու չխճճելու համար: Ցանկության պարագային կարող ենք մանրամասնել:
451թ. Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց նոր ժողով` քննարկելու Հիսուս Քրիստոսի երկու բնությունների խնդիրը: Մարդն ունի մարդկային բնություն, Աստված` աստվածային: Սակայն ինչպիսի բնություն է ունեցել Ամենասուրբ Երրորդության 2-րդ Անձը` Մարմնացյալ Բանը` Լոգոսը, Ով մարդու փրկագործությունն իրագործելու համար մարդացել էր և մտել մարդկային պատմության ի դեմս Հիսուս Քրիստոսի? Արևելյան մի շարք Եկեղեցիներ հրաժարվեցին այս խնդրի շուրջ նոր Տիեզերաժողով գումարելու մտքից, քանի որ գտան, որ նախորդ երեք Տիեզերաժողովներում, մասնավորապես Եփեսոսի 431թ. Տիեզերաժողովում լուծում էր տրվել այդ հարցին` համաձայն Տիեզերաժողովը նախագահած Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետի <Մի է բնութիւնն Բանին Մարմնացելոյ> բանաձևի: Սակայն հիմնականում Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների պնդումով կայացավ ժողովը, որին հրաժարվեցին մասնակցել վերոնշյալ արևելյան Եկեղեցիները: Ժողովում ընդունվեց աստվածաբանական մի տեսակետ` համաձայն որի Քրիստոս մեկ Անձի մեջ ունեցել է երկու` իրարից անջատ բնություն: Սա դարձավ պատճառ, որ Քրիստոնեական Եկեղեցու մեջ տեղի ունենա երկփեղկում. ժողովը մերժած Հայ Առաքելական, Ասորի Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար (Մալանկարա) Եկեղեցիները կոչվեցին հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ, իսկ մյուս ճյուղը` քաղկեդոնականներ կամ երկաբնակներ:
Մյուս բաժանումն արդեն տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու քաղկեդոնական ճյուղի ներսում: Դավանական վեճն ընթանում էր Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների միջև, իսկ խնդրո առարկան <Ֆիլիոքվեի> (բառացի նշանակում է <նաև Որդուց>) վարդապետությունն էր: Հռոմի համոզմունքն էր, որ Սուրբ Հոգին բխում է թե Հորից և թե Որդուց, իսկ Կ. Պոլսինը, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից և համագոյակից է Որդուն ( Այս տեսակետին համաձայն ենք նաև հակաքաղկեդոնական` Արևելյան Ազգային Եկեղեցիներս): Աստվածաբանական երկարատև վեճի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր հայտարարի գալ, և արդյունքում 1054թ. տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու երկրոդ մեծ բաժանումը. Արևմտյան Եկեղեցին կոչվեց Հռոմի Կաթոլիկ (Ընդհանրական), իսկ Արևելյանը` Օրթոդոքս (Ուղղափառ):

Հ.Գ. Հաշվի առնելով քննարկման նյութի ծավալուն լինելը` առայժմ բավարարվում եմ այսքանով և ուրախ կլինեմ միասին քննարկել մանրամասները: Դրանց համեմատաբար սպառվելու կամ արձագանքների սակավության դեպքում կշարունակենք զարգացնել թեման` արդեն անդրադառնալով հետագա բաժանումին` Բողոքականությանը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

vanan

Անչափ շնորհակալ եմ մատչելի և սպառիչ պատասխանի համար:
Եվ մի հարց ևս (թերևս ոչ թեմային համապատասխանող), ըստ Ձեզ, այլ կրոններ դավանողներին ճի՞շտ է արդյոք համարել անհավատներ: Չէ՞ որ նրանք էլ վստահ են իրենց հավատքի մեջ:

BAREV

Եկեք այս դեպքում չփորձենք որևէ անվանում տալ ուրիշ հավատքի հետևորդներին: Թերևս անհավատ կարելի է անվանել միմիայն հենց հավատից զուրկ, Աստծուն և հոգևորը չընդունող մարդկանց, եթե կան այդպիսիք /որ-տև անգամա աթեիստ կոչվածները հավատում են ինչ-որ Բացարձակ էության կամ գիտակցության կամ սեփական հորինած աստվածությանը, որին կարող են կոչել կոմունիզմ, մարքսիզմ, ուղղակի <ժողովուրդների հայր> Ստալին ևն/:
Մյուս ազգերի մասին Պողոս առաքյալը հստակ խոսում է Հռոմեացիներին ուղղված նամակի սկզբում:

Hakob

Quote from: MONK on June 14, 2009, 05:15:00 PM
բայց ընդգծեմ, որ այն կարևորագույն գործոնը, որ կարող է պատճառ դառնալ Եկեղեցու բաժանման կամ էլ Եկեղեցուց բաժանման, դավանանքն է: Եկեղեցու բաժանման պարագային պատճառը դավանանքի տարըմբռնումն է, որը սակայն թույլ է տալիս երկու կողմերին մնալ Եկեղեցու սահմաններում

Տեր Հայր, կտրականապես համաձայն չեմ Ձեր այն պնդմանը, թե "Եկեղեցու բաժանման պատճառը դավանանքի տարըմբռնումն է": Ավելի ճիշտ, դա ոչ թե Ձեր պնդումն է, այլ եկեղեցագիտության մոդեռնիստական տեսություններից մեկի: Իսկ մոդեռնիզմի գլխավոր սկզբունքն այն է, որ կարող են միաժամանակ գոյություն ունենալ երկու հակադիր (միմյանց ժխտող) ճշմարտություններ: Դուք համաձայն եք դրան? Կարելի է նույն ճշմարտությունը (դիցուք, Քրիստոսի բնության վերաբերյալ) ընկալել տրամագծորեն հակառակ ձևերով?

Ով ով` Դուք հո լավ պիտի իմանաք, թե մեր Եկեղեցու Հայրերը քաղկեդոնականներին նզովելուց առաջ ինչքան են բանավիճել ու զրուցել հետները և ՄԻԱՆՇԱՆԱԿՈՐԵՆ ճշտել, թե նրանք ինչ են նկատի ունեցել: Սուրբ Գրիգոր Տաթևացին քաղկեդոնականների հետ "կիլոմետրերով" երկխոսություն է մեջբերում, միթե նա չէր հասկացել քաղկեդոնականների տերմինաբանությունը? ԲԱՑԱՌՎՈՒՄ է, որ այսօրվա ինչ-որ նորելուկ աստվածաբան ավելի լավ հասկացած լինի քաղկեդոնականների ուսմունքը, քան մեր սուրբ հայրերը: Իսկ նրանք, հասկանալով, ՆԶՈՎԵԼ են այդ ուսմունքը: Ուրեմն` ոչ մի "տարըմբռնում" էլ չի եղել, ընդհակառակը` շատ էլ լավ հասկացել են միմյանց ասածը:

Իսկ թե ինչպես կարելի է տարբեր դավանանք ունենալ ու մնալ "նույն Եկեղեցու սահմաններում", նորմալ տրամաբանությամբ հասկանալ հնարավոր չէ: "Մոդեռնիզմի տրամաբանությամբ"` միգուցե, բայց թե դա ինչքանով է տրամաբանություն, թողնում եմ Ձեր խղճին:

Emily

barev dzez, yes forumi myus knnarkumnern ei kardum yev indz mi kani harc e hetakrkrum
duk nshel ek ( Arakelakan Yekeghecu hogevorakanneric mek@) vor Hay Arakelakan yekeghecin arajnorvum e Surb Avandutyamb yev Atvacashunchi miak chisht meknabanutyun@ Surb Avandutyunn e
ardyok dranov duk uzum ek asel vor baci hay Arakelakan Yekeghecun ashxarhi myus bolor kristonya yekegheciner@ aghandavor en hamarvum? yev any yekegheciner@ vor miayn Surb Grkin en hetevum aghandavor en?
orinak yes Hayastanum chem bnakvum, yev hnaravorutyun chunem Arakelakan yekegheci hachaxelu, poxaren@ boghokakan kam katolik yekegheci em hachaxum, dzer karcikov yes aghandavor em hamarvum?
nakhapes shat shnorhakalutyun


(ԳՐԵՑԵՔ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՏԱՌ-Մոդերատոր)
Ինչպես գրել հայատառ` http://lusamut.net/forums/index.php/board,29.0.html

Կանոնադրությունը` http://lusamut.net/forums/index.php/topic,466.0.html (տես 11.3)

BAREV

ԲԱՐԵՎներ
Հարգելի Էմիլի, այժմ շատ տարածված եզր կա, որ հաճախ է գործածվում բոլոր հին եկեղեցիների համար՝ Քույր եկեղեցի: Այս կամ այն եկեղեցու անդամ դառնում են՝ ընդունելով այդ եկեղեցու որդեգրած դավանանքը և մկտրվելով այդ եկեղեցում: Ի տարբերություն Հայաստանի՝ Սփյուռքում ավելի հստակ է Հայ եկեղեցու հավատացյալ, համայնքի անդամ լինելու պարագան: Հաճախ պատահում է, որ մի եկեղեցում մկրտված և հետևաբար այդ եկեղեցու անդամ հավատացյալը և անգամ հոգևորականը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հրաժարվում է այդ եկեղեցուց:Օր.՝ Հայ եկեղեցում հայտնի գիտական դեմքերից  Մաղաքիա արք. Օրմանյանը ժամանակին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգևորական էր, որ հետո, ուսումնասիրելով, համեմատելով և քննելով Հայ և Կաթոլիկ եկեղեցիների դավանական տարբերությունները և առաքելությունը, որոշեց հրաժարվել լատինական եկեղեցուց, դիմեց ժամանակի Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին և ծառայության մտավ Հայ եկեղեցում: Այդ շրջանում /19-րդ դարի վերջ/ 200 հայ ընտանիք հետևեց Օրմանյանի օրինակին:
"Միայն Ս.Գրքին հեևել" ասվածը շատ հաճախ դեռ ճշմարտացի լինելու և փրկության միակ ճանապարհ կոչվելու /ինչ որ անում են աղանդավորական "եկեղեցիների" մեծ մասը/ հիմք չեն տալիս: Պատմությունը հարյուրավոր աղանդների ու հերետիկոսությունների օրինակներ ունի, որոնք բոլորն էլ միայն Ս. Գրքի վրա էին հիմնվում: Հիմա էլ Հայաստանում գործող աղանդների 90 տոկոսը Ս. Գրքով է առաջնորդվում՝ տալով իր ՍԵՓԱԿԱՆ մեկնաբանությունը, որ հաճախ հակասում է հենց Ս.Գրքին:
Հայ Եկեղեցին ազգային եկեղեցի է: Սա չի նշանակում ազգայնամոլ: Մենք ամեն կիրակի պատարագի ժամանակ Հավատո հանգանակի մեջ կրկնում ենք, որ հավատում ենք Մեկ, Ընդհանրական, Առաքելական, Սուրբ եկեղեցու: Հայ եկեղեցին չի հավակնում ինքն իրեն անվանել ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ..... միակ ու բացարձակ եկեղեցին: Կարճ սահմանելու համար կարելի է ուղղակի ասել, որ մեր եկեղեցին՝ հիմնված Ս. Գրքի, Հիսուս Քրիստոսի, առաքյալների, Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հայրերի և մեր սուրբ վարդապետների քարոզության, փոխանցված հոգևոր փորձառության վրա, հայտարարում է, որ փրկության հասնելու համար վստահելի է դավանության այս ուղին, որովհետև հիմնված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Իր առաքյալների վրա, դարերի հազար ու մի փորձություններով անցած ու մի տեսակ կրակով թրծված ու բյուրեղացած հավատի ու դավանանքի վրա: Քրիստոս ասաց, որ հենց այդ հավատի վրա էլ պիտի հիմնի Իր եկեղիցին, և դժոխքի դռները չպիտի կարողանան հաղթահարել այն:
Ի վերջո մարդն ունի ազատ կամք, և ինքն է ընտրում, թե ինչ դավանանքի կհետևի և ինչ ճանապարհով կքայլի և երբևէ եկեղեցին չի պարտադրում իրենը:Ձեր պարագան այլ է: Այն արտասահմանի մեր հազարավոր հայրենակիցների ճակատագրի կրկնությունն է: Դուք նշում եք, որ հնարավորություն չունեք Հայ Առաքելական Եկեղեցի հաճախելու և փոխարենը բողոքական կամ կաթոլիկ եկեղեցի եք հաճախում: Եթե դուք Հայ եկեղեցում եք մկրտվել և լինելով մեր եկեղեցու հետևոր՝ ստիպված եք հաճախել այլ եկեղեցի,դա հասկանալի է այնքան ժամանակ, քանի դեռ ձեր առջև բողոքական կամ կաթոլիկ հոգևորականն ընտրության հարց չի դրել՝ Հայ եկեղեցին ընտրե՞լ, թե՞ իրենցը: Համեմատական առումով բնականաբար թե' դավանական, թե' ծիսական-արարողական իմաստով Հայ եկեղեցու առավել մոտ է կաթոլիկ եկեղեցին:

Armine


  Ողջույն բոլորին,

  Խնդրում եմ հանգամանալից պատասխանել ինձ համար շատ կարևոր մի հարցի:

  Որոնք են Հայ Առաքելական Եկեղեցու և Հայ Ավետարանական Եկեղեցու տարբերությունները և ինչու են մեծացել այս երկու եկեղեցիների միջև հակասությունները:



Emily

Բարև ձեզ
Ինձ մի քանի հարց է հետաքրքրում: Դուք ֆորումում նշել եք որ Առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ Ավանդությամբ և դա Աստվածաշնչի միակ ճիշտ մեկնաբանությունն է: Արդյոք դա նշանակում է որ աշխարհի մյուս բոլոր եկեղեցիները աղանդավոր են համարվում?
Օրինակ ես Հայաստանում չեմ բնակվում և հնարավորություն չունեմ Առաքեկական Եկեղեցի հաճախելու, փոխարենը բողոքական կամ կաթոլիկ եկեղեցի եմ հաճախում: Ձեր կարծիքով ես աղանդավոր եմ համարվում?
Նախապես շատ շնորհակալություն

BAREV

Կներեք ուշ պատասխանելուս համար:
Ընդհանրական Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի եկեղիցին, որի անդամներն ենք թե' մենք, թե Ձեր նշած մյուս եկեղեցիները, 325 թվականին ընդունեց հավատի դավանության ընդհանրական սահմանում, որը կոչվեց ՀԱՎԱՏԱՄՔ: Հիշյալ բոլոր եկեղեցիները այս հավատամքն արտասանում են պատարագների ժամանակ, ինչպես մենք՝ ամեն կիրակի: Այս ՀԱՎԱՏԱՄՔԻ մեջ հստակ սահամանվում է, թե "հավատում ենք Մեկ, Ընդհանրական, Առաքելական և Սուրբ եկեղեցուն": Բոլոր ավանդական եկեղեցիներն այս հատկանիշներն ունեն: Հարցն այն է, թե դարերի ընթացքում աշխարհաքաղաքական, ազգային, մշակութային շահերի բախման մեջ ինչքան տուժեց Քրիստոսի Եկեղեցին՝ երբեմն չարաշահվելով իր իսկ "հետևորդների" կողմից: Այսպես, Հռոմեական կայսրության գաղափարախոսության ազդեցությամբ Հռոմի եկեղեցին իրեն հռչակեց Ընդհանրական, Բյուզանդական եկեղեցին՝ Տիեզերական: Այստեղ կարևոր էր Հռոմի անկման և Կ.Պոլիսն իբրև Նոր Հռոմ հռչակելու փաստը: Կ.Պոլսի անկումից հետո իրեն արդեն նոր՝ Երրորդ Հռոմ կոչեց Ռուսական Կայսրության մայրաքաղաքը՝ իրեն հռչակելով ուղղափառության առաջամարտիկ:
Արդյունքում, հիշյալ եկեղեցինեը մի տեսակ "սեփականեցին" ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ այս կամ այն հատկանիշը՝ իրենց պաշտոնական անվան մեջ շեշտելով դա: Հռոմի պապական եկեղեցին կոչվեց Կաթոլիկ՝ ընդհանրական /մեր "կաթողիկոս" տիտղոսն էլ "ընդհանուր" բառից է՝ խորհրդանշելով կաթողիկոսի՝ ընդհանուրի հոգևոր հայր լինելու հանգամանքը/, Հույն Տիեզերական պատրիարքության ենթակա կամ հարող եկեղեցինեըը՝ ուղղափառ, իսկ Հայ եկեղեցին 20-րդ դարում որդեգրեց "Առաքելական" կոչումը:
Սա մենաշնորհ չէ: Բոլոր եկեղեցիները, որոնք հիմնված են առաքյալների կողմից և ընդունում են Առաքելական Սրբազան Ավանդությունը, իրավասու են միաժամանակ կոչվելու Ընդհանրական, Առաքելական և Ուղղափառ: Արևելյան 5 հակաքաղկեդոնական եկեղեցինեը սովորաբար կոչվում են Արևելյան Ուղղափառ եկեղեցիներ:

Թե' Մաղաքիա Արք. Օրմանյանը, թե' Տիրան Արք. Ներսոյանը, թե' ուրիշներ առաջարկում էին մեր եկեղեցու պաշտոնական անվանման մեջ մտցնել նաև Ուղղափառ անվանումը: