Ամանորյա կերակրատեսակներ

Started by Ղուկաս Վահան, December 22, 2008, 02:06:24 PM

Previous topic - Next topic

31-ին օրվա քանի՞ տոկոսն եք խոհանոցում լինում

Ոչ մի
0 (0%)
5%
0 (0%)
15%
2 (66.7%)
30%
0 (0%)
45%
0 (0%)
60%
0 (0%)
80%
1 (33.3%)
100%
0 (0%)

Total Members Voted: 3

Ղուկաս Վահան

Ի՞նչ կառաջարկեիք Նոր տարվա առիթով պատրաստել։ Ո՞ր կերակրատեսակներն եք ավելի հաճույքով ուտում այդ օրերին կամ ի՞նչ խորհուրդ կտայիք ամանորյա խոհարարներին։
Դե ակտիվ եղեք 31:)  Ամանորը մոտենում է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on December 22, 2008, 02:06:24 PM
Ի՞նչ կառաջարկեիք Նոր տարվա առիթով պատրաստել։ Ո՞ր կերակրատեսակներն եք ավելի հաճույքով ուտում այդ օրերին կամ ի՞նչ խորհուրդ կտայիք ամանորյա խոհարարներին։
Դե ակտիվ եղեք 31:)  Ամանորը մոտենում է։
Տոլմա, նրբաբլիթ /блинчик/, մրգեղեն: Չեմ սիրում ծանր բաներ ուտել: Չեմ էլ խմում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Եփած կոկոսյան ընկույզ ` Կոստա-Ռիկա

Անհրաժեշտ բաղադրիչներ

250 գ կոկոսյան ընկույզ, 750 գ կաթ, 20 գ կարտոֆիլի օսլա, 20 գ շաքարավազ, 2 հատ ձու, 20 գ կոնյակ, 30 գ չամիչ, դարչին, վանիլին

Պատրաստման եղանակը.

Կարտոֆիլի օսլան լուծել 100 գ սառը կաթի մեջ, մնացած կաթը եռացնել և ավելացնել նրա մեջ կաթով բացված օսլան, ապա անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:

Այնուհետև զգուշորեն կաթի մեջ  լցնել  քերիչով անցկացրած կոկոսյան ըն¬կույզը, չամիչը. շաքարավազը, վանիլինը, և կոնյակով հարած 2 ձուն:

Ստացված պատրաստի խառնուրդը լցնել ձևավոր կաղապարների մեջ և շատ արագ եփել ջեռոցում: