Սահմանադրությո&#

Started by Satenik, September 09, 2005, 07:37:06 AM

Previous topic - Next topic

Satenik

Աշխատանքիս և ծանրաբեռնվածությանս պատճառով ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու նոյեմբերին հանրաքվեի դրվելիք սահմանադրությանը:
Կուզեի իմանալ ի՞նչ է գրված այնտեղ Հայ Եկեղեցու մասին և ի՞նչ է այդ գրվածը նշանակում:

Hayr Krikor

Հարգարժան Սաթենիկ, որոշակի գաղափար կարող ես կազմել նաև կարդալով ԱԶԳ-ի հետևյալ հոդվածը:

http://www.azg.am/?lang=AR&num=2005090711

Satenik

Հայր Գրիգոր, շնորհակալություն:
Գտա այստեղ http://www.panarmenian.net/library/arm/?part=0&id=73
8.1 և 26 հոդվածները:
Փաստորեն հավասարության նշան է դրած Հայ Արաքելական Եկեղեցու և ցանկացած այլ գրանցված կազմակերպությունների միջև:
Դրանց տրամաբանությանը նայեք, ուրեմն համ Հայ Եկեղեցու դերն են նշում, որպես ազգային, բացարձակ, պատմական, հոգևոր կյանքում բացառիկ առաքելությամբ, համ էլ նույն սանդղակի վրա դնում են ցանկացած այլ գրանցված կազմակերպությանը, որոնց մեջ են նաև եհովաների վկաները:
ՈՒ դեռ ենթադրում են, որ այդ լրբության տակ հայ մարդը պետք է իր "այո"-ն ամրագրի:

Hasik

Ողյույն սաթենիկ ջան, ուշ եմ արձագանքում քո գրածին, բայց նշեմ, որ Սահմանադրության մեջ դրական փոփոխություն է եղել Հայ եկեղեցու համար, ոչ թե հավասարեցվել է մյուս կրոնական կազմակերպություններին, այլ ընդհակառակը, դրա դերն ընդգծվել է որպես մեր մայր եկեղեցու, դա արդեն իսկ առաջաընթաց է կարծում եմ, իսկ այդ փոփոխությանն էլ հաջորդեց մի օրենք, որը կարգվորում է պետության ու եկղեցու հարաբերակցության հարցը, նույնիսկ դրանով փորձ է արվում ճանաչել եկեղեցական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ մեր պետությունը աշխարհիկ է, այսինքն՝ եկեղեցին չի կարող խառնվել պետության գործերին եվ ընդհակառակը:փառք Աստծո, որ մեր պաշտոնատար այրերը սատարում են եկեղեցուն ու նրա կողքին են: