Հեզություն

Started by Mariam, November 30, 2006, 01:15:28 PM

Previous topic - Next topic

Mariam

Ավետարանի այն հիանալի հատվածը ո՛նց թե՝ չհիշեմ... Պարզապես այս անգամ ցանկանում եմ , որ ես լռեմ, ու դո'ւ խոսես, ու մեզ հիացնես քո հավատով: Վստահ եմ, որ ավետարանական այս դրվագը քեզ մեծապես է ներշնչում, ազդում քո ապերլակերպի վրա: Կարո՞ղ ենք այս անգամ իմանալ, թե դո'ւ, Պետրոս ջան, ինչպիսի ընթերցում ես անում , ինչքան ես դո'ւ հիանում Տիրոջ այս զարմանալի ու «անհավատալի» հեզությամբ: Նրա հեզությունից, դու անձնապես ի՞նչ դաս ես քաղում:


Petros

Մարիամ ջան, ես հիացնելու ոչինչ չունեմ:
Մի անձնականացրու խոսակցությունը, խնդրում եմ:
Ամեն մարդ իր մեջ հեզություն ու գոռոզություն ունի: Պարզապես պետք չէ խոսել ինչ որ մեկի հավատքի մասին, քանի որ դա անքննելի է: Ոչ ոք չգիտի թե ինչքանով ե շատ կամ քիչ իր հավատը, սերը, հույսը, հեզությունը և այլն:

Ինչու՞ ես դու լռում, Մարիամ, չեմ հասկանում: Հո ես ինքս ինձ հե՞տ չեմ խոսելու:

Mariam

Հեզությունը՝ բարկության բացակայությունն է: Տիրոջ մյուս առաքինությունների՝ օրինակ՝ խոնարհության կողքին է միշտ գտնվում: Հեզությունը՝ խոնարհության անբաժան ընկերակիցն է:
Ինձ հիացնում է պարզապես Տիրոջ բարկության բացակայությունը: Տիրոջ Սերը տնորինում է Իր կյանքը: Տերը սակայն բարկանալու շատ առիթներ է ունեցել: Ե'վ անցյալում, ե'վ ներկայումս: Ե'վ էլ ի'մ դեմ:
Իսկ ես՝ անհամբեր, բարկացկոտ, հավակնոտ ... Կարիքն ունեմ նստելու Տիրոջ հեզության առաջ ու հիանալ, լցվել Իր հեզությամբ: Ամբողջ Ավետարանները լցված են Իր հեզությամբ:
Թող մսուրում ծնված մանուկը Իր հեզությաժունից մի բաժինը պարգեվվի մեզ՝ ցանկացողներիս Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: