դաստիարակություն- դատողություն

Started by Mariam, December 10, 2006, 10:09:12 PM

Previous topic - Next topic

Mariam

Երբ երկու օր առաջ, դպրոցից վերադարձի ճամբու վրա,աղջիկս անմիջապես ինձ հանձնեց ճմրթկված մի թուղթ – Մայրենի լեզվի տետրից պոկված մի էջ-, որը պետք էր միշտ պահել տետրում ու անգիր սովորել: «Արձվիկների» երդումն էր, ենթադրեցի՝ համայնավարությունից եկած մի ժառանգություն է: Կարդացի՝ ոչ մի վատ բան չկար մեջը: Ասեցի՝ Սովորի'ր: Անդադար ու մեծ հուզմունքով կրկնում էր՝ Մայրիկ, կարդա':
Տան հասնելուն պես, ինձանից թաքուն, պոկված էջը նետեց, աղբերը թափեց: Հիմա, երբ նրան խորհուրդ եմ տվել՝ գոց սովորիր երկու էջանոց այդ երդումը, վատ բան չկա նրանում: Նա բացատրում է՝ Առաջին դասարանում էլ մի այսպիսի թուղթ կա ՝պատին փակցված, նրանք «աստղիկներ» են կոչվում: Ինչո՞ւ սկսել են մեզ սովորեցրել այսպիսի բաներ: Անցյալ տարի, չեին ստիպեր: Պատասխանեցի՝ երևի ցանկացել են ազնվություն ու բարոյականություն սովորեցնել երեխաներին: Նա՝ Մա, արձվիկ չեմ, չեմ սովորի, թուղթը նետել եմ արդեն ու չկա:
Դուք ինչպե՞ս կվերաբերեիք ձեր երեխայի հետ այսպիսի կացության դեմ համդիման:Ձեզ խոստովանեմ, թե իմ աղջիկը ընդունակ աշակերտ է, բայց բացարձակապես մերժել է.
- հայերեն անհաջող – ոչ ըստ իր ճաշակին- ոտանավոր մը սովորել – Մի քանի անգամ սովորելիք ոտանավորը փոխարինել է ուրիշ՝ նրա կողմից սիրված ոտանավորի հետ:
- ռուսերեն մեր կողմից լրիվ չհասկացած կամ անորակ ոտանավոր մը:
- երաժշտանոցում՝ ուրիշ եկեղեցու պատկանող «հոգևոր» երգ մը կամ իրեն անմատչելի «սոլֆեճիոյի» դասը:
Թո՞ղնեմ, որ նրա դատողությունը հիմնվի իր - զգացած, ներքին, չգիտակցված բայց արդեն ուժեղ - բարոյականության վրա, ի հարկե նրան օգնելով որպեսզի հետո հասկանա իր վերապահումների խոր ու բուն պատճառներն ու արմատները, թե՞ ստիպեմ, որ նա համակերպի ընդհանուր մոդելին: Երկրորդ տարբերակով, կհասներ ցանկալի «գերազանցությանը»...

Mariam

Աղջկաս սեփական դատողության նկատմամբ ունեցածս հարգանքը համարո՞ւմ էք անհնազանդության դաստիարակություն:
Թողնե՞լ ու քաջալերե՞լ, որ նա մշակի ԲԱՐՈՒ հանդեպ իր սեփական հասկացողությունը, ու իր կյանքը հիմնավորվի ԲԱՐՈՒ հանդեպ իր հավատարմության վրա:

Satenik

Այ քեզ հաջողություն... Սիրելի Մարիամ, այդ աստղիկներ-արծվիկները սովետից մնացած բաներ են, առաջվա հոկտեմբերիկ-պիոներների պես: Եթե ճիշտ եմ հասկանում: Մեկ էլ դաշնակներն ունեն այդպիսի բաներ: Իմ կարծիքով դրանք իրական ու իսկական արժեքավոր գաղափարներից շեղող բաներ են և դրանց լուրջ վերաբերվել չարժե, ինչպես սովետի տարիներին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում այդ "աստիճանավորմանը":
Սրա վերաբերյալ ես կհամաձայնեի աղջկաս, իսկ ծնողական ժողովին դասղեկին կասեի, որ չեմ գտնում, որ մեր երեխաները պատի ծակից են դուրս եկած, գաղափարի պակաս ունեն, որ դրանք լրացվեն աստղիկ-արծվիկներով: 14:) Թափներդ շա՞տ է՝ այդ կուսակցական-բոլշևիկ-դաշնակցական բաների փոխարեն երեխեքին ներշնչեք հայ-քրիստոնյա-արցախցի-քաղաքացի գաղափարները: Եթե առաջարկս կանցներ՝ լավ, իսկ թե ոչ, ուրեմն կասեի ինչպես որ կա. իմ աղջիկը հրաժարվում է դա սովորելուց, կխնդրեմ նրա ցանկությունը հարգել: Նույնը վերաբերվում է օտար եկեղեցիների երգերին (մերը չունե՞նք, մեր հոգևոր երաժտությանը արդեն լրիվ տիրապետում ենք, մնում է անցնենք մյուսների՞ն):
Բայց ինչ վերբերում է մյուս հայերեն ու ռուսերեն բանաստեղծություններին, ապա սրանց նկատմամբ կաշխատեի սեր ներշնչել երեխային, ներգրավելով այդ գործի մեջ և հորը: Պետք լիներ, ինքս էլ հետը անգիր կանեի, ու հետո իր առաջ կարտասանեի հորը, որպեսզի հիացնեմ: 12:)
Եկեք մեզ հիշենք փոքր ժամանակ, ո՞ր մեկիս ուշքն է գնացել բոլոր բանաստեղծությունները անգիր սովորելու, կամ էլ սոլֆեջիոյի գնալու:  Ես ինքս եղել եմ իմ լեզվի ուսուցիչների և սոլֆեջիոյի ուսուցչուհու սիրելի աշակարտուհիներից: Բայց որ հնար ունենայի, կբավարարվեի միայն կարդալով, էլ անգիր չէի անի:
Էլ չեմ ասում, որ հայոց պոեզիան, ինչպես և ռուսացը, աշխարհի լավագույններից են:
Իսկ լավ պոեզիան լավ երաժտության պես անծիր անսահման է՝ որքան շատ ես լսում, այնքան նոր բաներ ես հայտնաբերում, այնքան ավելի հարստանում ես:
Ես այսպես եմ մտածում, Մարիամ ջան:
Բայց շատ զարմացած եմ այդ աստղիկ-արծվիկների վրա... 14:)

Mariam

Ճիշտ ենք երկուսը հասկացել դպրոցում կատարվող եղելությունը: Շնորհակալություն լուսաբանություններիդ համար:
Գիտե՞ս, Սաթենիկ, աղջիկս «բնազդով» է ըմբռնում քրիստոնեական հավատը: Այսինքն՝ Եկեղեցի կանոնավոր կերպով գնալն ու հաճախ հաղորդվելը նրանում սերմանում է հավատը: Դա մի գեղեցիկ բույս է, որը օրից օր աճում է:
Պատահել է, որ նա ինձ առարկի, պարզորեն ասելով.« Չէ, մայրիկ, ավետարաններում այսպիսի բան չկա:»
Երբ նրան քրիստոնեությունից խորթ գաղափարաբանություն են ներկայացնում, պարզապես՝ մերժում է անգիտակցաբար ու բնազդաբար: Չի կարողանում բացատրել, թե ինչ պատճառներով է այս մերժում, բայց բացարձակապես մերժում է, ու ճար չկա նրան հնազանդեցնելու:
Երբ մերժել է հայկական ոտանավոր մը սովորել, ասեմ քեզ, որ այդ ոտանավորի մեջ՝ մեկը մյուսի խափելը կար, մյուսին հաղթելն ու խորամանկությամբ ամոթալի նպատակին հասնելը կար, կնոջ ծեծելը կար ու ևայլն: Այդպիսի ոտանավոր էլ կա: Դժբախտաբար: Ջանացել եմ համոզել, որպեսզի սովորի, բայց ի զուր: Հաջորդ օրը դպրոցում տեսել եմ, որ մայրիկները բավական մեծ շարք էին կազմում, բոլորը տարբեր արդարացումներով խնդրել էին ուսուցչուհուց ներողամտություն ցուցաբերել իրենց զավակի նկատմամբ, որոնք չէին կարողացել ոտանավորը սովորել: Երբ ուսուցչուհուն հայտնել եմ, թե աղջիկս իր չսիրած ոտանավորի փոխարեն սովորել է ուրիշ ոտանավոր մը, պարզապես նա խնդացել է:
Աղջիկս չի ցանկանում, որ այսօր էլ դպրոց գնամ, որպեսզի դասղեկին բացատրեմ մեր դրդապատճառները: Դպրոցում ճանաչում են ու հարգում են մեզ: Չեմ ցանկացել նորից մատնացույց տրվել որպես սփյուռքից եկածը, անհնազանդ ու տարօրինակ Ֆրանսիացին:
Վերջերս Հռիփսիմեն ինձ ասեց, թե դպրոցի ամբողջ մասշտաբով է կատարվել, օրինակ՝ դպրոցի չորրորդ դասարանի չորս դասարանների բոլոր աշակերտները համախմբել են, ու միասին են այս արտասանել:
Հավանաբար, հարմար առիթով, ըստ քո տված խորհրդին, այս անգամ ևս հանդիպելու եմ հարգելի դասղեկի հետ ու բացատրելու եմ մեր վերապահումնի պատճառը: Շնորհակալություն: 21:)

Mandarinka

Ճիշտը եթե ասեմ, այդքան էլ չեմ հասկացել, թե ինչ արծվիկների մասին է խոսքը: 32:) Բայց, Սաթենիկ ջան, մի կողմից դու ճիշտ ես, մյուս կողմից` ոչ: Երեխաները պետք է հիմիկվանից սովորեն ապրել կյանքում, կոլլեկտիվի մեջ: Եթե ամեն անգամ, երեխան վերցնի և կտրվի ` դա այդքան էլ լավ չէ:
Գիտեմ, հիմա պետք է ասեք` Մարո բայց երբեմն այնքան վատ կոլլեկտիվներ են հադիպում, ուրեմն ինչ՞ է երեխան պետք է կրկնօրինակի: Ոչ, ամբողջ խնդիրը նրանում է, որ սովորեցնել մեր երեխաներին ապրել իրական կյանքով, պահպանելով իր առանձնահատկությունը:
Դա կարելի է անել նրանով, որ երբեք չգնահատել այս կամ այն մարդու արարքները, բայց միշտ հավատարիմ մնալ քո գաղափարներին և կյանքի վրա հայացքներին: Չգիտեմ, արդյոք մտքերս կարողաց՞ա փոխանցել: Ես էլ Մարիամի նման ռուսերենից եմ դարգմանում մտքերս և երբեմն հայրենի համար բառապաշարս չի հերիքում:

Satenik

Մանդարինիկ ջան 21:), հասկացա միտքը:
Բայց այստեղ պետք է հաշվի առնենք հայ հասարակության և կոլեկտիվ հոգեբանության առանձնահատկությունները: Հայերի մեջ այդ տեսակ բաները որպես օրենք չեն բերում մեկուսացման: Տես, ես սովորել եմ սովետի տարիներին ռուսական դպրոցում: Մեր դասարանում կային ռուս-մոլոկաններ, որոնք հրաժարվում էին հոկտեմբերիկությունից և հետագա կուսակցական խաղերից: Երբևիցե դա պատճառ չի եղել, որ նրանց նկատմամբ որևէ մեկը այդ պատճառով վերաբերմունք փոխեր: Նրանք շատ լավ երեխեք էին, ակտիվ, ընկերական, մարդկային ու դա գլխավորն էր: Հայ հասարակությունն ընդհանրապես սիրում է մարդու մեջ անհատականությունը:
Այնպես որ մեկուսացման խնդիր չկա: Գոնե այս դեպքում:

Mariam

Մարո, Սաթենիկը ճիշտ է բնուդագրել Հայ հասարակությանը: Երբ անձնապես մերժել ենք կիրակի օրով դպրոց գնալը, անդրադարձել ենք, որ Հայ ծնողների մեծամասնությունն էլ մեզ նման են վերաբերվել Նախարարի հրամանին: Երբ մի ուրիշ կիրակի օրով մենք չգնացինք դպրոցական հանդեսի պատրաստման փորձին, մենակ էինք, բայց բոլորը հասկացան մեր դրդապատճառներն ու հարգել են մեր որոշումը: Եթե աղջկաս տհաճ էր Պուշկինի մի ոտանավորի հայերենի թարգմանություն մը սովորելը - ստուգեցի ոտանավորի ի'նչ լինելը՝ «Ձգնորս»-, կամ «Սասունցի Դավթի» այն հատվածը, ուր հակառակորդների ահռելի սպանդ է նկարագրվում, դա՝ ոչինչ, իր գրական ճաշակ է ցուցաբերում: Հարգում եմ իր գրական նախասիրությունները: Իր բարոյական չափանիշերը: Հարգում եմ իր պահանջը. չի ուզում, որ իր սեփական բերնից դուրս գա իր կողմից չսիրված խոսքը: Եթե չկարողանա անգիր սովորել ու արտասանել միմիայն իր սիրածը, գոնե՝ իր չսիրածը թող չասի...
Մարո, ուրիշի չդատելու ավետարանական հրամանը վերաբերվո՞ւմ է հասարակության մեջ տարածված վարմունքներին:
Վարվելակերպն ու կարծիքները չե՞մ կարող քննվել ու քննադատվել:

Mandarinka

#7
Nerir ush patasxani hamar, Mariam jan. 32:)

Lav, haj hasarakutyan mej duk ek aprum, duk aveli xora piti tesnek vor, bayts havatatsek aispes te ainpes amen mi hasarakutyan mej mi pokr da ka. Orinak ches karox asel, vor rus hasarakutyan mej chka, bayts park Tirog@, erbeve chem baxvel dra het.

QuoteՄարո, ուրիշի չդատելու ավետարանական հրամանը վերաբերվո՞ւմ է հասարակության մեջ տարածված վարմունքներին:
Վարվելակերպն ու կարծիքները չե՞մ կարող քննվել ու քննադատվել:

Voch, kartsum em vor vochmeks iravunk chunenq mimiants datelu.
Mi datir, vor chdatves. Inch datov vor datum es, ayn datov el datvelu es, asum  e Qristosa. Iharke menq tuil enq, ev vochmeks el aid tukutunits zerts chenk. Bayts da chpiti lini. Menk karox enk inqners mez argelel varvel aispes kam ainpes, mtatsel aispes kam ainpes, bayts urishi gortserin gnahatakan chtanq. Mez voch vok dra iravunka chi tvel, qnzi menk ahavor heru enk Astvatsayin idealits. Heto inch vor meka iren karox e surb kochel, miusa xonarh qristonja, errorta hamarel iren amenaxor@ qristonyan. Da der vochinch chi nshanakum. Chpetk e moranak parisetsu ev maxavori axotka.

P.S. Ete tsankanas patasxanel, gri meilis vra lav? Meilov ind aveli harmar e xosel. De lav exir.


Mariam

Սիրելի Մանդարինկա, երբ դիմացինը կամ հասարակության մեծամասնությունը ձգտում է ինձ կամ բոլորիս պարտադրել իր կարծիքն ու վարմունքը, ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱվՎՈՐ ԵՄ ԴԱՏԵԼՈՒ :
Այդ անելիս, չեմ դատում իր եղբորը, Ավետարանի դեմ մեղք չեմ գործում, որովհետև Հիսուսը ինձ ազդարարում է երբեք չդատել ուրիշին, այն իմաստով, որ արգելված է ուրիշին ՄԵՂՔԸ դատել, արգելված է ասել՝ նա ստախոս է, նա հավակնոտ է, ու ես ինձ գովելը նույնպես արգելված է:
Բայց Հիսուսը երբեք մեզ չասեց, որ պիտի ենթարկվենք ուրիշի մտածելակերպին ու նրան ընդօրինակել: Ամենից առաջ մեզ պարտադրել է հավատարիմ լինել Ավետարանին: Ուրիշի գաղափարախոսությունը - իդեոլոկիա -, ուրիշի մտածելակերպի և վարմունքի հետևում թագնվող գաղափարախոսությունը քննելն ու դատելը արգելված չէ Ավետարաններում: Առավելագույն, երբ այդ ուրիշը ՝ կառավարությունը, կուսակցություն մը, կամ անհատ մը ջանում է այն ընդարձակել պրոպականտի ուժով, կամ ուժով քեզ պարտադրել նույն վարվելակերպը:
Ուրիշի արած պրոպականդը՝ քարոզչությունը դատելը արգելված չէ: Աստված մեզանից չի ուզում, որ միամտորեն ենթարկվենք ուրիշի - գուցե հասարակության մեծամասնության - կարծիքին ու քարոզչությանը: Աստվա'ծ է մեզ տվել իր իմացությունն ու խելքը:

Կարդացե'ք Մատթ. 7,1-5  Կամ Ղուկաս6, 37-42, ու կհամոզվեք, թե դատելը դիմացինի մեջ մեղք տեսնելն է նշանակում, դատելը՝ դիմացինի մեղավոր անվանելն է:
Ուրիշի մեղք դատելը՝ Աստծու գործն է, սեփական մեղք դատելը՝ իմն ու Աստուծո գործն է: Իմ վարվելակերպի դատավորը, նույնպես՝ Աստվա'ծ է, ու ե'ս: Դրա համար պարտական կլինեմ Աստծու առաջ, եթե մեղանչել եմ իմ վարվելակերպով: Դրա համար, պարտադիր եմ խիստ ուշադիր լինել դրսից թելադրվող բոլոր վարվելապերպերի նկատմամբ: Ընտրել իմս, ջանալ հավատարիմ լինել Ավետարանին, ու վե'րջ: Ուրիշի վարվելակերպը քննելը նշանակում է միայն հոգևոր տեսանկյունից դիտել , քննել, որպեսզի որոշեմ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ: Պիտի միայն դատեմ ուրիշի ցուցաբերած մտածելակերպն ու ապրելակերպը Ավետարանի լույսի տակ: Բայց ինձ խիստ արգելվում է մտնել ուրիշի խղճի մեջ, ու դատել նրա կատարած մեղքը: Դա, սարսափելի կլիներ, ինկիսիցիա՝ հավատաքննություն է:
Աստծուն է թողել մեղք դատելը:

Mandarinka

 12:) Մարիամ ջան, ուշադիր կարդա գրածս: 21:)

QuoteMenk karox enk inqners mez argelel varvel aispes kam ainpes, mtatsel aispes kam ainpes, bayts urishi gortserin gnahatakan chtanq.

Երևի պետք է միտքս լավ բացել: Ասածս այն է, որ ամեն մարդ պետք է ինքը որոշի իր ապրելակերպը, չթողնի, որ հասարակությունը, ինչ-որ մարդկանց մի խումն իր փոխարեն որոշի: Բայց նաև ամեն մարդ չպիտի դատել իր դիմացինին, նույն պատճառնեչով: Մենք բոլորս ազատ մարդիկ ենք: Ինչ բնական է ինձ համար, կարող է խորթ լինել քեզ համար: Եվ հակառակը: Եվ մեկս միյուսին դրա համար դատելու ոչ մի իրավունք չունենք: