Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Առ ի գիտություն => Topic started by: Ղուկաս Վահան on July 17, 2012, 12:07:29 AM

Title: Ֆորումը փոփոխվել է
Post by: Ղուկաս Վահան on July 17, 2012, 12:07:29 AM
Հին այցելուները նկատած կլինեն, որ Լուսամուտի Ֆորումը փոփոխվել է։

Այո, կատարվել է ծրագրային, ձևավորման, ինչպես նաև հնարավորությունների փոփոխություն։

Սկզբնական շրջանում գուցե որոշակի դժվարընկալելի լինի, քանի որ հնին սովորելուց հետո նորին ընտելանալը միշտ էլ փոքր ինչ դժվար է։

Նոր առավելությունների շարքում պետք է շեշտել, որ ամբողջովին վերաձևվվել ու փոփոխվել է տվյալների բազան, որի ծրագրային կապը շատ ավելի արագ է և ավելի ապահով պաշտպանվածության առումով։ Կարծում եմ կնկատեք, որ մեր ֆորումն այժմ ավելի արագ է աշխատում։

Ավելացել են գրելու գործիքները։ Ընտելանալու համար թողնում եմ գրառումներ կատարողներին։

Այժմ բջջային կապը նախընտրողները հնարավորություն ունեն ֆորումը դիտելու կամ գրառելու WAP2-ով (http://lusamut.net/forums/index.php?wap2):

Վստահ ենք, որ տեսքի առումով էլ գունային համաչափությունը ավելի է նրբացել։

Առայժմ այսքանը։ Հուսով եմ, որ նոր տարբերակում գրառումներ կատարելն ավելի հաճելի կլինի։