Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: ani on June 18, 2010, 12:43:38 AM

Title: Ճգնավորության մասին
Post by: ani on June 18, 2010, 12:43:38 AM
Հայտնի է, որ թե' հայ, և թե' ընդհանրապես քրիստոնյա աշխարհում եղել են շատ ճգնավորներ, մարդիկ, ովքեր իրենց զրկել են աշխարհիկ կյանքի  բոլոր հաճույքներից, իրենց պահանջները հասցրել են նվազագույնի, որպեսզի ամբողջովին  իրենց անձը նվիրեն Աստծուն:

Հարց. Այժմ մեր եկեղեցում ճգնավորներ կան?
Title: Re: Ճգնավորության մասին
Post by: BAREV on June 22, 2010, 01:41:15 AM
Ներկա պահի դրությամբ մենք չունենք գործող վանական համալիրներ և խիստ ճգնակեցական կանոնադրությամբ ապրող միաբանություններ: Վանական երկու միաբանությունները՝ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, /կարելի է միացնել Անթիլիասի կիլիկյան Աթոռի և Պոլսի պատրիարքությունների միաբանությունները/ ավելի շատ վարչական, ազգային ու հոգևոր ժառանգության պահպանման և ժողովրդի հոգևոր կարիքների բավարարման գործին են լծված: Սակայն ընդհուպ մինչև 20- րդ դարի սկիզբը մեզանում դեռ կային նման միաբանություններ և անհատ մարդիկ: Այժմյան վիճակն ունի իր պատճառները:
 Ճիշտ է՝ և’ հայ, և’ այլ եկեղեցիներում մենք բազմաթիվ նման օրինակների հանդիպում ենք անցյալի պատմության էջերը թերթելիս: Հայտնի է նաև, որ ավանդական եկեղեցիներից շատերը պահպանել են վանականության կամ միայնակ ճգնակեցության ավանդույթները: Ըստ երևույթին հայկական իրականության մեջ վերջին նմանատիպ կենտրոնները եղել են Վանա լճի Լիմ և Կտուց կզիների վրա գործող անապատները: Այնտեղ և’ վանական միաբանություն, և’ առանձին ճգնակեցական կյանք վարող հոգևոր այրեր կային: Այժմ հույների մոտ հայտնի է հատկապես աթոսյան վանականությունը: Դա Աթոս լեռան վրա հնուց ի վեր հաստատված վանական միաբանություններ են, որոնց անդամներին հաճախ սուրբլեռնցի են ասում: Նմանատիպ վանական միաբանություններ կան նաև Ռուսաստանում, Եգիպտոսում՝ ղպտիների մոտ, Եթովպիայում և այլուր:
Եթե ուշադրություն դարձնեք, նման շարժումը որևէ եկեղեցու կյանքում միանգամից չի ծնվել: Օրինակ, Հռոմեական կայսրության մեջ այն մեծ թափ ստացավ, երբ պետությունը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը և շատ հաճախ ծառայեցրեց պետական քաղաքականությանը: Դա ընդհանուր բնակչության հոգևոր մակարդակի աճից է: Ի վերջո բոլոր հոգևորականներն էլ ժողովրդի ծնունդ են և յուրովի հանդիսանում են այդ ժողովրդի հոգևոր հայելին: Հետևաբար այդ երևույթը հասունացող ու աստիճանական է: Հիմա արդեն մեր մի քանի վանքերում երիտասարդներ կան, որոնք կամավոր կերպով թողել են ամեն ինչ՝ տուն, ընտանիք, ուսում կամ աշխատանք և իրենց նվիրել հոգևոր կենցաղավարությանը: Իր ձևի մեջ հենց այս փոքր օրինակները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի մեր եկեղեցում վերածնվի վանականության հին ավանդույթը:
Title: Re: Ճգնավորության մասին
Post by: ani on June 22, 2010, 09:17:30 AM
Ինչ վերաբերում է այդ երեք երիտասարդներին. ԵՍ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՆՐԱՆՑ ԿԱՄՔԻ և ՀԱՎԱՏՔԻ ԱՌՋԵՎ

Հետաքրքիր է, ինչն է պատճառ եղել, որ մեր ճգնավորության հարուստ ավանդույթները ընդհատվել են: Ինչն է փոխվել?  Դուք նշել եք, որ հասարակությունը պետք է հոգոր առումով հասունանանա: Չէ որ մեր հասարակությունը հասել էր այդ մակարդակին: Միթե հասունությունը կարող է նորից մանկանալ? 
Title: Re: Ճգնավորության մասին
Post by: BAREV on August 28, 2010, 12:06:32 AM
Հավատքի ծառն ապրող վիճակ է. միշտ չէ, որ պտուղ տալու ժամանակի մեջ է: Հիմա արդեն բողբոջները կան: Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ արդեն Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ վանքերում վանական միաբանություններ հիմնելու համար ցանկացողներին հավաքելու համար: Սա արդեն լուրջ քայլ է:
Ինչ վերաբերում է հասարակության ներկա վիճակին, շատ հաճախ կարելի է հանդիպել կարծիքի, որ ազատությունը հենց անհնազանդության մեջ է: Մեր ներկա շրջանը հեթանոսության, միջնադարի, նախասովետական, սովետական, ազգային-ազատագրական պայքարի, դրանից հիասթափման մտածողությունների միքս է: Կոմունիզմը քարոզում էր քանդել հինը՝ նորը կառուցելու համար: Մարդիկ հավատացին այդ նորին և համարյա հիմնահատակ քանդեցին: Կոմունիստական բարոյական ու այլ ավանդույթները փոխանցվում էին սերունդներին ու սերունդներն էլ էին հավատում:
Միության փլուզումից հետո մարդի բարոյական վակուումի առաջ էին: Պետք էր ամեն ինչ սկսել նորին: Բայց քանի որ ծրագրված ոչինչ չկար, ամեն մեկն սկսեց սեփական աշխարհայացքը, սեփական արժեհամակարգ, սեփական աստված ստեղծել, որովհետև ԱՐՄԱՏԻՑ հեռացել էին:
Եկեղեցում էլ ավանդույթներ ու ավանդություններ կան: Նաև հավատն ապրելու ավանդույթներ կան: Դրանք են պետք վերականգնել, իսկ դրանցից շատերը հնարավոր է միայն վանական միջավայրում:Աստված ուժ, կարողություն տա, որ պտղաբերումն այս ճյուղից լինի առատ:
Ձեր աղոթքները վստահաբար կօգնեն: Աստված հետներդ: