Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Karen on August 26, 2008, 11:43:18 AM

Title: Թուղթ Կորնթացիններին
Post by: Karen on August 26, 2008, 11:43:18 AM
Բարև բոլորին:
հարցս ուզում եմ ուղղել հոգևորականներին,երևի նման հարց ֆորումում եղել է, բայց կուզենայի նորից անդրադառնալ էս թեմային:
Հարցս վերաբերվում Է Կորնթացիններն գրված առաջին գրքի 7-րդ գլխին որտեղ ասվում է թե լավ է մարդուն որ կնոջը չմոտենա,կամ թե եթե կին չունես ապա մի էլ փնտրիր, ինձ թվումա էս ամեն ինչը շատ երկիմաստ ա հասկացվում,  իհարկե նույն գլխում նշված ա որ ամեն մարդ իր շնորհն ունի Աստծուց ու դա ամեն մեկի բանը չի, բայց կխնդրեյի էս ամենի ճիշտ բացատրությունը տալ:
Title: Re: Թուղթ Կորնթացիններին
Post by: Տ. Տաթև քհն. on August 26, 2008, 03:39:30 PM
բարև Կարեն, կուզենամ ավելի ամբողջացնես հարցդ. քեզ առավելաբար հետաքրքրում  է հենց այդ հատվածի մեկնությունը, թե այն հարցը՝ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը ամուսնության կապակցությամբ ??? ես կարծում եմ՝ երկրորդը
Title: Re: Թուղթ Կորնթացիններին
Post by: Karen on August 26, 2008, 04:53:27 PM
ավելի շուտ երկրորդը, ինձ թվումա առաջինի պատասխանը իրա մեջ կպարունակի:
Title: Re: Թուղթ Կորնթացիններին
Post by: Տ. Տաթև քհն. on August 28, 2008, 11:14:48 AM
Աստվածաշնչյան որոշ հատվածների մեկնությունը ճիշտ հասկանալու համար շատ կարևոր է լավ պատկերացում ունենալ տվյալ ժամանակաշրջանի շատուշատ նրբություններ,  մշակութային ու քաղաքական հենքը, ժողովրդական սովորույթներն ու պատկերացումները, մի խոսքով այն ամենը, ինչի հիման վրա կարող է մեզ համար շատ խրթին ու անհասկանալի թվացող խոսքը միանգամայն պարզ ու հստակ դառնա։
Անցնենք մեր օրինակին. հին աշխարհում ու հատկապես հրեական միջավայրում շատ ավելի այլ էին պատկերացումները ամուսնության վերաբերյալ, ամուսնություն հասկացողությունը մի փոքր այլ էր, ուստի սուրբ Պողոսի խոսքերը պետք քննենք հենց այդ դաշտում։
հնում ՝հրեական շատ ռաբբիների  և նույնիսկ հույն փիլիսոփաներիկարի կողմից մեկ պատկերացում կար, որ բարեպաշտ կյանքով ապրող մարդու համար կինը հարկավոր չէ, սակայն եթե կամքի թուլության կամ էլ կրքերի պատճառով ցանկանում է ամուսնանալ, լավ է, որ գոնե կինն իր աշխարհընկալումներով համապատասխանի ամուսնուն։ Սուրբ Պողոսն ավելի շատ հետևում էր այս մտածողությանը՝ սակայն արդեն քրիստոնեկան լույսի ներքո, և միանշանակ պարզ կերպով չի արգելում քրիստոնյայի ամուսնությունը։ Առավել ևս այդ արգելքի մասին չի խոսում Հիսուս Քրիստոս
Title: Re: Թուղթ Կորնթացիններին
Post by: Karen on August 28, 2008, 10:50:21 PM
շնորհակալ եմ պատասխանի համար 13:) , հարցեր առաջացավ կգրեմ