Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Magnolia on November 28, 2007, 01:21:14 AM

Title: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on November 28, 2007, 01:21:14 AM
Հարգելի ՀԱյր Սուրբ!
Այս տոպիկի անվանումից պետք է որ կռահեք, որ պատրաստվում եմ, ոչ շաաաաատ բարդ և ոչ ել "խելոք" հարցեր տալ: Այստեղ կուզենայի տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները, վստահ եմ,կարելի է գտնել այս կամ այն գրականությունը փորփրելիս... դրա համար ել անվանեցի "ծույլիկ մարդու հարցեր"  12:)
Եթե այս հարցերը  այս կամ այն պատճառով սկսեն Ձեզ հոգնացնել, ես միանգամից կբացեմ "աշխատասեր մարդու ԽԵԼՈՔ հարցեր" թեման :D
Հարց.
Եթե չեմ սխալվում, հոգևորական դարնալու հետ մեկ տեղ, այդ անձնավորությունը սկսում է կրել մեկ այլ Անուն:
Կռահում եմ պատճառների մասին, սակայն... ինչով է առաջնորդվում հոգևորականը իրեն անուն ընտրելիս? Դա իրեն ցանկության համաձայն է ընտրվում, թե այդ անունները "տրվում եմ" ինչ որ կանոնակարգի համաձայն??
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on November 29, 2007, 10:57:10 AM
Magnolia ջան, որևէ կանոնակարգ չկա։ Այս ավանդությունը գալիս է Ավետարանից, երբ Տերը Սիմոնին կոչեց Կեփաս։ Բայց չմոռանանք, որ Նա բոլոր Առաքյալների անունները չփոխեց։
Երբ մարդը պետք է քահանայական ձեռնադրություն ստանա, սովորաբար փոխվում է անունը, որը խորհրդանշում է նոր մարդ դառնալը՝ իր նոր առաքելությամբ։
Երբեմն նաև անվանափոխություն տեղի չի ունենում։ Կախում ունի ձեռնադրող եպիսկոպոսից, նա է որոշում, որպես հոգևոր ծնող։
Այս երևույթը, այն է՝ անվանափոխությունը, պարտադիր օրինաչափ երևույթ չէ, այլ պարզ ավանդություն։
Անուն որոշելիս սովորաբար ընտրում են աստվածաշնչյան, սրբերի կամ հայկական յուրահատկություն ունեցող անուններ։
Վերջերս Արմաշ սրբազանը նոր ձեռնադրվող քահանային տվեց Հայարի անունը, որ նշանակում է քաջ հայ։ Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին սրբազանը մի քահանայի Հայազատ անունն էր տվել։ Այս երևույթն էլ սփյուռքին է հատուկ։
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on November 30, 2007, 05:48:49 PM
Հարգելի Abegha!!
Շնորհակալ եմ, որ չմերժեցիք, այս տոպիկի գոյության փաստը :)
Հարց.
Եթե չեմ սխալվում հոգևվորականներըչ բազմակողմանի զարգացած մարդիկ են: Ինչպիսի կրթական համակարգ է ճեմարաններում գործում` համալսարանական?  Արդյոք նրանք (կարող են և)  զբաղվում են որևէ գիտական աշխատանքներով այլ ոլորտներում:
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on December 01, 2007, 08:56:39 PM
Magnolia ջան, Գևորգյան հոգևոր ճեմարանը (Գհճ) համալսարանի կարգավիճակ ունի, աստվածաբանական համալսարան է այն։
Ճեմարանականների աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար մտիր մեր գրադարանի «Գհճ թեզեր» ենթաբաժինը։ Այնտեղ կտեսնես տղաների աշխատանքներից, որով կարելի է մի փոքր պատկերացում կազմել, թե ինչ են գրում նրանք  10:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 01, 2007, 10:04:41 PM
o.k. :)
Ենթադրում էի, որ "ծույլիկ" չի ստացվի  :D
Գնամ կարդամ....
P.S.
Magnolia -  40:)
Abegha-  41:)


:D
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 04, 2007, 05:15:09 PM
Հարց.
Ինչքան կարևոր է հոգևորականի համար կարյերան? Հասկանում եմ, որ սա անհատական պատասխանի հարց է, բայց ընդհանուր առմամբ, մրցակցություն գոյություն ունի հոգևորականների միջև?
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 04, 2007, 05:33:47 PM
Կարդացել եք արդյոք, (կամ դիտել եք)"Դա Վինչիի Ծածկագիրը"?
Երբ սկսվեց այդ կինոնկարի հետ կապված խարնաշփոթը աշխարհում, որն ուղեկցվում էր հոգևորականների խիստ բացասական մեկնաբանություններով, որոշեցի  կարդալ այդ պատմվածքը: Տարօրինակ զգացումներ էին`մտածում էի, իսկ ինչու ոչ? ինչու հնարավոր չի պատկերացնել, որ Քրիստոսը կարող է երեխա ունենալ? Սկսեցի փնտրել տարբեր պատմական փատերը, որոնք նկարագրված են գրքում, հաստատող կամ մերժող  տեղեկատվություն փնտրել պատմական գրականության մեջ: Որոշները համընկնում էին... Մի շիլա շփոտ ստեղծեցի գլխումս, ու գնացի կինոնկարը դիտելու. Դիտելուց հետո, մտածեցի, դէ կինոյա էլի... ու դրանով փակեցի այդ հարցը:
Հարց.
Ինչ եք կարծում, (և արդյոք կա որևէ  տեղեկատվություն) հնարավոր է Քրիստոսի զավակի գոյության փաստը, թե այդ կարծիքը, առնվազն, մարդկային ապուշության գագաթնակետն է?
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on December 04, 2007, 06:38:04 PM
Այնտեղ, որտեղ մարդ կա, կարող է լինել նաև մրցակցություն, թեև հոգևոր ասպարեզում կարիերայի հետ կապված մրցակցությունը պախարակվում է։

Մյուս հարցիդ թերևս Մոնկին խնդրենք պատասխանի, որովհետև ես ո՛չ ֆիլմն եմ նայել, ո՛չ էլ գիրքն եմ կարդացել։
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 04, 2007, 09:19:39 PM
Quote from: Magnolia on December 04, 2007, 05:33:47 PM
Հարց.
Ինչ եք կարծում, (և արդյոք կա որևէ  տեղեկատվություն) հնարավոր է Քրիստոսի զավակի գոյության փաստը, թե այդ կարծիքը, առնվազն, մարդկային ապուշության գագաթնակետն է?
Կարելի է հասկանալ, որ չեք ուզում Ձեր կարծիքը հայտնել այս հարցի վերաբերյալ? գրքի կամ կինոնկարի շրջանակներից դուրս...
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on December 05, 2007, 11:15:04 PM
Եթե գրքի կամ կինոնկարի շրջանակներից դուրս գանք, ապա պետք է ասեմ, որ նման պատմական փաստ գոյություն չունի։ Այդ տեսակետները ֆանտաստիկ կինոհեքիաթների շարքին են պատկանում։
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: MONK on December 06, 2007, 03:22:58 PM
Quote from: Abegha on December 04, 2007, 06:38:04 PM
Մյուս հարցիդ թերևս Մոնկին խնդրենք պատասխանի, որովհետև ես ո՛չ ֆիլմն եմ նայել, ո՛չ էլ գիրքն եմ կարդացել։
Կներես, Հայր Սուրբ, հարցին ես չպատասխանեցի, որովհետև Մագնոլիան կոնկրետ քեզ էր ուղղել այն և կարծես թե հենց ակնկալում էր պատասխան քեզնից: Եվ ընդհանրապես, քանի դեռ հարցերը կոնկրետ այլ անձի են ուղղվում, ես ինձ իրավունք չեմ վերապահում որևէ արձագանք տալ: Խոսքս վերաբերում է ամբողջ «Հարցեր հոգևորականներ» բաժնին: 20:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 06, 2007, 05:23:48 PM
!!!!!Monk!!!!!
Հարցս գրված է "հարցեր Հոգևորականներին" այլ ոչ թե "Հայր Ղուկասի Մենաշնորհային պատասխաններ" բաժնում  ;D այնպես որ...

Ես ուրախ կլինեմ իմանալ Ձեր կարծիքը 21:)
Նույնիսկ կսպասեմ Ձեր կարծիքին.
p.s. վերջին օրերի խարնաշփոթի հետևանք է այս պոլիտկոռռեկտության արտահայտումները բոլոր թեմաներում?
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 06, 2007, 05:26:04 PM
Իսկ ինչու էի շարունակում  "հետապնդել" Հաըր Ղուկասին այս հարցով, ինձ թվաց, մի բան գիտի չի ասում 26:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 06, 2007, 05:28:55 PM
Quote from: Magnolia on December 06, 2007, 05:26:04 PM
... ինձ թվաց, մի բան գիտի չի ասում 26:)
ինչ տգեղ ստացվեց 28:)եթե կարելի է այդ տեղ կարդացեք` "մտածեցի", կամ "կարծեցի" 32:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: MONK on December 06, 2007, 07:13:21 PM
Quote from: Magnolia on December 06, 2007, 05:23:48 PM
!!!!!Monk!!!!!
Հարցս գրված է "հարցեր Հոգևորականներին" այլ ոչ թե "Հայր Ղուկասի Մենաշնորհային պատասխաններ" բաժնում  ;D այնպես որ...
!!!!!Magnolia!!!!!
Որ հարցերը Հայր Ղուկասին են ուղղված, դա ակնհայտ է կարծում եմ: Բայց ես բոլորովին էլ չեմ դժգոհում, որ հարցերն ուղղվում են Հայր Ղուկասին կամ այլ կոնկրետ հոգևորականի, և ոչ էլ ինչ-որ կերպ ակնարկում եմ, որ ինձ ուղղվեն: Ես ընդամենը բացատրել եմ Հայր Ղուկասին, թե ինչու ինքս չեմ պատասխանել հարցին, որին առաջարկել էր, որ պատասխանեմ: Պատշաճ չեմ համարում  իմ պատասխաններով խցկվել այնտեղ, որտեղ հստակ հարց է տրված մարդուն:Իսկ Հայր Ղուկասի առաջարկն ընդհանրապես անարձագանք թողնելն անքաղաքավարություն կլիներ:   13:)
Իսկ  «այնպես որ»-ը չհասկացա ճիշտն ասած... ???
QuoteԵս ուրախ կլինեմ իմանալ Ձեր կարծիքը 21:)
Նույնիսկ կսպասեմ Ձեր կարծիքին.
Սիրով. 37:) կարծում եմ կարիք չկա անգամ Դեն Բրաուն կարդալու կամ նրա ֆիլմը դիտելու, որպեսզի հնարավոր լինի պատասխան գտնել Քրիստոսի վերաբերյալ նման անհեթեթություններին: Ինչ զավակի կամ սիրային կապի (անգամ ամենամաքուր) մասին է կարող է խոսք լինել? Խոսքը ոչ թե սովորական մարդու մասին է, այլ Մարդացյալ Աստծո, Սուրբ Երրորդության 2-րդ Դեմքի, ով մարմին է առել հանուն մարդկության փրկության, որպեսզի վճարվի այն պարտքը, որ մարդն ինքը երբեք չի կարող վճարել, ինչպես անգամ ամենաուժեղ մարդը չի կարող սեփական մազերից քաշելով ամենաչնչին չափով անգամ կտրել իրեն երկրից (նման բան կարող է միայն բարոն Մյունհաուզենը անել իր հեքիաթում): Իբրև Արդար Դատավոր` Աստված մարդուն պատժեց նրա անհնազանդության ու մեղսագործության համար, իսկ իբրև Սիրող Հայր` Աստված հենց ինքն էլ հանձն առավ մարդու փոխարեն Խաչը բարձրանալ և Իր Մահվամբ մահը խորտակելով` վերստին բացել մարդու առջև հավիտենական կյանքի և կորուսյալ դրախտի դռները:
Ինչ վերաբերում է Դեն Բրաունի տխմարությանը, ասեմ, որ դա իր գյուտը չէ: Նման տեսակետներ պարականոն գրականության էջերն են թափանցել հեթանոսության ազդեցությունից` մարդկանց դուստրերի հետ ամուսնացող (չ)աստվածների առասպելներից: Բրաունը պարզապես մարդկային մտքի հնարամտությունն է օգտագործել` Սուրբ Սկիհի և այլնի մասին հեքիաթ հյուսելու և Դա Վինչիի նկարը սեփական  նպատակին ծառայեցնելու համար: Իսկ նկարում եղած Հովհաննես Առաքյալին իբրև Մարիամ Մագդաղենացի ներկայացնելը և ինչ-ինչ սիմվոլներն արդեն մտքի խաղեր են:
Ստեղծագործությունն անգամ գեղարվեստական լինելով չի արդարացվում: Պետք է հաշվի առնել, որ գործ ունես միլինավոր մարդկանց ամենանվիրական ու սրբազան զգացումի` հավատի հետ: Հետևաբար այդ սրբապղծության շուրջ Քրիստոնեական Եկեղեցու վրդովմունքը դեռ մի բան էլ մեղմ է արտահայտվել: Մահմեդականներն անտարբեր չմնացին, երբ արևմտյան մամուլում  Մուհամմեդի ծաղրանկարները տեղադրեցին...
Կարծում եմ ասածս հստակ է, և կարիք չկա առավել մանրամասնելու... 13:)
Quotep.s. վերջին օրերի խարնաշփոթի հետևանք է այս պոլիտկոռռեկտության արտահայտումները բոլոր թեմաներում?
Ներողություն, ինչ նկատի ունեք սրանով?  1:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 06, 2007, 10:43:56 PM
Monk  13:)
այնպես որ, նկատի ունեի, որ ուրախ կլինեմ, որ Դուք ևս գրեք  32:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: MONK on December 07, 2007, 11:46:50 AM
Հուսամ պատասխանս շատ մեծ հիասթափություն չառաջացրեց Ձեր սպասելիքի մեջ:  21:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 09, 2007, 01:03:33 AM
Չհիասթափվեցի 21:)
Շնորհակալություն  հետքարքիր և ամբողջական պատասխանի համար, որը ինձ ամրապնդեց այն մտքի մեջ, որ դա ընդամենը
Quote from: Magnolia on December 04, 2007, 05:33:47 PM
... դէ կինոյա էլի...
37:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 09, 2007, 01:13:20 AM
Հարց.
Ինչու Աստված ընտրեց հենց Մարիամին, որպես Իր Որդուն կյանք պարգևող?
Ինչով էր պայմանավորված այն ընրությունը?

Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on December 13, 2007, 11:33:20 PM
Ծույլիկ մարդու պատասխան տամ քեզ։
Նայիր այստեղ՝ http://www.lusamut.net/level3_.php?id=114&id_3=283&cat_=8&id_2=356&s=0 , գուցե գտնես հարցիդ պատասխանը։
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on December 15, 2007, 12:37:24 AM
Գնամ կարդամ (հոգոց քաշող սմայլիկ)...
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on January 16, 2008, 11:49:57 PM
Ողջույն Բոլորին,
Գիտեք, վերջերս նկատել եմ , որ ես ծայրահեղ անզուսպ և չափազանց նյարդային մարդ եմ դարձել.
Պատճառները տարբեր են, սակայն հետևանքը -խաղտված ներքին հավասարհակշռություն:
Հարց.
Ինչ է նշանակում հնազանդ լինել, և ինչպես դարնալ այդպիսին?
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on January 17, 2008, 01:34:29 PM
Մագնոլյա, հնազանդ լինել ո՞ւմ, կամ ինչի՞ն, ինչո՞ւ հնազանդ լինել։ Նախորդ գրածիդ ինչքանո՞վ ես առնչում հարցդ։
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on January 18, 2008, 12:23:07 AM
Հնազանդություն ես հասկանում եմ- ñìèðåíèå.
Երբ կյանքը չի ընթանում իմ նախագծած կամ իմ պատկերացրած ուղիյով -ես ըմբոստանում եմ, նյարդայնանում առաջացած խոչըդոտների դեմ, "ինքնափորագրությամբ" զբաղվում ( ;D) և հնարավոր արված սխալների անվերջ վերլուծության մեջ խորտկարվում. Կյանքի բնականոն ընթացքի դեմ անհնազանդության արտահաըտում:
Երբ մարդիկ, ում նվիրվում եմ- հուսախաբ են անում իմ սպասումները, դավաճանում, ստում, դավաճանում - ինձ մոտ սկսում են արտահայտվել վերոնշյալ բոլոր սիմպտօմները: Մարդկային հարաբերությունների հնարավոր արտահայտումների դեմ անհնազանդության օրինակ.
Շատ ու շատ տարբեր օրինակներ...
Կան մարդիկ, որոնք անսահման հնազանդությամբ են ընդունում իրենց կյանքը, ապրելաձևը, իրենց հետ կատարվող բոլոր դեպքերը...
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on January 29, 2008, 12:57:38 PM
Մենք սովորաբար անտեսում ենք ամենից կարևոր բանը՝ աղոթքը։ Մեզ համար այն այնքան սովորական բառ է դարձել, որ ճառերի մեջ էլ ենք ասում՝ աղոթում ենք այսինչ բանի բարեհաջողության և այլն և այլն։ Սակայն պետք է իսկապես աղոթենք, աղոթենք ի սրտե։ Աղոթքը ամենից մեծ ուսուցիչն է։ Աղոթքի միջոցով Աստված Ինքն է մեզ սովորեցնում, թե ինչը ինչպես պետք է անենք, կամ ինչու է այսպես կամ այնպես։ Բայց պետք է հոգուց բխող աղոթք լինի, անկեղծության կատարյալ մերկությամբ։

Այստեղ, Մագնոլյա ջան, կարծում եմ հնազանդության հարց չէ, այլ հաշտության ու խոնարհության։
Հաշտ լինել Աստուծո կամքի հետ, տեղի ունեցող երևույթների հետ, որոնք Աստուծո թույլատու կամքով են լինում։
Երբ մի բան մեր ցանկացածով չի լինում, դա նշանակում է նաև, որ մենք մեր կամքն ենք ցանկանում թելադրել կյանքին, բայց պետք է Աստուծո կամքը փնտրել տեղի ունեցող երևույթների մեջ։
Երբ մի բան նախաձեռնում ենք կամ անում, առաջին հերթին պետք է ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք Աստծո՞ւց է մեր ցանկությունը։
Մարդիկ դավաճանո՞ւմ են, իսկ կա՞ մարդ, որ մեղք չի գործում, իսկ մենք երբևէ որևէ մեկին չենք դավաճանե՞լ։
Եթե ցանկանում ես ինքդ քեզ ապացուցել, որ սիրում ես ինչ որ մեկին, ապա ներիր նրան։ Սիրո ապացույցը ներողամտությունն է։ Այսպես են մայրերը սիրում իրենց զավակներին։ Այսպես Աստված ցույց տվեց Իր սերը մարդու հանդեպ՝ ընդհուպ իր Միածին Որդուն զոհաբերելով մարդկանց համար։ Սերը հաշտ է մարդկանց սխալների ու թերությունների հետ, այդ պատճառով սիրող սիրտը չի նկատում իր սիրո եակի թերությունները։
Աղոթիր Աստծուն, որ Ինքը Սերն է, և Նա քեզ ավելի լավ կբացատրի հաշտության ու ներողամտության գաղտնիքը։ Հարցերդ դիր Իր ոտքերի առջև. սա առաջին քայլն է հարցերիդ պատասխանները գտնելու։

Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Magnolia on February 22, 2008, 11:54:11 AM
Ողջույն Abegha!
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար 21:)
Title: Re: Ծույլիկ մարդու հարցեր
Post by: Abegha on February 22, 2008, 01:14:15 PM
 21:)