Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Legna on October 09, 2006, 07:47:23 PM

Title: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 07:47:23 PM
Էֆթանազիա
Ցանկալի  մա՞հ ,թե՞  դաժան  սպանություն


    «Էֆթանազիա »  տերմինը,որ ձևակերպվեց  «թեթև մահ», առաջին  անգամ  առաջարկեց  անգլիացի  փիլիսոփա Ֆրենիս  Բեկոնը  դեռևս  17-րդ դարում :Այս  տերմինի  ժամանակակից  ձևակերպումը տրվեց 1980 թ. ` «գթասրտությունից  մղված սպանություն» :
Բացում  եմ թեման,հուսալով մեր հոգևոր հայրերի պատասխանները:Եթե  սխալ տեղ եմ դնում,կխնդրեմ դնել համապատսխան թեմայում:Մի քիչ  ներկայացնեմ նախ,իսկ հարցս `Ինչպես ես վերաբերում ,ընթերցող:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 07:49:17 PM

    Էֆթանազիայի  նպատակը  հիվանդի տառապանքներին  վերջ  տալն  է :Այն կիրառվում  է  միայն մահվան  դատապարտված  հիվանդների  նկատմամբ,այն  էլ `  ծայրահեղ դեպքում  :
    Գոյություն  ունի պասիվ և ակտիվ  էֆթանազիա :Պասիվի  դեպքում  դադարեցվում  է հիվանդի  կյանքը  երկարացնելու  համար բժշկական  միջամտությունը,ինչն  արագացնում  է մահը :
    Ակտիվ  էֆթանազիայի  դեպքում  կիրառում  են մահն  արհեստականորեն  արագացնող  տարբեր  միջոցներ:
   Ակտիվ  էֆթանազիան կարող  է  արտահայտվել  հետևյալ  ձևերով .
1.   Գթսրտությունից  մղված  սպանություն . երբ բժիշկը ,տեսնելով  անբուժելի  հիվանդի  անտանելի  տանջանքները ,նրան  բարձր դոզայով  ցավազրկիչ  է ներարկում:
2.   Բժշկի  միջամտությունը ինքնասպանություն . երբ նա օգնում է  անբուժելի հիվանդին  հեռանալ կյանքից:
3.   Սեփական  նախաձեռնությամբ  ակտիվ  էֆթանազիա . այն  կարող  է իրականացվել  առանց  բժշկի  օգնության . հիվանդն ինքն է անջատում  սարքը:
   Ասում  են ` առողջը չի հասկանա  հիվանդին: Այս  ասացվածքի վառ ապացույցն  է 37-ամյա  անգլիացի լրագրող  Ֆիլ  Սաչը:«Յուրաքանչյուր մարդ սեփական  կյանքի  իրավունք ունի, և ոչ ոք իրավունք  չունի  զրկել  նրան  այդ իրավունքից»,- հենց  այսպես  էր մտածում  Սաչը,քանի դեռ  նրա կյանք  չէր  ներխուժել մոտոնեյրոնային  ծանր  հիվանդությունը :Նա հիվանդացավ  2000-ին :Դա ծանր հարված  էր :Ահա  թե ինչպես  է նկարագրել իր հիվանդության   ընթացքը Սաչը . «Վերջին տարին հիվանդությունը դաժան  հաշվեհարդար տեսավ ինձ հետ :Հունիսին  ես արդեն  հաշվասայլակի մեջ  էի հոկտեմբերին `կորցրի ձեռքս ,Ծննդյան  տոներին արդեն խոսել  չէի կարողանում:Ես ապրել եմ կարճ ,բայց հագեցած  կյանք ,և չեմ ցանկանում  իմ օրերն ավարտել ` դանդաղ  վերածվելով  փլատակի» :
   Սաչը   դարձավ  էֆթանազիայի  ակտիվ  կողմնակից ` դեմ դուրս գալով Բրիտանիայում  էֆթանազիան  արգելող  գործող  օրենքին:
  Ահա  ռուսաստանցի  Կ.Գ. –ի  նամակն  իր բժիշկին ,որ հիվանդ  էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով . «Թանկագի´ն  բժիշկ ,Դուք  օարտավոր  եք  պայքարել  հիվանդի կյանքի  համար, բայց ոչ  տառապանքներին:Իմ ցավերն անտանելի են:Դրանք  վեր են  մարդկային  ուժերից:Ինձ ոչինչ չի կարող օգնել :Թողնել,որ շարունակվեն  հիվանդի  տառապանքները ,չարիք է:Մինչդեռ  բժշկության  էությունը  գթասրտությունն  է: Վոլտերը չէր սխալվում ,երբ ասում էր . «Եթե ամեն ինչ  կորած է ,կյանքն այդ դեպքում  խայտառակություն  է ,իսկ մահը ` պարտավորություն »»:
  Մահվան շեմին  բոլորը չէ, որ կամքի  ուժ  են դրսևորում  և արժանապատիվ կեցվածք  ընդունում: Հաճախ  տառապանքները մարդու մեջ խիստ  վատ որակներ  են արթացնում :Անբուժելի  հիվանդը  կորցնում  է  իր մարդկային  դմեքը ,դառնում  եսասեր  ,նյարդային ,կասկածամիտ :Հայտնի  է ,որ թոքերի  քաղցկեղով  հիվանդ  երգիչ Մ. Բեռնեսը  կնոջ վրա  շարունակ  բղավում  էր ` ասելով ,որ նա  է իրեն  վարակել :
   Դեռևս 20-րդ  դարի  սկզբին  գերմանացի  հեգեբույժ  Գոհեն և բժիշկ   Բինբինգը  փորձեցին  հիմնավորել  ազգի  և    մարդկության համար «ոչ լիարժեք» անձանց   ոչնչացման  անհարժեշտությունը:Այդ մարդկանց  ցուցակում  առաջին հերթին  հոգեկան  և ծանր  խրոնիկական հիվանդություններ  ունեցողներն էին : Դրանց 30 տարի  անց  հաստատված  ֆաշիստական  պետությունն  իրականացրեց  այդ ծրագիրը : Պաշտոնական  տվյալներով `  ծրագրի  իրականացման  առաջին հատվածում ` 1939 -41 թթ ., ոչնչացվեց  մոտ 90 000  մարդ : տարբեր  մասնագետների  ենթադրությամբ ` 1945. «Էֆթանազիայի  ծրագրի» զոհերի  թիվը   Գերմանիայում  կազմում  էր 120 000 – 250 000 մարդ: Պատերազմից  հետո  որոշ  բժիշկ  էֆթանազիստներ ինքնասպան  եղան, մյուսները  դատվեցին Նյուրբեգյան  դատարանի կողմից:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 07:56:35 PM
(http://forum.hayastan.com/index.php?act=Attach&type=post&id=31940)
  Այսպես  Գոհենի  և Բինբինգի « գթասրտությունից  մղված  էֆթանազիայի»  գաղափարախոսությունը  շատ արագ  անցավ  «գաղափարական  նկատառումներից  բխող էֆթանազիայի» ,  այն է ` «ոչ լիարժեք  ժողովուրդների  » ոչնչացմանը :
    1987- ին 39- րդ բժշկական վեհաժողովում  ընդունվեց «Էֆթանազիայի մասին»  հռչակագիրը ,որը բացառում  էր  էֆթանազիայի  կիրառումը :
    Սակայն  « գթասրտությունից  մղված  սպանությունը»  շարունակվում էր՝ օրենքը շրջանցելով։ Բայց դա չի նշանակում, որ ինքնասպաններին աջակցողները կարող են անպատիժ մնալ։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներում ամեն տարի մահանում Է 6000 մարդ, մեծամասնությունը՝ բուժանձնակազմի կամավոր օգնությամբ։ Մեծ Բրիտանիայում Էֆթանազիան օրինականացնելու համար շարժումը սկսվել է 1935թ.։ 1938-ին նմանատիպ հասարակական կազմակերպություն է ստեղծվում ԱՄՆ-ում։ 1941-ին Շվեյցարիան դարձավ «գթասրտությունից մղված սպանությունը» օրինականացրած առաջին երկիրը։ Հենց սա Էլ նպաստեց «մահացուտուրիզմի» զարգացմանը, մի քանի տասնամյակ շարունակ Շվեյցարիան դեպի իրեն Էր ձգում այն անբուժելի հիվանդ եվրոպացիներին, ովքեր ցանկանում Էին, որ իրենց նկատմամբ Էֆթանազիա կիրառվի։ 1967թ. Կալիֆոռնիայի Գերագույն դա տարանը որոշում ընդունեց, որը հիվանդներին կյանքն ապահովող բուժումից հրաժարվելու իրավունք տվեց։ Այսպիսով ԱՄՆ-ում օրենքով թույլատրվեց միայն պասիվ էֆթանազիան, իսկ ակտիվ ձևն արգելվեց բոլոր նահանգներում։ 1990թ. լայն արձագանք ունեցավ Ջեկ Գևորգյանի գործը։ Ծագումով հայ, ամերիկացի հայտնի բժիշկ Ջեկ Գևոր գյանն առաջինն էր աշխարհում, ով հրապարակայնորեն խոստովանեց, որ ինքն օգնել է կյանքից հեռանալու  բազմաթիվ հիվանդների։ Ի դեպ՝ բժկության պատմության մեջ ընդունված է ամենահրեշավոր մարդասպան  համարել բրիտանացր բժիշկ Հարոլդ Շիպմենին, որը «գթասիրաբար» սպանել է 265 մարդու։ հաճախորդներին ստիպում էր իրենց կտակը փոխել իր օգտին։ Զարգացած  երկրներից  աշխարհում առաջինը Նիդեռլանդներն օրինականացրել նացրեց   էֆթանագիան։ 2000թ. այստեղ պաշտոնապես գրանցվել էվթանազիայի 2123 դեպք։ Հոլանդիայում էֆթանագիան պաշտոնապես կիրառվում է բժիշկների կողմից, և դա քրեորեն չի հետապնդվում: Մինչդեռ Շվեդիայի, Իտալիայի, Բելգիայի,   Անգլիայի   հասարակությունը կտրուկ դեմ է այս երևույթին: Ավստրալիայում,   որտեղ էֆթանազիան արգելվում է օրենքով, «Գթասրտությունից    մղված   սպանության կողմնակիցներն   սկսել են այն տարածել   «ինքնասպանության  համար  հավաքածու»։ Հավաքածուն  իր   մեջ  ընդգրկում  է խեղդվելու համար  նախատեսված  պոլիէթիլային  փաթեթ  և քնաբեր : Մահը վրա  է հասնում  թթվածնային  քաղցի  արդյունքում:
  Շվեյցարիայում  գործող լիբերալ օրենքների  շնորհիվ  մեծ  ճանաչում է  ձեռք բերել  Ցյուրիխում գործող Dignitas   ընեկրությունը , որը «Էֆթանազիայի  համալիրային  մայրաքաղաք է »  համարվում :Այստեղ  առավել  անհանստացնող  է այն հանգամանքը  ,որ Շվեյցարիա  ժամանած  կամավորների մեծ մասը էֆթանազիայի  է ենթարկվում  հենց առաջին օրը ` առանց բշժկական  համապատասխան   եզրակացության :Դրա հետևանքով կյանքից  հեռանում  են ոչ միայն  անբուժելի  հիվանդներ ,այլև հոգեկան  անհավասարակշիռ  մարդիկ :
  Բոլորովին  վերջերս  Սիեթլում  ստեղծվեց «Կարեկցանք մահվան հանդեպ»  կազմակերպությունը ` իր  տեսակի մեջ առաջինը ԱՄՆ ում , որի  անձնակզամը բաղկացած է կամավորներից ` բժիշկներից ,բուժքույրերից  և եկեղեցականներից:Նրանք  խորհրդատվական ծառայություններ   են մատուցում  անբուժելի հիվանդներին: Կաթոլիկ եկեղեցին դեմ է նման կազմակերպությունների գործունեությանը։ Եկեղեցու կարծիքով, (նկատի ունենալով, որ այս հիվանդների բուժումը  ֆինանսական ծանր իրավիճակի առաջ Է կանգնեցնում նրանց հարազատներին), շատ հեշտ է հույսը կորցրած մարդկանց մղել ինքնասպանության, ինչի համար Էլ վերոհիշյալ կազմակերպությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Իսկ ո՞վ ասաց, որ բժիշկները չեն կարող սխալվել իրենց ախտորոշման մեջ։
  Հոգևոր տեսանկյունից կյանքն արհեստականորեն ընդհատելը մահացու մեղք է։ Մարդու հոգին իրավունք ունի  վերցնել  միայն նա, ով տվել է այն։
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 07:59:05 PM
(http://forum.hayastan.com/index.php?act=Attach&type=post&id=31942)
«Մի՛ սպանիր»,–ասում Է աստվածաշընչյան պատվիրանը։Որքան էլ անտանելի է թվում ապրելը,
պետք չէ հրաժարվել կյանքից և մինչև  վերջին պահը պետք Է հուսալ։
«Քո կամքով չես ստեղծվել և քո կամքով  չես   ծնվել, քո կամքով չես ապրում  և քո կամքով չես մեռնում։ Օրհնյալ Է  Տերը»,-ասված է Սուրբ Գրքում: Ու թեև  կրոնական  կազմակերպությունների մեծ մասը դեմ Է էֆթանազիային, սակայն ԱՍՆ-ում գոյություն ունեն որոշ կրոնական կառույցներ, որոնք հակառակ դիրքորոշում ունեն։ Չարժե անտեսել Էֆթանազիան դատապարտողների փաստարկները ևս։Դրանցից մի քանիսը բավական հիմնավոր ձևակերպված են ռուս բժիշկ Վ.Սոկոլովի նամակում «Հարցն այն է, որ Էֆթանազիան, ըստ էության, մի մարդու միջոցով, այս դեպքում բժշկի,մեկ այլ մարդուն սպանելն Է։ Իսկ սպանությունը, մինչև իսկ  անհույս  հիվանդի պարագայում ,անգամ նրա սեփական խնդրանքով  ,հակասաում  է բժշկի  մասնագիտության  էությանը ,որի կոչումը  կյանք պարգևելն  է ,մահվան  դեմ պայքարելը  և ոչ թե դրան աջակցելը :ՀԻշեք Հիպոկրատի երդումը : Սպանելու իրավունք ունեցող  բժշկին  մարդիկ վաղ թե ուշ կդադարեն  վստահել իրենց կյանքը ,ինչի արդյունքում էլ հասարակությունը  կհրաժարվի բժշկությունից»: էֆթանազիայի հակառակորդները կարծում են, որ այն հակասում է քաղաքակիրթ աշխարհի հիմնական սկզբունքին՝ մարդկային կյանքը հարգելուն։ Հենց սա է պատճառը, որ աշխարհի շատ Երկրներում այսօր գոյություն ունեն հատուկ հիվանդանոց - պանսիոնաներ՝հոսպիսներ, անբուժելի հիվանդների համար։ Այստեղ նրանց խնամում են հատուկ պատրաստություն անցած բուժքույրերը։ Նրանք հիվանդների համար ստեղծում են խաղաղության և հարմարավետության մթնոլորտ։ Այնուամենայնիվ, այս «հումանիստական քայլի համար արդեն վառված է «կանաչ լույսը», և Հայաստանն ինքնաբերաբար ներքաշված է խնդրի, իհարկե, դեռևս կուլիսային քննարկմանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խնդրի լուծմանը հրապարակայnորեն առաջին ձեռնոց նետողը հայ է, իսկ «մի՛ սպանիր» սկզբունքը դավանողկրոնն առաջինը պետականացրած երկիրը՝Հայաստանը։
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 08:02:39 PM
(http://forum.hayastan.com/index.php?act=Attach&type=post&id=31949)
Արթուր Սահակյան
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, բաժնի վարիչ, պրոֆեսոր
Կարծում եմ՝ էֆթանազիայի հարցը ճիշտ կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ բժշկության մեջ հստակեցվի, թե որ դեպքերում հիվանդը չունի հետագա կյանքի հնարավորություն։ Զարգացած երկրներում սահմանված են չափանիշներ, որոնցով որոշվում է՝ արժե՞ պայքարել տվյալ հիվանդի կյանքի համար։ Հայաստանում նման չափանիշներ չկան։ Իսկ դրա համար նախ անհրաժեշտ Է, որպեսզի մեր հիվանդանոցներն իրենց տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին։
Շատ կարևոր Է, թե անբուժելի հիվանդի հետ ով և ինչպես է աշխատում։ Այս պարագայում խիստ կարևորում եմ հոգեբանների և քահանաների աշխատանքը։ Իհարկե քահանան պետք Է մտնի այնտեղ, որտեղ բժիշկն այլևս անելիք չունի։ Մինչդեռ հոգեբանը կարող է օգնել բժշկին `վերջինիս աշխատանքի ընթացքում։ Մենք փորձել ենք այդ գործում ներգրավել հոգեբանների։ Բայց հետաքրքիր մի փաստի եմ բախվել. այն, իևյ կիրառելի է դրսում, հաճախ մեզնում չի գործում։ Երբ ես
հոգեբաններին կցեցի այս գործին ,մեկ ամիս անց հիվանդները հերթով մոտեցան ինձ ` խնդրելով ազատել իրենց ննրանց ծառայություններից:Պարզվեց ,որ նրանց դուր չեն գալիս հոգեբանների տված հարցերը :Ամեն դեպքում , կարծում եմ , հոգեբան-հիվանդ կապը պետք է զարգացնել:
Խորհչդային բժշկությունն արգելում էր հիվանդին ասել մահացու ճշմարտությունը ` գտնելով ,որ դա հակասում է հումանիզմի օրենքներին :Այսօր սակայն, մոտեցումը փոխվել է :Իհարկե ,ոչ այնքան ,ինչպես դրսում է :
Դրսում բժիշկը հիվանդին պարտավոր է ասել ողջ ճշմարտությունը:Ես ինքս կոմղ եմ ,որպեսզի հիվանդը որոշ չափով տեղեկացվի :Ի վերջո ` իր վիճակի մասին իմանալը հիվանդի իրավունքն է: Չէ ՟ որ նա պետք է տնօրինի իր կյանքը:Եվ հետո նման հիվանդների հետ հեշտ է աշխատել :Նրնք հասկանում են ,թե ինչ է պետք անել: Հիվանդը էֆթանազիա է պահանջում հիմնականում անտանելի ցավերի պատճառով :Դրա համար շատ կարևոր է ցավազրկման բարձր մակարդակի ապահովումը:Այսօր աշխարհում գոյություն ունեն ցավազրկման կենտրոններ:Իսկ ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ցավազրկումն իրականացնել ոչ միայն ցավազրկիչների ,այլև ներվի հատմամբ:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 08:04:33 PM
Արամ Ակունց
բժիշկ-ուռուցքաբան

Մարդուն մենք չենք  կյանք  պարգևում ,ուստի  իրավունք  չունենք այն նրանից  խլել:Ցավոք , ես աշխատում  եմ այնպիսի հիվանդների հետ,որոնց մեծ մասը դատապարտված է: Եթե  դուք  նայեք նրանց դեմքերին ,կհասկանաք ,որ մեկ ժամ ապրելու  համար նրանք  պատրաստ են ամեն ինչի :Ես և  իմ շրջապատի բժիշկների մեծ մասը դեմ ենք էֆթանազիային `գտնելով, որ դա հակասում է բժշկի մարդասիրական առաքելությանը: Եթե 10 կամ 100 000 հիվանդից թեկուզ և մեկը հրաշքով փրկվի, ուրեմն էֆթանազիայի մասին խոսելը կոռեկտ չէ։ Հարուստ երկրներում երկարատև կոմայի դեպքում հիվանդի ծախսերը հոգում են ապահովագրական ընկերությունները, բարեգործական հիմնադրամները և վերջապես՝պետությունը։ Իհարկե, հարազատներն էլ ծախսերի որոջ մասը վերցնում են իրենց վրա, բայց չմոռանանք, որ նրանք, ի տարբերություն մեզ, առավել վճարունակ են։ Իսկ մեզ մուո կենսապահովման սարքին միացրած միայն մեկ օրվա դեղորայքը հիվանդի հարազատներին արժենում է 45 000-50 000 դրամ։Պետությունը իհարկե  որոշ ծախսեր վերցնում  է իր վրա ,սակայն դրանք դեռևս  բավարար չեն: Ուստի  ծայրահեղ  դեպքում  մեզ մնում է անել այն ,ինչ հնարավոր է ,սակայն ոչ երբեք ` անջատել  կեսնապահովման  սարքը:
  Աշխարհում     ամենից շատ ուռուցք ունեցող հիվանդներն են Էֆթանազիայի ենթակա համարվում։ Ես գտնում եմ, որ պետք է նման հիվանդների համար հոսպիսներ ստեղծել, ինչպես դա  անում են զարգացած երկրներում։ Հոսպիսն առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում պետությունից։ Նման հաստատությունը ոչ միայն հոգում Է հիվանդի խնամքը, այլև հոգեկան շփում է ապահովում։ Իսկ անբուժելի հիվանդը ճիշտ շփման կարիք ունի, որպեսզի նա իրեն ավելորդ չզգա։ Չէ՟ որ հենց այդ ավելորդության զգացումն է հիվանդին հոգեկան տառապանքներ պատճառում և էֆթանազիայի մասին մտածելու տեղիք տալիս:
պատրաստեց Արաքս Պողոսյանը
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 08:06:42 PM
(http://forum.hayastan.com/index.php?act=Attach&type=post&id=31943)
Դոկտոր Գևորգյան
մահվան հայ միջնորդը

Ըստ ոմանց՝ Ջեք Գևորգյանը  «դիպլոմի օգնությամբ կանանց սպանող» հոգեկան հիվանդ է, միայն «Դոկտոր Մահ» մականվանն արժանի բժիշկ, Աստծո՝ ինքնակոչ մրցակից կենաց ու մահվան հարցում։ Իսկ ըստ մյուսների՝նա «Երջանիկ մահվան» առաջամարտիկ է, «բարեգութ սպանության» ջատագով, որի գործունեությունը Նոր դարաշրջան է բացում մարդկության  պատմության մեջ։
1928թ., 28-ը մայիսի. Պոնտիակում (Միչիզան, ԱՄՆ) հայ վտարանդիների ընտանիքում ծնվեց Ջեք Գևորգ յանը։ Դեռ մանուկ հասակում աչքի էր ընկնում բարձր ինտելեկտով և ամենատարբեր սարքեր հորինելու ունակությամբ։
1950-ականներ.ուսանող Գևորգյանը, ով մասնագիտանում Էր պաթոֆիզիոլոգիայի ասպարեզում, հետազոտություններ Էր կատարում մահապարտ բանտարկյալների շրջանում։ Միչիգանի իշխանությունները, որ այդ ժամանակ փաստորեն աջակցում ԷիՆ Գևորգյանին այղ գործում, հետագայում պետք Է մեղադրեին նրան գրեթե նույնատիպ գործունեության համար։ Այդ տարիներին Էր, որ Ջեքը հիվանդներից մեկին հաջող կերպով մեռած մարդու արյուն ներարկեց։ Ասում են՝ դրանից հետո ուսանողական հանրակացարանում ոչ ոք չէր համարձակվում նրա հետ նույն սենյակում ապրել։
1956-ին՝ դիպլոմը ստանալուց 3 տարի անց, նա ստացավ Դոկտոր Մահ մականունը։
1960-ականներին Միչիգանում մեծ իրարանցում առաջացրեց ցեղասպանությունը, մահապատիժը և մարդակերությունը ներկայացնող՝ 18 կտավներից բաղկացած  նրա գեղանկարչական շարքը։ Հենց այդ տարիներին նա հայտարարեց, որ մահվան հանդեպ ունեցած իր մոտեցումները ձևավորել են նախնիների պատմության փաստերը՝մասնավորապես  Հայոց  ցեղասպանու թյունը։ Իր հայացքների պատճառով նա երբևէ չի ամուսնացել։
1986թ. Գևորգյանն այցելեց Նիդեռլանդներ՝ միակ երկիրն աշխարհում, որտեղ բժիշկներին օրենքով թույլատրված Է աջակցել անբուժելի հիվանդ-ինքնասպաններին։ Իր իսկ՝ խոսքերով հենց այս ատելությունն «ստիպեց» իրեն դառնալու Էֆթանազիայի առաջամարտիկ ԱՄՆ-ում։ Այդ ժամանակից ի վեր նա հանդես Է եկել ամենատարբեր հոդվածներով ու աշխատություններով՝ մշտապես արտահայտվելով   «արժանապատիվ մահվան», «մեռնելու իրավունքի» օգտին։
1987թ.. Դեթրոյթի թերթերում հայտնըվեցին «մահվան հարցերով խորհրդատու դոկտոր Գևորգյանի» հայտարարությունները։  
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 09, 2006, 08:09:58 PM
(http://forum.hayastan.com/index.php?act=Attach&type=post&id=31946)
1990թ.. բժիշկ Գևորգյանի անունը հայտնի դարձավ աշխարհին։ Իհարկե, Ամերիկան բացահայտեց ոչ թե Գևորգյան-պոլիգլոտին (նա տիրապետում 15 լեզուների, այդ թվում՝
հայերենի, ռուսերենի և ճապոներենի), նկարչին կամ տաղանդավոր կոմպոզիտորին, այլ մի բժշկի, ով հայտնագործել Էր «ինքնասպանության մեքենան», ինքը՝ Գևորգյանը այն անվանել Էր «Գթության մեքենա»՝ Mercitron։ Մեքենան իրենից ներկայացնում Է 3 կաթուցիկներով շտատիվ։ Կաթուցիկներից մեկը պարունակում Է ուժեղ քնաբեր, մյուսը՝ միայն Գևորգյանին հայտնի մի հեղուկ, որը կաթվածահար Է անում մկանները և դադարեցնում շնչառությունը, իսկ երրորդը՝ կալիումի քլորիդ, որը դադարեցնում Է սրտի աշխատանքը։ Այս սարքը, որ գործի էր դնում ինքը՝ հիվանդը, Գևորգյանը հարմարեցրել Էր իր՝ 1968թ.–ի Volkswgen–ի մեջ։ Իսկ Գևորգյանի «մահվան իրավունքը» հաղթանակում Էր մոտակա զբոսայգիներից մեկում։ Այդ տարի նա մեքենան գործի դրեց Ալցհայմերի հիվանդությունից տառապող Ջանեթ Ադկինսին «Էֆթանազիայի ենթարկելու» նպա տակով։ Երբ Ադկինսի գործը հայտնի դարձավ, Գևորգյանի դեմ դատական գործ հարուցվեց։ Սպանության համար մեղադրվող բժշկին արդարացրին, բայց արգելեցին «ինքնասպանության մեքենայի» գործածությունը և իր պրակտիկան։ 1991-ին Գևորգյանին մեղադրեցին ևս երկու կանանց «աջակցելու» համար։ 18-օրյա բանտարկությունից հետո հացադուլ հայտարարած՝ նա ազատվեց գրավով։ 1992-ին Միչիգանում ընդունվեց, փաստորեն, «անհատական օրենք», որը նպատակ ուներ վերջ դնել Գևորգյանի՝ անբուժելի հիվանդների ինքնասպանությանն աջակցելու՝արդեն հայտնի 15 դեպքերին։ Հաջորդ մի քանի տարիներին նա աջակցեց մոտ 130 մարդու՝հիմնականում կանանց։ Հայտնի է, որ Գևորգյանն ապրել է համեստ՝ ամսական 537 դոլար թոշակով և երբեվէ գումար չի պահանջել իրեն դիմողներից, չնայած նրա հարազատները, ասում են, հսկայական գումարներ էին փոխանցում բժշկի հաշվին, որոնք նա իբրև թե մտադիր էր օգտագործել «մահվան հիվանդանոցներ» բացելու իր ծրագրի իրականացման համար։
1996-ին նա կրկին մեղադրվեց սպանության համար։
1998-ի նոյեմբերին Գևորգյանը CBS հԵռուստաալիքով հեռարձակեց իր հիվանդներից մեկի «ինքնասպանության» տեսագրությունը։ Այս անգամ արդեն նրա դեմ լուրջ գործ հարուցվեց, քանի որ նա ինքն Էր ներարկում կատարել։
1999-ի մարտին դատապաշտպանների ծառայությունից հրաժարված 70-ամյա Գևորգյանը մեղավոր ճանաչվեց 2-րդ աստիճանի սպանության համար (առանց ծանրացուցիչ հանգամանքների սպանություն) և դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման։ Դատավորը, ընդ որում, ասաց մի խոսք, որին նրա հակառակորդներն ԱՄՆ-ում սպասում էին 10 տարի, այն է՝ «Դուք որոշել էիք փորձել՝ արդյոք արդարադատությունը կկարողանա կանգնեցնել ձեզ թե ոչ։ Հիմա կարող եք համարել, որ կարողացավ...»։
2005-ի դեկտեմբերին մերժվեց վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով նրա հերթական դիմումը։
2007-ին նրան կտրվի համաներման ներկայացվելու իրավունք...
ըստ Դավիթ Վարդազարյանի
Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 14, 2006, 09:50:02 PM

Հեղինե,
Մեզ ներկայացրիր Չարի ամենեն սարսափելի պատկերը, բժշկության կողմից կատարված շեղումների գագաթնակետը: Ու բացարձակ մեղքը:
Մի օր, հայկական հեռուստացույցով զույց են տվել մի զույգ, որը կոչվում է ծնողք, ու որոշել եր նրա ծանր հիվանդ երեխային սպանել, մահացու դեղ տալով – էֆթանազիայի դիմելով: Սարսափելի տեսք ունեին: Ոչ թե, որովհետև զղջում էին, չէին զղջում, այլ որովհետև մասնակցել էին սատանայական գործին: Կնոջ պատկերը զարհուրելի էր: Արդյոք  Էֆթանազիա արդարացնելո՞ւ մտադրությամբ են սփոել այս հաղորդումը: Չկրցա որոշել:

Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 15, 2006, 09:45:23 PM
Սատանայական գործ..հմմմ
օք
դուք կարող եք մի պահ պատկերացնել,հիվանդ երեխայի հոգեվիճակը  և վստահ ասել,ահա  այսպիսին է նա???
կամ  ոչ նորմալ  երեխայի հոգեբանությունը??վերաբերմունքը?տանջանքները???կարող եք պատկերացնել,սգալ  սեփական կաշվի վրա???
հետո,երբ հարց տան??ցանկանում եք ապրել ?այդ նույն պահին....
դժվար է 8:)
Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 16, 2006, 01:06:36 PM

Աստված է տնօրինում կյանքն ու մահը:Անբուժելի հիվանդ երեխային կարող եմ սիրել: Ու նա կսիրի ինձ:Սիրո վերջ չի կարելի տալ:Մեծագույն մեղք է:

Քեզ լավ չեմ հասկացել հավանաբար: Ի՞նչ ես ուզում ասել, երբ հարցնում ես. «Կարող էք հասկանալ ոչ նորմալ երեխայի հոգեբանությունը, տանջանքները » Դու ուզում ես ասել, որ նրա տանջանքները կարճացնելու համար, կարող ենք նրա կյանքը կարճացնե՞լ:
Դժբախտաբար, իրականանում է ունեցածս վախը. Հեռուստացույցն ու մյուս լրագրական միջոցները, երբ արձագանքում են մի լուրի կամ նորույթի, տմարդի արարքն ու վարմունքն անգամ դառնում է «նորմալ»: Մի քանի անգամ էֆթանազիայի մասին խոսելը, բժշկության համբավավոր անձնավորության կողմից, մի քանի անգամ այսպիսի վկայություն ցուցաբերելը բավական է, որպեսզի ժողովուրդը դա «նորմալ» ու անմեղ երևույթ ու արարք համարի:
Մյուս կողմից, գիտես, որքան որ կարելի է հեռու եմ մնում բժշկական բոլոր միջոցներից: Ու անձնապես մտադիր չեմ իմ մարմինը բժշկության հանձնել վերջին օրերիս, և բանտարկված մնալ հիվանդանոցում, ուր չեմ տնօրինելու աշխարհում մնացյալ թանկագին ժամանակին: «Պարտադիր բժշկությունը» իր ծանրագույն հետևանքներ է առաջացնում: Նմանապես, հնարավոր բոլոր միջոցներով, բժշկական բոլոր միջոցների դիմելը՛ կյանքը երկարացնելու հույսով, իր շատ անցանկալի հետևանքներ է առաջացնում: Բժշկության նկատմամբ պիտի ունենանք ճիշտ ու հավասարակշրված մոտեցումը:Կդիմենք նրա ծառայություններովմ չափավոր կերպով, միշտ ի մտի ունենալով, թե նա բարձրագույն իշխանություն չունի, նա, նույնիսկ ճշգրիտ ու անսխալ գիտություն չէ, ու մարմնիվրա կատարած ամեն միջամտությունը իր բացասական հետևանքներ է ունենում, որի պատճառով երբեմն ցանկալի չէ նրան դիմելը: Ամեն մարդ պիտի որոշի, թե,բժշկական ծառայությաննա ցանկանում է դիմել, թե՛ ոչ, և իր կամքն է տնօրինողը:
Երեխայի պարագան ավելի փափուկ է, որովհետև հարկ է նրան հարգել: Ու անչափահասի կամքը լիազորված չէ կողմնորոշվելու ըստ խղճի ամբողջ գիտակցության: Կյանքը հարգել նշանակում է նաև բնական մահով մահանալու իրավունքը հարգել: Ամեն միջոցով կյանքը երկարացնելու փորձը դատապարտելի է:
Բայց որոշել, թե սեփական երեխայի կյանքի պիտի վերջ տրվի, «բժիշկի» մը միջնորդությամբ, դա մի ահավոր քայլ է, որը մեզ դարձնում է մեր երեխայի տե'րը: Կյանքի Տերը մի է ' Աստված: Կյանք եմ տվել, ու մահ եմ տալիս: Այս ահավոր քայլը խղճի վրայից այս աշխարհում կատարվող մեծագույն մեղքն է:


Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 17, 2006, 12:48:54 PM
Բժշկության տալկյանքի ու մահվան վրա բացարձակ իրավունքը խիստ վտանգավոր երևույթ է հասարակության համար: Բժշկական ստույգ տվյալ չկա, որոշելու համար, թե մահագունի մեջ գտնվող հիվանդը իսկապես կորցրե՞լ է իր գիտակցությունը, թե ոչ:
Չխոսենք՛ ֆիզիկական կամ մտավոր հիվանդի կյանքի վերջ տալու արդարացումների մասին: Դա մարդկային իշխանության տակ չէ: Բարոյական հզոր հսկան համակարգ է անհրաժեշտ բոլոր շեղումները արգելելու համար:
Չխոսենք այն հնարավորության մասին, թե հայրն ու մայրը կարող են սպանել տալ սեփական երեխայի'ն, այն պատրվակով, թե նրա տառապանքները անդիմանալի են: Ո՞վ և ի՞նչ միջոցով կարող է տառապանքը չափել ու որոշել նրա անդիմադրելի լինելը:
Մի սուրբ պատմել է իր տեսիլը. Սուրբ Մարիամ Աստվածածինը անընդհատ լալիս է մարդկության վրա:
Եվ Քրիստոսը անընդհատ խաչվում է մեր տգիտության ու անգիտակցության կողմից:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 17, 2006, 08:43:52 PM
ուղղակի խնդրում  եմ բոլորին...
գրեք հայերեն  տառերով,այս Տիգրան Մեծի ..կամ  այլանադակված  հայերենը չեմ կարող կարդալ.... 34:)
գլխացավ....
շատ եմ խնդրումմմմմ
Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 18, 2006, 06:32:16 AM
Sireli Legna, mi kitsh tjank tapir, karta, u manavant patasxanir: Bolors hayerent kartum yev haskanum enk: Mer hayatar tarerov tshegrele kapvatz e hamakarctshi vorosh hartseri het:Antzapes, tase or heto haykakan tarerov kgrem: Tshgitem' myusnere ays hnaravorutyune kunenan?
Ayt teman shat tantagh e batsvum, nkarneri tzanrutyan pattjarov: Tshi kareli hanel nkarnern u tetevatsenel nyute?
Մեր հայատառ այբուբենով չգրելը կապված է համակարգչի որոշ հարցերի հետ: Անձնապես տասը օր հետո հայկական այբուբենով կգրեմ: Միթե մյուսները այս հնարավորությունը կունենա՞ն:
Այդ թեման շատ դանդաղորեն է բացվում, նկարների ծանրության պատճառով:Չի՞ կարելի հանել նկարներն ու թեթևացնել նյութը:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 19, 2006, 06:17:26 AM
Ինչպես չմտածել ու չհիանալ Մաթ.25,34-40 այս տողերի վրա.
«- Մերկ էի, ու ինծ հագցրիք, հիվանդ էի, և ինծ տեսնելու եկաք...
-  Տէր, ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեր մեջ արանք, կամ' մերկ և հագցրինք: Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ,ու եկանք այցի:
- Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր երեխաներից մեկին արեցիք այդ, Ի'ՆՁ արեցիք:»
Քրիստոնեությունը միշտ պաշտպանել է տկարին, նրանում տեսնելով ու հարգելով Աստծու սուրբ պատկերին:
«Սիրելիներ, սիրեցեք իրար» թող չնկատվի շրջանցելի ու պարզունակ պատվիրան, որը բացառություններ է ընդգրկում:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Satenik on October 20, 2006, 12:02:34 PM
EUTHANASIA այս եզրը կազմված է իրար միացրած երկու հունարեն իրարամերժ բառերից որոնցից մեկը նշանակում է "լավ" կամ "բարեբեր", մյուսը՝ "մահ": Սրանք հականիշներ են, իրար միացրած:  Կարելի է այս անհեթեթությունը շարունակել, օրինակ "լույսմութ", "ցերեկգիշեր", "մաքուրկեղտոտ": Պարզ է, որ այդպես չի լինում, կամ լույս է, կամ մութ է, ցերեկ է կամ գիշեր, լավ է կամ էլ մահ է:
Ինչ որ տեղ ինչ որ հիվանդ ցանկացել է հեռանալ կյանքից: Թարսի պես այս հիվանդի կողքին էլ գտնվել են մարդիկ, որոնք ողջունել են այդ նրա ցանկությունը: Է հետո՞: Հիմա ամբողջ աշխարհով մեկ պարտավոր ենք կրա՞կն ընկնել դրանց համար:
Ես էլ ցանկանում եմ շնանալ, օրինակի համար, թարսի պես էլ կողքիս կա մեկը, որ այդ իմ ցանկությունը ողջունում է: Եկեք սարգենք սա համաշխարհային քննարկման հարց և քարոզենք շնացումը: Ես և ինձ աջակցողը կբերենք "հիմնավորումներ", կտանք այս երևույթին "ամենամարդկային" երանգավորումները, և թող այսուհետ բոլոր ցանկացողներն էլ շնանան:
Ամեն երկրի ժողովուրդը թող իր դարդը լացի: Մենք հայեր ենք: Մեր հետքրքրություններն ու նպատակները այլ են: Մեր անցած կյանքն ու ապագան էլ է այլ եղել միշտ: Ո՞վ գիտե թիվը այն ազգերի, որոնք լույս աշխարհ են եկել, աչքներիս առաջ, մեծացել ու հետո հեռացել կյանքից, փոշիացել, իսկի հիշատակն էլ դրանց չի մնացել: Ո՞վ գիտե որ մեկը ինչից է ոչնչացել: Աստված գիտե, իսկ մենք միայն կարող ենք գլխի ընկնել, եթե հետևենք Աստծոն:
Ինչո՞ւ եմ հատուկ նշում մեր հայ լինելը: Որովհետև մենք այնպիսի դժվար պատմություն ու ուղի ենք անցել, այնպիսի տառապանքներ ենք քաշել, որ դեռ շատ մեծ հարց է, թե որոշ ժամանակներում մե՞ր վիճակն է ավելի անտանելի ծանր եղել թե՞ EUTHANASIA ցանկացողներինը: Որևէ մեկը հաշվարկե՞լ է ում տառապանքն է ավելի մեծ՝ այն զավակի, որի աչքի առաջ իր հղի մոր փորը գրազ եկող թուրքը պատռում են յաթաղանով, թե EUTHANASIA ցանկացող հիվանդի:
Որևէ մեկը հաշվարկե՞լ է՝ Արցախի պատերազմում իր բոլոր զավակներին կորցրած ծնողի տառապանքն է ավելին, թե EUTHANASIA ցանկացող հիվանդի:
ՈՒմ տանջանքն է ավելի մեծ եղել՝ Քրիստոսի՞ թե EUTHANASIA ցանկացող հիվանդի:

Թող թուլամիտ եզրերին թուլամիտներն էլ հետևեն:
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 21, 2006, 09:46:34 AM
QuoteAstvatz e tnorinum kyankin u mahvan: Hivant yerekhayin karogh em sirel: U na intz ksiri: Siro vertsh tshi kareli tal: Metzaguyn meghkn e:
Սիրուն  ոչ ոք  վերջ չի տալիս,քանի որ նախ այն , ըստ իս , սկիզբ չունի,:)հիվանդ երեխային ինքս էլ կարող եմ սիրել,սակայն նա ինձ  `չգիտեմ,:)այո Աստված  է տնօրինում  մեր կյանքին,բայց չեմ կարծում ,որ նաև մահվանը::(   

QuoteKez lav tshem haskatsel havanabar: Intsh es uzum asel , yerp hartsnum ek " Karogh ek haskanal votsh normal yerekhayi hogebanutyune, tantjanknere?" Tu uzum es asel, vor nra tantsanknere kartjetsnelu hamar karogh enk nra kyanke kartjatsnel?
Ոչ , չեք հասկացել: :)
Երբ հարցնում  եմ ,կարող եք արդյո՞ք հասկանալ ֆիզիկական  թերություններով հանդերձ երեխայի հոգեբանությունը,մտքերը,ծանր կացությունը, նկատի ունեմ ,ինչքան էլ որ ասեք `հասկանում  եմ  այսպիսի երեխայի,որը մեկուսացված է հասարակությունից,խոսել,շփվել,գրել,կարդալ ոչ թե չգիտի,այլ չի էլ կարող իմանալ,ասեք,հասկանում եք նման երեխայի կամ մարդու,կասեմ,մի ստեք...
Սա էի ուզում հարցնել:
QuoteDjbakhtabar irakananum e unetsatzes vakhe. Herustatsuytsn u myus lragrarakan mitjotsnere, yerp artzagangum en mi luri u mi noruyti, martkutyan gortzvats mi yerevuyt angam tarnum e "normal". Mi kani angam euthanasiayi masin khosele,  bjeshkutyan hambavavor antznavorutyun koghmits, mi kani ayspisi vkayutyun tsutsatrele bavakan e, vorpeszi joghovurte ta "normal" u anmegh yerevuyt u arark hamari:
Սխալվում եք:Կներեք :)
Եթե ես մի բան նորմալ կամ մարդկային չեմ ընդունում,հասկանում,ուզում  են ,ՍՍիենը տեղափոխել մեր բակ,կամ գիտական մի ամբողջ ամբոխ լցնել մեր տանը,իրենց ապացույցներով,մեկ է,այդ երևույթը իմ համար նորմալ չի դառնա::)
Հեռուստատեսությունը ոչ բոլորի համար է սկզբունքների աղբյուր:
QuoteMyus koghmitz, gites, vorkan vor kareli e heru em menum bjeshkakan bolor mitshotsnerits. U antznapes metatir tshem im marmine bejeshkutyan tal vertshin oreris, u bantarkvatz menal hivandanotsum, ur tshem tnorinelu tankakin im vertshin orerin: "Partatir bejeshkume" ir tzanraguyn hetevankner e aratshatsenum: Nmanapes, henaravor bolor mitshotsnerov, bejeshkakan polor mitshotsnerin timel kyanke yerkaratsenelu huysov ir shat antsankali hetevankner e aratshtsenum:
Bejeshkutyan nkatmamb piti unenank tjisht u havasarakeshrevatz motetsume: Ktimenk nra tzarayutyunnerin, tshapavor kerpov, misht i mti unenallov, te na bartzraguyn ishkhanutyun tshuni, na nuynisk tjeshgrit - anskhal - gitutyun tshe, marmni vra nra kataratz amen mi mitshamtutyune ir batsasakan hetevankner e unenum, vori pattjarov yerpemen tsankali tshe timel nran:
Բժշկությունը  մարդուն օգնելու և հույս ներշնչելու միջոցներից  է,երբ մահն է թակում նրա դուռը,իր մարմնի միջոցով:
QuoteAmen mart piti voroshi, te bejeshkutyan tzarayutyan na tsankanum e timel, te votsh, yev ir kamkn e tenorinoghe
:
Ահա,ամեն մարդ ունի իր ընտրության ազատ կամք:
QuoteYerekhayi paragan aveli papuk e, vorovhetev hark e nran u nra antshapahas kamke hargel: Yerekhayi kyanke hargelvelu e misht: Bayts kyanke hargel neshanakum e nayev bnakan mahov mahanalu iravunke pashtbanel: Amen mitshotsnerov kyanke yerkaratsenelu portze dataparteli e:

Bayts voroshel, vor im yerekhayi kyanki piti hima vertsh trvi, "bejishki" me mitshnortutyan, ta mi ahavor kayl e, vore mez dartzenum e mer yerekhayi kyanki tere! Kyanki Tere mi e ' Astvatz:  Na e kyank talis, u kyank - marmnakan kyank - vertsenum mezanits:
Չէ,երևի ես եմ սխալ ձևավորել իմ միտքը:
Աստված մի արասցե,ոչ ոք թող այսպիսի ընտրության առաջ երբեք չկանգնի.
Իր երեխային  հանձնել էֆթանազիայի ,թե հույսի  ճաղերից կախվել...
ես  պարզապես ուզում եմ լսել բոլորի կարծիքը սույն  երևույթի մասին:Ինքս կողմնակից եմ նրան,ինչ մարդը ընտրի,դա էլ իմ համար ճիշտ է,եթե  ես գտնում եմ ,որ այլևս իմաստ կամ  հույս չկա ապրելու ,ու ընտրում  եմ Բժիշկ  Ջեքի  առաջարկը,հազար ներեղություն,ով ի՞նչ իրավունք ունի ասելու`սխալվել  եմ :
Բայց ոչ էլ համաձայն եմ,որ բոլոր հիվանդներին ենթարկեն էֆթանազիայի:
QuoteBjeshkutyan tal kyanki u mahvan batsartzak iravunke khist vtangavor yerevuyt e hasaraqutyan hamar: Beshejkakan estuyk tvyal el tsheka, voroshelu hamar, te mahaquni metsh gtnvogh tvyal hivante isqapes qortserel e gitaqtsutyune, te votsh?
Tshekhosenk' fizigaqan qam mtavor hivanti qyanki vertsh talu ishkhanutyan masin: Ta martkayin ishkhanutyan tak tshe: Baroyakan hzor hsqman hamaqarq e anhrajesht bolor sheghumnern argelelu hamar:
Tshekhosem ayn hnaravorutyan masin, te mayr u hayr me qarogh en spanel tal sepaqan erexayin! 
Mi surp e patmel ir tesilke. Surp Mariam Astvatzatzine anenthat lalis e martkutyan vra:
U Kristose anenthat khatshvum e mer tgitutyan u angitaqtsutyan koghmits:
:)
Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 21, 2006, 09:51:11 AM
QuoteSireli Legna,
Intshpes che'mtazel u che'hiatsel Mat 25,34-40 ays togheri vra.
"-Merk ei, u intz hagtsrik, hivand ei, yev intz tesnelu yekaq...
-Ter, yerp tesanq qez otar, yev mer metsh aranq, kam' merg yev hagtserinq? Yerp tesank qez hivand kam banti metsh, u yekank qez aytsi?
-Tjeshmarit em asum qez, qani vor im ays poqr yeghbayrnerits mekin aretsiq ayt' I'ntz hamar aretsiq:"
Kristoneutyne misht pashtpanel e tkarin, nra metsh harqelov Astzu patkerin:"Sireliner, siretseq irar " togh tshe nkatvi shershantseli u parzunaq patviran' vore batsarutyunner e entgrkum:

Կարծո՞ւմ եք, էֆթանազիայի ենթարկող բժիշկները, մարդատյաց են լինում միայն:

Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 22, 2006, 10:35:17 PM
Այո. Մարդատյաց, մարդկային կյանքի արժեքը չիմացող, Աստվածատեաց, Աստծու ամենամեծ պարգևը ուրացող ու արհամարհող:
Երբ մի մարդ, կամ մի երեխա, պարկած է անկողնում ահագին ցավերի մեջ, իմ պարտականությունն է նրա հետ լինել անդադար, և գթալ, կրկնել իմ սերն ու աղոթել, անդադար աղոթել Աստծու, որպեսզի մտերիմիս ցավերը ե'ս զգամ ու ապրեմ: Ինձ մնում է միայն աղոթքը, ու Աստծու կրկնել իմ վստահությունը Նրա նկատմամբ, Նրա արարչության նկատմամբ, Նրա ամենամեծ ու անսահման Սիրո նկատմամբ: Հավատում եմ, որ Նա իմ աղոթքը անպայման կլսի:  Նա միշտ լսում է, երբ աղոթում ենք: Միակ արգելքը' մեր հավատի պակասն է, ու մեր սիրո բացակայությունը: Եվ աշխարհի բացարձակ արհամարհանքը հոգևոր իրականության նկատմամբ:
Հավատում եմ, որ պարկած մարդը, ոչ թե էֆտանազիայի կարիք ունի, այլ իմ սիրո, իմ անդադրում ներկայության ու աղոթքին: Բայց աշխարհը դարձել է այնքան ծույլ ու անգութ, որ առողջները նախընտրում են ցավի մեջ գտնվողի կյանքի վերջ տալ: Նրանք ազատվում են ծանր բեռից. հոգևոր նեցուկ ցուցաբերել ցավի մեջ ու մահվան սեմի գտնվողին: Գթալը, ոչ թե կյանքի վերջ տալն է, այլ' տառապյալի հետ տառապելն է, մինչև մարմնական կյանքի վերջը, որ միմիայն Աստված է իմանում ու որոշում: Կարո՞ղ ենք ըմբռնել մեր Աստծու ասած այս խոսքերի տարողությունն ու խորությունը. « Ես հիվանդ էի, ու դուք իմ կյանքի վերջ տվեցիք:» Դա այնքան է հակասում աստվածային բոլոր պատվիրաններին, ու մարդկային բոլոր արժեքներին: Գեղեցկության, սրբության, սիրո հակառակն է, բացարձակ տգիտություն ու կուրություն: Չարի մեջ հնարամիտ մարդը արդարացնում է ամենեն հրեշային արարքը' սպանելը:
Աստծու պատվրանները ի զուր չեն գրված, երբեք ջնջելի չեն լինելու, նրանք տրված են մարդուն, որպեսզի ապրի լիարժեք կյանքով: «Մի' սպանիր:» պատվիրեց Աստված: Առանց որևե բացառության: Այս պատվիրանի անտեսողը գլորում է անհեթեթության, Աստծու դեմ ըմբոստության անդունդը: Հա հրաժարվել է Աստծու պարգևած հավիտենական կյանքից: Մահացու մեղք է գործում:
Տառապանքը դիտվում է միմիայն մեր կարճատես տեսանկյունից: Տառապանքից ազատվելն ու նրանից հիվանդին ազատելը վատ նպատակ չէ: Սակայն հավատացյալին խիստ արգելված է տառապանքի վերջ տալը սպանելով:
Կներեք, խոսում եմ, ոչ թե տրամաբանությունից, այլ' իմ զգացածից:

Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 27, 2006, 07:31:55 PM
( Legna, nerir, amusins mi qani orov hetazgel e ir veratarze) 
Այս հարցերը առընչվում են մեր վիճաբանության նյութին:
Ցավի մասին, ի՞նչ էք մտածում: Ցավը միայն բացասական է: Ցավը չի՞ կարող հոգևոր զարթոնքի, գիտակցության զարթոնքի առիթը հանդիսանալ: Ցավը բոլորովին արժեզրկե՞նք իր հոգևոր իմաստից:


Title: Re: Էֆթանազիա
Post by: Legna on October 27, 2006, 09:24:05 PM
Quote from: Mariam on October 27, 2006, 07:31:55 PM
( Legna, nerir, amusins mi qani orov hetazgel e ir veratarze) Uzum ei ays hatsere uxxel qez, arentjvum e Euthanasiayi dimelu nakhendranqid - Astvaz charastse, u lav mahov hrajechd tanq achkharhits... )
Tsavi masin, inch es mtazum ? Tsave miayn batsasakan e ? Tsave chi karogh hogevor zartonqi, gitaktsutyan zartonqi pattjare handisanal ? Tsave bolorovin arjezrkenq ir hogevor arjeqits ?


ինչի համար էէէ,ներեմ  34:),,,,
նախերգանք???
ցավը բացասական է,երբ այդ ցավը կրծում է,ոչ թե միայն հոգին ,այլ մարմինը, և դու օրեցոր տեսնում  ես ինչպես ես ,ասենք ,ճաղատ դառնում,հետո անատամ,իսկ հետո չես կարողանում խոսել....
ցավի պաճառով , ցավից,ֆիզիկական,
չեմ կարծում ,որ ցավը դրական լինի կամ հոգևոր  զարթոնք տա,հոգևորը գուցե,այ բայց ֆիզիկականը. 42:)
Title: Re: Էֆթանազիա
Post by: Mariam on October 28, 2006, 07:44:30 AM
Հիշում եմ երիտասարդական զարհուրանքս, երբ նկատում էի, որ մի թերություն էր առաջացել մարմնի վրա: Ամենեն չնչին «արատը» նույնիսկ ինձ թողնում էր ահավոր սարսափի մեջ:
Դա, մահվան« մոտեցման» զգացումից ծագած երկյուղն էր, որից բնականաբար խորշում է երիտասարդը: Հիմա ամեն օր առաջացող ծերությունը, որ սկզբին չնչին նշաններ է տալիս, ու հետզհետե' ավելի մեծ ծավալով մեզ ընտելացել է այս գաղափարի' մարմնի քայքայման հետ, որ իրականություն է դարձել արդեն: Բայց անձնապես չեմ էլ նկատում այդ: Ավելի ուժեղ եմ դարձել հոգով, ու հիմա մարմինը դարձել է հոգու ծառա:
Երիտասարդների վախը համակել է ամբողջ հասարակությանը, որ իքնիրեն հավերժ երիտասարդի տեղ է դնում, ու մերժում է ծերությունն ու ցավը, մահն ու հոգեվոր հասունության համար տանելիք դժվար ներքին պայքարը: Հասարակությունը մերժում է քրիստոնյա ամբողջ ավետիսը՝ մարդու մեղանչական լինելը, ու փրկված լինելը Քրիստոսով: Կյանքը դադարել իմաստ ստանալուց Աստծուց:
Հաճոյասիրությունն ու հեշետասիրությունը գերիշխում են մարդու կյանքի վրա: - Ծնվելիս, ծննդաբերելիս, հիվանդանալիս, կամ մահանալիս, մարդը ճանաչում է - ցանկանում է ճանաչել - նվազագույն տառապանքը:
Եվ ինչպես ծննդաբերելիս, չեմ ցանկացել զրկվել կանացի դարավոր փորձառությունից ու ընկերացող ցավերից, այնպես էլ չէի ցանկանա մահանալու բնական ընթացքից զրկվել:
Այն ցավը, որ իմն եղավ ծննդաբերելիս, իմ ամենեն խոր ապաշխարությունն եղավ, ու ինձ մաքրել է իմ անցյալի բոլոր մեղքերից: Ես նոր ծնվեցի երեխայիս հետ, ծնվեցի մայր, նոր էակ, պատրաստ կատարելու իր ստացած նոր առաքելությունը 'անմեղ երեխայիս սիրել ամբողջ սրտով ու հոգով: Զգացածս ու ապրածս ցավերը, ոչ թե արգելել են ծննդաբերության ընթացքը, այլ փոխել են ինձ ամբողջիվին, փոխել են բոլոր ընկալումները, ըմբռնումները, փոխել են ինձ իմ էությանս մեջ, մարմնիս ու հոգուս՝ իրենց անբաժանելիության մեջ:
Ցավը իմ կույր աչքերն է բացել, հոգուս մաքրել է, ու ինձ արժանի է դարձրել նորից հագնել մկրտության պատմուճանը: Սրանից հետո զգացածս բոլոր ցավերը ինձ պահել են Աստծու գրկում:
Աստված էր ինձ բացել Իր գիրկը, երբ ցավի մեջ գտնվեցի: Եվ միշտ այսպես է լինում: Մահվան ցավերը թող զգամ, որպեսզի ապավինեմ գթասիրտ Աստծու գիրկը: Նրա գրկում տեսնում ենք մեր կատարածը, ըմբռնում մեր սխալների տարողությունը, ներողություն ենք աղերսում ամբողջ հոգով ու մարմնով, նոր գնահատում ենք տալիս կյանքին ու հավիտենական կյանքին: Գիտակից ենք, թե արարածներ ենք ամենակալ Աստծու ձեռքում, ու մեր կյանքը բոլորովին Նրան ենք հանձնում ու նվիրում:
Ծննդաբերության ցավերի նվազեցման փորձերի իմաստը նմանվում է էֆթանազիայի պատճառաբանությանը, երկուսը բխում են 'ցավ իբրեւ Աստծու սահմանած կարգ չընդունելու սկզբունքից: Ցավը առաջացել է սկզբնական մեղքից ու անբաժան է մարդու կյանքից: Բայց մարդու թշնամի չէ: Կարող է հանդիսանալ մարդու բարեկամ: Մարդը նրանով է ապաշխարվում ու մաքրվում: Ցավը մտավ մարդկային ամենօրյա կյանքում, ու մեզ խորհուրդ է տրվել համբերել, տոկալ ու հզորանալ հոգով Աստծու սիրո մեջ:
Ցավը, Հիսուս Քրիստոսի հետ բաժնեկից է մեզ դարձնում: Մտնում ենք Աստծու Փրկության Խորհրդի մեջ: