Սասունցի Դավիթ

Started by Karen, August 21, 2007, 03:01:14 PM

Previous topic - Next topic

arphi

Արսենսրկ, մի այսպիսի հարց ունեմ Ձեզ,  5:)
Էպոսի ո՞ր հերոսները և նրանց ո՞ր հատկանիշներն են Ձեզ համար եղել ամենաբաղձալին, կամ ո՞ր դրվագն է Ձեր հուշերում մնացել ամենավառն ու աներևակայելին: :)

Nane

Բարև սիրելի Արփի.
Շատ հետաքրքրական վերլուծություն ես արել: Ես համամիտ եմ, որ չպետք է ծայրահեղաբար մոտենալ հեթանոսությանը. Իհարկե այն  չունի բարձր հոգևոր  գաղափարներ, ավելի նյութական է, բայց հետաքրքրական և գունեղ: Այն մեր մշակույթի մի մասն է.  տեսեք, թե ինչպես է   երեխան սկսում ճանաչել իրեն շրջապատող աշխարհը, յուրաքանչյուր տարիքում յուրովի մեկնաբանելով այն: Այդպես էլ <մարդկությունը> փոքր երեխայի պես պետք է անցներ իր պատմության բոլոր փուլերը` մանկություն,  պատանեկությունը, մինչև որ պատրաստ լիներ ընկալելու ավելի բարձր գաղափարներ, ինչպիսին ունի Քրիստոնեությունը:   Այսպիսով, չեմ ընդունում, երբ մարդիկ շատ թշնամաբար են խոսում հեթանոսության մասին, չէ որ դա մարկության մանկությունն է?: Պետք է սովորել, ուսումնասիրել, հարգել ու սիրել այն:  Սակայն կա նաև մյուս ծայրահեղությունը.  ոմանք փորձում են  վերածնել հեթանոսությունը, բայց այն արդեն անցյալ է և կարծում եմ հենց Քրիստոնեությամբ հարություն առավ արդեն սպառված հեթանոսությանը հետևող հայ ժողովուրդը: Լավ հիմա թեմայից շատ չշեղվելու համար անցնեմ Սասունցի Դավթին: Ինչպես գիտենք, այն հայտնաբերվեց Գարեգին  վարդապետ Սրվանձտյանցի կողմից, ով Խրիմյան Հայրիկի հետ միասին շրջել է Հայաստանի տարբեր գավառներում` զբաղվելով բանահավաքությամբ, քարոզչությամբ և ուսուցչությամբ: Անշուշտ Սասունցի Դավիթ էպոսը  ունի հնագույն, միգուցե նաև` նախաքրիստոնեական շերտեր /Օրինակ ազգագրագետներից ոմանք ընդհանուր գծեր են տեսնում Մհերի և հեթանոսական Միհր աստծու միջև և այլն/: Այնուամենայնիվ <Սասունցի Դավիթ> էպոսը համարել հեթանոսական  շրջանի Ս. Գիրք,  խիստ կամայական է և անհիմն:  Իսկ ասելիքս  վերջացնեմ Գարեգին Սրվանձտյանցի հետևյալ խոսքով. <Եկեղեցին է հայրենիք մեր. Ի նմա գտանեմք զլեզուն և զբարբառ հարանց մերոց, ի քարինս նորա դրոշմեալ անուանք, ժամանակք, անցք, յիշատակք անձանց բարեպաշտից և հայրենաշինից, անդ արքայք և բաբիշք, նախարարք և դշխոյք, տեարք և տիկնայք, հայրապետք և վարդապետք, քահանայք և կղերիկոսք և ամենայն արք անուանիք>:

Տ. Տաթև քհն.

Հարցիդ անպաըման կպատասխանեմ, Արփի', ուղղակի հիմա շտապում եմ, միաըն մի բան ասեմ, որ այնքան շատ են այդ դրվագներն ու հերոսների բնավորության գծերը, որ հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ...

Տ. Տաթև քհն.

Փորձեմ ավելի կոնկրետացնել պատասխանս:
Էն որ Թլոր Դավիթը արևի շողի հետ կռիվ կուդա, ըդիգ ամեն ինչ  արժէ, իսկ որ ճկույթը կկբնի քարին ու քարից բոց կելնի  32:)... ես ել կուզեի այդպիսի ճկութիկ ունենալ ու մեր բակի բոլոր քարերը գիշերները բոցավառել կամ էլ մի քիչ մեծանայի ու էրթայի Քարահունջը <պաժառ> տայի 33:)

arphi

Վայ, էդ Քարահունջն ընչի՞ կուզիս, «պաժար» տալ, ո՞ր: 9:) Ախր դրանով հպարտանում ենք, ասում ենք, մեր հնադարյան աստղադիտարանն է եղել: 12:) Հետո քեզ ի՞նչ է արել: