Ծանոթանանք Կարենի հետ

Started by Mandarinka, August 14, 2007, 09:48:08 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Կարեն, ցանկանում եմ սկսել շատ անկապ մի հարցից`դուք քանի տարեկան եք:

Karen

հարցը էնքանել անկապ չեր. ;) 20

Mandarinka

Կարեն, իսկ ինչպիսի երաժշտություն եք լսում?

Karen

տենցել գիտեյի որ էտ հարցն եք տալու.
կարելի է ասել որ կլսեմ ամեն ինչ բացի Ռոքից Ռեպից ու նման անորակ ղռղռոցներից.
բայց հիմնականում լսում եմ Հայ Գուսանական, երաժշտություն, իսկ ներվերս հանգստացնելու համար Ջազզ,Կլասսիկ և Ինստրումենտալ, ասենք Մարիկոննեի կամ Ֆաուստո Պապետտիի ոճի կատարումներ.

CHERRY

Կարեն, ի՞նչ կարծիք ունես Պյոտոր Չայկովսկու մասին:
Ոչին՞չ, որ դու-ով եմ դիմում քեզ:

Karen

Ճիշտն ասած ես իրա մասին էնքանել կարծիք չունեմ, որովհետև չգիտեմ ինչ կարգի մարդ ա եղել կյանքում, բայց որ բացառիկ տաղանդա եղել էտի փաստա.
իսկ "դու" ով դիմելու համար խնդիր չկա. ;)

CHERRY

Quote from: Karen on August 16, 2007, 01:07:13 PM
Ճիշտն ասած ես իրա մասին էնքանել կարծիք չունեմ, որովհետև չգիտեմ ինչ կարգի մարդ ա եղել կյանքում, բայց որ բացառիկ տաղանդա եղել էտի փաստա.
Ասում են, որ արվամոլ է եղել:

Կարեն, հայ պատմական հերոսներից ու՞մ ես ամենից շատ հավանում:

Karen

չգիտեմ, միգուցե եղել է.
եթե եղել էլ է ապա իրա համար է եղել, ու ուրիշների վրա չի ազդել իրա պահվածքով.  ;)

իսկ ինչ վերաբերվում է մեր պատմական հերոսներին, ճիշտն ասած չհասկացա պատմական հերոս ասելով ինչ ի նկատի ունեյիք բայց եթե Անդրանիկը պատմական հերոս է համարվում, ապա իրա արած գործերը շատեմ գնահատում.
հուսով եմ ինքնել արվամոլ չի եղել. :D, թե չե ոնց հասկացա ձեզ փոքր ինչ վիրավորել եմ Բիթլսի հասցեյին նման կարգի արտահայտություն անելով.

CHERRY

Կարեն ջան,  բացարձակ չեմ վիրավորվել, մանավանդ անձամբ ես Բիթլսի ֆան չեմ:
Դու ինքդ Չայկովսկու համար լավ ասացիր <<եթե եղել էլ է ապա իրա համար է եղել, ու ուրիշների վրա չի ազդել իրա պահվածքով.>>
Այ, ես էլ հենց նույն բան էի ուզում ասել Բիթլսի համար: Եթե իրենք գեղեցիկ երաժշտություն են թողել և այսօր մենք լսում վայելում ենք, ինչ վատ ազդեցություն կարող է ունենալ մեր բարոյականության վրա: Եթե մարդ հակում ունի շեղումների, կշեղվի: Իհարկե կան ծայրահեղ երգիչներ, օրնակ Մեռլին Մենսոնը, որ իրապես տհաճ է, թե տեսնելը, թե լսելը և հոգեբաններն ապացուցեցին, որ երեխաների վրա վատ ազդեցություն է թողնում:
     
Quote from: Karen on August 19, 2007, 11:39:15 AM
իսկ ինչ վերաբերվում է մեր պատմական հերոսներին, ճիշտն ասած չհասկացա պատմական հերոս ասելով ինչ ի նկատի ունեյիք բայց եթե Անդրանիկը պատմական հերոս է համարվում, ապա իրա արած գործերը շատեմ գնահատում.
Ճիշտ հասկացար, պատմական հերոս է: 21:)

Karen

լավ էկեք թարգենք էլի շեղված մարդկանց քննարկելը էս թեմայում. ;)