Հրավեր համագործակցության

Started by Ղուկաս Վահան, August 10, 2007, 04:25:28 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

 
Տալու և ստանալու առաքելությամբ է մարդ աշխարհ գալիս։ Այս ձևով, այս փոքրիկ Լուսամուտի միջոցով տալու մեր փորձը ստանալու մի ձև է։
Միացե՛ք մեզ, օգնե՛ք Լուսամուտին և մենք միասին այն բաց կպահենք ու հասանելի կդարձնենք մեր նմանների համար։
Լուսամուտին օգտակար լինելու ձևերը շատ բազմազան են։ Ցանկության դեպքում կարող եք մեզ և մեր բոլոր ընթերցողներին տրամադրել Ձեր աշխատանքները կամ թարգմանությունները։ Անհրաժեշտություն ունենք նաև կամավորների, ովքեր պատրաստ են միանալ մեզ մոդերատորական աշխատանքների մեջ, թարգմանություններում և այլն։
Նյութական աջակցության համար կարող էք օգտագործել Edram ( http://edram.am/ ) ինտերնետային վճարային համակարգը՝ փոխանցում կատարելով 363606076 համարին։
Գրե՛ք մեզ և Ձեզ հանգամանալի կբացատրվի Լուսամուտի ծրագերին մասնակցելու ուղիները։

Ադմինիստրացիա
Let's open the window of our soul and let the light enter our souls