«ՄԻՏՔ» ԱԿՈՒՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Started by Ղուկաս Վահան, July 29, 2007, 05:34:21 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

«ՄԻՏՔ» ԱԿՈՒՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

1.   ԱԿՈՒՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1.1.   Ակումբի կանոնակարգը գործում է այս և ֆորումի հիմնական կանոնակարգի համաձայն։

2.   ԱԿՈՒՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ
2.1.   Ակումբի նպատակն է տարբեր տեսակի մրցույթների և միջոցառումների միջոցով խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։
2.2.   «Միտք» ակումբի մրցույթներում չեն կարող լինել հաղթողներ, սակայն կլինեն մրցանակակիրներ։

3.   ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
3.1.   Ակումբի մրցույթներին կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր գրանցված են սույն ֆորումում և չեն խախտել ինչպես ֆորումի հիմնական, այնպես նաև սույն կանոնակարգը։
3.2.   Ինչպես ֆորումի հիմնական, այնպես նաև սույն կանոնակարգերը խախտման դեպքում Ֆորումի ադմինիստրացիան իրավասու է խախտումներ կատարողներին զրկելու մրցույթին մասնակցելու իրավունքից։
3.3.   Մրցույթների ընթացքում գրանցված մասնակիցները չեն կարող մասնակցել սկսված մրցույթներին։

4.   ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸ
4.1.   Մրցութային թեմաների առաջադրումը, ինչպես նաև որոշակի մրցույթի առնչությամբ մասնավորեցված սկզբունքների առաջադրումը, որոնք չեն հակասում սույն կանոնակարգին, կատարում են ֆորումի մասնակիցները՝ ազատ սկզբունքով։
4.2.   Առաջադրված թեմայի և մասնավորեցված սկզբունքների առնչությամբ որևէ մասնակցի կողմից առարկության դեպքում, առաջարկությունը հաստատելու համար, տեղի է ունենում քվեարկություն սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն։

5.   ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ
5.1.   Մրցույթների սկիզբը և ավարտը հայտարարում է ֆորումի ադմինիստրատորը։
5.2.   Ֆորումի ադմինիստրատորի իրավունքն է երկարացնելու կամ կարճելու մրցույթների սկսման և ավարտման ժամկետները։
5.3.   Մրցույթի սկիզբը հայտարարելուց հետո ֆորումի մասնակիցները զրկվում են ֆորումում որևէ մեկին վարկանիշ տալու իրավունքից։
5.4.   Մինչև մրցույթի ավարտը արգելվում է մեկնաբանել դրված նյութերը։

6.   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1.   Քվեարկությունների սկիզբը և ավարտը հայտարարում է ֆորումի ադմինիստրատորը։
6.2.   Քվեարկելու իրավունք ունեն միայն ֆորումի գրանցված անդամները։
6.3.   Յուրաքանչյուր քվեարկությանը ֆորումի անդամը կարող է քվեարկել միայն մեկ անգամ, որի ընթացքում իր բոլոր բալերը տրվում են այն մասնակցին, ում նա քվեարկել է։
6.4.   Մասնակիցը չի կարող քվեարկել իր աշխատանքը։
6.5.   Քավորները չեն կարող քվեարկել իրենց սանիկների օգտին։
6.6.   Արգելվում է խրախուսել մյուսներին քվեարկել որևէ մեկի օգտին։
6.7.   Քվեարկելուց հետո մասնակիցը չի կարող պահանջել փոփոխել իր կատարած քվեարկումը, ուստի պահանջվում է ուշադիր լինել։ Բացառություն չի կատարվում, եթե նույնիսկ մասնակիցը շփոթմամբ սխալ է քվեարկել։
6.8.   Քվեարկության արդյունքները հայտարարում է ֆորումի Ադմինիստրատորը, Գլոբալ մոդերատորը կամ «Միտք» ակումբի մոդերատորը։

7.   ԲԱԼԵՐԸ
7.1.   Ֆորումի յուրաքանչյուր անդամ ունի բալեր, որոնք կուտակվում են ֆորումին մասնակցության ընթացքում։ Մասնակցի պրոֆիլում եղած յուրաքանչյուր փոքր աստղը մեկ բալ է, մեծ աստղը՝ երկու բալ։ Վարկանիշում եղած դրական նիշերից յուրաքանչյուրը մեկ բալ է։ Այս բոլոր բալերը գումարելով ստացվում է մասնակցի ունեցած ընդհանուր բալերի քանակը։
7.2.   Բացասական վարկանիշը կարող է նաև զրոյի հասցնել մասնակցի պրոֆիլի աստղերի բալերը։ Այս դեպքում մասնակիցը հնարավորություն չի ունենում քվեարկելու։
7.3.   Յուրաքանչյուր մրցույթի ժամանակ կոնկրետ այդ մրցույթի համար մասնակիցները կարող են հավելյալ բալեր ձեռք բերել՝ ներդրումներ կատարելով մրցութային ֆոնդ։
7.4.   Յուրաքանչյուր առարկայական ներդրում հաշվվում է մեկ բալ։
7.5.   Յուրաքանչյուր ֆինանսական նվազագույն ներդրում հաշվվում է մեկ բալ։
7.6.   Յուրաքանչյուր անհատ ներդրում կատարելով կարող է ձեռք բերել առավելագույնը քսան բալ։
7.7.   Եթե կատարվող ներդրումը նվազագույնից ավելին է, ապա բալերն ավելանում են՝ հաշվարկելով, թե կատարված ներդրման մեջ քանի նվազագույն ներդրում կա։ Մեկ անհատի կողմից կատարված ներդրումը քսան բալը գերազանցելու դեպքում բալերը չեն ավելանում։

8.   ՔՎԵՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
8.1.   Քվեարկությամբ առավելագույն բալեր հավաքած մասնակիցները դառնում են մրցանակակիրներ։
8.2.   Ֆորումի ադմինիստրացիան է որոշում առավելագույն մեկ կամ երեք հոգու մեջ բաժանելու սահմանված մրցանակը։
8.3.   Ադմինիստրացիայի ընտրությամբ մրցանակակիր կարող է դառնալ նաև մրցութային թեմա առաջադրողը։

9.   ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
9.1.   Պարտավորվում են ֆոտոպատճենի տեսքով ֆորումի ադմինիստրացիային փոխանցել իրենց իրական անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ինչպես նաև իրենց կեցության հասցեն։
9.2.   Ադմինիստրացիայի էլ. նամակին 14 օրվա ընթացքում չպատասխանելուց հետո զրկվում են մրցանակից։
9.3.   Պարտավորվում են իրենց մրցանակները ստանալուց հետո գրավոր նշում կատարեն այդ մասին ֆորումում։

10.   ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՖՈՆԴ
10.1.   Մրցութային ֆոնդը ձևավորվում է Լուսամուտին կատարվող նվիրատվություններից և, ըստ ցանկության, մասնակիցների կողմից կատարվող ներդրումներից։
10.2.   Ձևավորված ֆոնդի ընդհանուր գումարների տասը տոկոսը օգտագործվում է մրցույթը կազմակերպելու համար (գովազդայի վահանակների պատրաստում, համացանցում մրցույթի հայտարարության զետեղում, մոնիտորինգ և այլն)։ Մնացյալ գումարն ամբողջությամբ կազմում է մրցանակային ֆոնդը։
10.3.   Մրցութային ֆոնդը կարող է լինել և՛ գումարային և՛ առարկայական, այսինքն՝ գրքեր, օգտակար իրեր և այլն։
10.4.   Մրցութային ֆոնդին փոխանցված յուրաքանչյուր ներդրում պարտադիր կարգով նշվում է ֆորումում։
10.5.   Մրցութային ֆոնդում ֆինանսական նվազագույն ներդրումը մեկ ԱՄՆ դոլար է, կամ համարժեք այլ տարադրամ։ Տարադրամի ընթացիկ փոխարժեքը հաշվվում է ներդրում կատարման օրվա http://www.cba.am/ - ի ցուցանիշի համաձայն։
10.6.   Մրցութային ֆոնդում առարկայական ներդրումը ենթակա է ֆորումի ադմինիստրացիայի կողմից գնահատման որպես օգտակար առարկայական ներդրում, որից հետո միայն կարող է համարվել ներդրում մրցութային ֆոնդ։

11.   ՄԻՏՔ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱԺԻՆ
11.1.   Սույն բաժնի անդամ են միայն 9-ից մինչև 18 տարեկան պատանիները։
Let's open the window of our soul and let the light enter our souls