Եկեղեցին և պետությունը

Started by MONK, March 10, 2007, 07:16:27 PM

Previous topic - Next topic

MONK

<<Կրոն և քաղաքականություն>> վերտառությամբ հոդվածի հեղինակ Վահան Իշխանյանը դժգոհում է վերջերս ընդունված օրենքով Հայաստանյաց Եկեղեցուն տրված արտոնություններից և գտնում, որ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանում կրոնական փոքրամասնությունները պետք է ունենան հավասար պայմաններ:

    http://www.168.am/am/articles/9666-pr
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Էս "թուրքերը" Հայաստանում որտեղի՞ց են հավաքվել:

Satenik

Հա դե Վահան Իշխանյանին ի՞նչ կա: 31:) Արտասահմանից գրանտերը տալիս են, ասում են այսպես կասես, նա էլ խելոք ասում է: Հիմա որ մենք իրեն ավելի շատ դրամ տանք ու ասենք հիմա էլ սրա հակառակը ասա՝ կասի: 30:) Էդ տեսակ մարդ է: Առաջին դեպքը չէ, ոչ էլ վերջինն է: 10:)

MONK

#3
Quote from: Satenik on March 11, 2007, 10:53:08 AM
Հա դե Վահան Իշխանյանին ի՞նչ կա: 31:) Արտասահմանից գրանտերը տալիս են, ասում են այսպես կասես, նա էլ խելոք ասում է: Հիմա որ մենք իրեն ավելի շատ դրամ տանք ու ասենք հիմա էլ սրա հակառակը ասա՝ կասի: 30:) Էդ տեսակ մարդ է: Առաջին դեպքը չէ, ոչ էլ վերջինն է: 10:)
Այո, առաջին դեպքը չէ, ոչ էլ վերջինն է. ցավոք:  8:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Մի կողմից էլ լավ է, որ սրանց նմանները կան: Դա էլ նկարագիր է, թե ինչ մեծ աշխատանքի կարիգ կա: 12:)

Abegha

Մարդիկ չգիտեն հավասարությունն ինչ է։ Ոզում են, որ օտարի կինն իրենց տանը նույն իրավունքներն ունենա, ինչը որ ունի իրենց մայրը։

Zonara

#6
 18:) Հայր Սուրբ ջան ուղակի ուզում ենք եվրոպացիներից մեծ եվրոպացի դառնանք... Դժգոհողներին պետք է ասել` Համեցեք Գերմանիա, դեմոկրատ երկիր, որը մարդու իրավունքները աչկի լույսի պես պահում է, եւ տեսեք, որ կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիները պետության մի մաս են կազմում: Հատուկ եկեղեցական տուրքեր կան, որ բոլորն ել մուծում են: Ոչ թէ, որովհետեվ շատ հավատացյալ ժողովուրդ են, այլ որովհետեվ գիտակցում են, որ ֆինանսավորելով եկեղեցին մարդկանց համար նախ սոցիալական ծառայություններ են առաջանում, պետությունը շատ պարագաներում ազատվում է որոշ հոգսերից, մարդկանց համար աշխատատեղեր են ստեղծվում եւ իհարկե մշակույթը զարգանում է: Իսկ մեր դարավոր Հայ Առաքելական Եկեղեցին Գերմանիայում գրանցված է ոչ թէ իբր եկեղեցի այլ որպես հասարակ մի միություն... Բարի գալուստ Եվրոպա... 31:)

Ուրիշ բանել ասեմ, այս օրենքը մի կողմից մեծ դռներ է բացում մեր Եկեղեցու առջեւ, մյուս կողմից մեծ բեռ է դնում նրա ուսերի վրա: Մեր Եկեղեցին պետք է գիտակցելով այս իր աշխատանքով ցույց տա, բոլոր նրանց, որոնք դեմ են այս օրենքին, որ որոշումը ճիշտ որոշում էր: