Սատանան հեքյաթներում

Started by Mariam, March 05, 2007, 10:06:33 AM

Previous topic - Next topic

Mariam

Ինձ մտատանջության մեջ մատնեց Ղազարոս Աղայանի «Հեքայաթներ»ի՝ Երևան, «Արևիկ», 2004 ժողովածուն: Հեքյաթները վերամշակված են Սարգիս Հարութունյանի խմբագրությամբ և առաջարկված « դպրոցական կրտսեր և միջին տարիքի» համար»:Դստեր դասղեկն է խորհուրդ տվել բոլոր աշակերտներին կարդալ այս գիրքը:
Գրքում գտնվում են այնպիսի սարսափելի նկարագրություններ, որոնք ուղղակի հիշեցնում են Հիտլերի նազիսմի չար «ստեղծագործություններին», թեկուզ Ղ.Աղայանը իր հեքյաթները հորինել է Նազիսմից առաջ, և գտնվում են շատ «մշակված» անեծքներ, որոնք -երեք անգամ- կրկնվելիս այնպիսի տպավորություն են թողնում, թե հեղինակները՝ Աղայանը կամ վերամշակողները դիտմամբ երեխաներին «սովորեցնում » են դիմել Սատանային և նրա բոլոր ծառաներին: Ճիշտ է, բոլոր հեքյաթների վերջում Բարին միշտ հաղթում է Չարին, բայց շատ դառն տպավորություն է թողել գիրքը գոնե իմ վրա:
Ինձ թվում է -ներեցեք ՝ «ծայրահեղությանս» համար-, որ սրանք խիստ վտանգավոր են մեր երիտասարդությանը համար:
Այսուամենայիվ, հարմար եմ նկատել բոլոր ծնողների և մեր հոգևորականության ուշադրությունը հրավիրել սույն հեքյաթագրքի վրա, և ընդհանրապես մանկական գրքերում Չարի ներկայացնելու ձևի և Չարի ներկայության վրա՝ երբ երեխաներին «ընտելացնում» է Չարի հետ: