Վարպետը և Մարգարիտան

Started by Mandarinka, February 28, 2007, 03:53:55 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Կարդացել ե՞ք արդյոք: Կկիսվե՞ք ձեր մտքերի հետ այդ մեծագույն ստեղծագործության մասին: Իմ ամենաշատ սիրված գրքերից է: Կարդացել եմ վեց անգամ: 36:)
Շնորհակալություն:

Abegha

Շատ հետաքրքիր և խորը մի գործ է։ Այս գրքի մեջ հատկապես այն էր զարմանալի, որ Բուլգակովը կարողացել է անհավատ հասարակութան և սատանայի միջոցով ցույց տալ Աստուծո գործերը։
Զարմանալի է, որ պատերազմներն ու արհավիրքները մարդկանց ավելի են մոտեցնում Աստծուն, քան խաղաղությունը, սերն ու բարեկեցությունը։
Ամեն դեպքում զարմանալի մի գործ է, յուրաքանչյուր պերսոնաժն իր փիլիսոփայությամբ, որը կարծես ժամանակի հասարակության մի խավը կամ մտայնությունն է ներկայացնում՝ իրենց ներմտահայեցողական ապրումներով ու պատրանքներով։ Կեղծ հասարակություն, որտեղ վոլանդներն են իշխում։ Որտեղ ստիպում են սերը վաճառել ...

Mandarinka

Հայր սուրբ, իսկ նկատել ես արդյոք, որ այս ստեղծագործության մեջ նկարագրված է երեք աշխարհ և ամեն մի աշխարհում հան իրար նմանատիպ պերսոնաժներ? 13:)

Abegha

Ընդամենը երեք աշխա՞րհ, օրինա՞կ

Mandarinka

Quote from: Abegha on February 28, 2007, 08:04:48 PM
Ընդամենը երեք աշխա՞րհ, օրինա՞կ

Ինչո՞ւ ընդամենը: Օրինակ Մոսկվան քսանական թվերի, Պիղատոսի աշխարհը և Վոլանդի իր ընկերների աշխարհը:

Mandarinka

Հայր սուրբ, ին՞չ կարձագանքեք ասածիս:

Abegha

Բայց պետք է նկատի ունենալ, որ Վոլանդի, Պիղատոսի և մյուս «աշխարհները» Մոսկվայի 20–ական թվականների պրոյեկցիան է, այսինքն՝ այդ ժամանակների աշխարհընկալումն է Հիուսուի կերպարի և մնացյալ հարցերի շուրջ։ Այսօրվա աչքերով՝ դարասկզբի ունայն մտածելակերպը, որ իրեն չէր կարողանում ղեկավարել և դարձել էր Վոլանդի ձեռքի խաղալիքը։
Սատանան միշտ կրկնօրինակել է, սակայն ինչպես միշտ՝ վատ։ Այստեղ էլ, ինչպես գոյություն ունեն Ավետարանները, նա էլ իր ավետարանն է ցանկանում տարածել, իր «վերսիան»։ Իր համար շատ կարևոր էր, որ մարդիկ հավատան Աստուծո գոյությանը, որովհետև եթե հասարակությունը մերժում էր Աստծուն, ապա մերժում էր նաև իրեն, սակայն նա փոխակերպում է Աստծուն, ներկայացնում է իր վերսիան։
Հետո չմոռանանք, որ գործի մեջ զուգահեռներ կան Պիղատոսի աշխարհի և Մոսկվայի 20–ական թվականների. այնտեղ խաչում էին, այստեղ գժանոց էին ուղարկում և այլն։
Ամենից ֆենոմենալն ինձ համար այն էր, որ Բուլգակովը գտել էր սովետական հասարակությանը Աստծուն ցույց տալու ձևը, կամ ավելի շուտ՝ անհավատությունը մերժելու։ Եվ դա Վոլանդի ուժեղ կերպարն էր՝ անհավատ հասարակությանը արժանի փաստաբանը։

Mandarinka

Հմ: Կարծես թե հենց զուգահեռների մասին էլ ես էի խոսում: Ամեն մի պերսոնաժը իրականում մի տրիադայի մասիկ է: Այո այդ երեք աշխարհները միմիյանց պրոեկցյան է: Նույնիսկ Վոլանդն է կազմում մի տրիադայի մասնիկ: Բայց դրա մասին հետո կգրեմ:

Mandarinka

#8
Ուրեմն կա երեք աշխարհ. երուսաղեմյան աշխարհ`հին աշխարհ, մոսկովյան աշխարհ`ժամանակակից աշխարհ և  անդրշիրիմյան աշխարհ` հավերժ աշխարհ:
Բուլգակովի պերսոնաժները կազմում են տրիադաներ:

Առաջին տրիադան դա իշխանություն տրիադան է:
Պիղատոսը`Հրեաստանի պրոկուրատորը, Վոլանդը` սատանան, Ստրավինսկիի հոգեբույժը` հոգեբուժարանի առաջին մարդը:
Ահա, Վոլանդը առանց կիսելու իշխում է անդրշիրիմյան աշխարհում, նա է "Մթի Իշխանը"; Պիղատոսը` Հրեաստանի առաջին մարդն է, իսկ Ստրավինսկին իշխում է կլինիկայում` մոսկովյան աշխարհի: Պատահական չէ, որ Ստրավինսկու ուղեկիցները անվանված են շքախումբ: Դե Վոլանդի շքախումբ մեզ քաջ հայտնի են: Պիղատոսն էլ ունի իր շքխումբը:
Այս տրիադայի հերոսների մեջ կան գործնական  նմանություն: Պիղատոսը չկարողացավ օգնել Իեշուային: Ստրավինսկին չկարողացավ տալ Վարպետին հոգեկան խաղաղություն: Նոիյնիսկ Վոլանդի իշխանությունն էր սահմանափակ: Նա չկարողացաց վերցնել Մարգարիտայի և Վարպետի հոգիները: Մարգարիտային փրկեց իր ինքնամոռաց և մաքուր սերը, իսկ Վարպեսին`իր վեպը: Բացի այդ ակնհայտ է, որ Վոլանդը կարող էր գուշակել մարդկանց ճակատագիրը, իսկ փոխել` ոչ: Եւ Վարպետի ու Մարգարիտայի ճակատագիրնել որոշեց Նա, ասելով որ նրանք չեն առժանացել Լույսին, բայց առժանացել են հանգստի:

Շարունակելի:

Abegha

Իսկ արդյո՞ք նպատակային չէ, որ Հիսուսին Յեշուա է կոչում։ Նկատի ունեմ բացի այն, թե ինչպես կարող էր կոչվել հնում, արդյո՞ք Բուլգակովը այսպես կոչելով չի ցանկանում հատուկ զանազանություն դնել։