Ուրիշները մեր մասին

Started by Zonara, February 12, 2007, 11:00:18 PM

Previous topic - Next topic

Zonara

Այսօր մի կաթոլիկ քահանա էր եկել ինձ հյուր: Թեյ էինք խմում եւ զրուցում: Մեկել այս քահանայի աչքը ընկավ մի նկարի վրա ուր Սբ. ՀՈգին իջնում է Սբ. Էջմիածնի վրա: Տեր Հայրը նայեց, ասում է. հիմա հասկանում եմ, թէ ինչու է Ձեր եկեղեցին լեցուն Սբ. Հոգու ներգործությամբ: Ձեր մոտ Սբ. Հոգին վերեւից ներգեւ է իջնում իսկ մեր մոտ միշտ ներքեւից վերեւ, կարծես քշում ենք նրան մեր եկեղեցուց:

Ճիշտն ասած ուրախությունից արցունք լցվեց աչքերս:

Satenik

Հմ... հետաքրքիր է, ուշադրություն չէի դարձրել: :)

Mariam

Ռուս ուղղափառ մի սարկավագ .
     «Դուք հայերդ խաչապաշտ էք:
       Գրիգոր Լուսավորչին կոչում էք «Լուսավորիչ»ը: Մի՞թե միայն մեկ լուսավորիչ չկա՝ Քրիստոսը:
       Հայ եկեղեցին չէ ընդունած բոլոր դկդղդցական ժողովների որոշումները: Նրան չենք համարում ուղղափառ եկեղեցիներից մեկը: Իր դավանանքը թերի է և սխալ:
       Մեղք է, աղջիքդ մկրտել տալ Հայ Եկեղեցում: Նրա հավատի համար մտահոգ եմ:»
Կաթոլիկե վանական մը.
       «Մենք էլ կցանկանայինք Արցախ գալ ու կաթոլիկե մի վանք հիմնել այստեղ:»
Սերպ Ունիադ Եկեղեցու մի կաթիլիկե հավատացյալ.
       «Շատ կցանկանայինք հանդիպել ձեզ՝ Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների հետ: Միասին տոնենք Սուրբ Ծնունդը Հայ Եկեղեցում...»
Իմ կաթոլիկ մայրը.
        « Դու պարտադիր էիր հետևելու ամուսնույդ դավանանքին, արտոնված չէ քո աղջիկա մկրտությունը կատարել տաս Հայ Եկեղեցում:»
Ֆրանսիայում աղջկա դպրոցում կրոնի դասատուհին, որին զգուշացրել էի, որ աղջիկը հաճախում էր Հայ Եկեղեցուն, ու դրա պատճառով իր պատասխանները կարող էին տարօրինակ թվալ ուսուցչուհուն.
         « Այստեղ՝ Ֆրանսիան է, ձեր աղջիկը կաթոլոկե դպրոցում է, թող սովորի ՃԻՇՏ պատասխանել մեր հարցերին:»

Zonara

Mariam- ջան ծանոթ եմ նման կարծիքներին, ծանոթ եմ նաեւ հայ կաթոլիկների եւ հայ բողոքականների պռոպագանդաին որ տարվել է դարերի ընթացքում եւ տարվում է դեռ. Կրկին անքամ միտկս է գալիս Օրմանյանի Հայ Եկեղեցի գրքի Ներողամտության Հոգին գլուխը ուր ինք հիասքանչ ձեւով ցույց է տալիս մեր մայր եկեղեցու իրական դեմքը, որն է` գիտնալով որ իր ներողամտությունը իրեն հենց դժվարություններ կառաջացնի միեւնույնն է քրիստոնեական սիրով լցված միշտ ներողամտությամբ է մոտենում այլադավանների չարախոսությանը:

Մեր եկեղեցու մասին շատ լավ եւ վատ բաներ են ասում: Պետք է կարողանանք լավից չհպարտանալ իսկ վատից ել մեզ համար դասեր քազել:

Ներկայումս գերմանացի մի Պռոֆեսոռի հետ թարգմանում եմ մեր պատարագը հավատացյալների համար: Ինք շատ հաճախ գովում է մեր եկեղեցին եւ ասում որ առանձ մեր Պատարագի իր կյանքը չի պատկերացնում, մյուս կողմից սակայն նկատողություն է անում եւ ասում, որ իրեն զայրացնում է այն պարագան, որ մենք հայերս շատ հաճախ մեր գանձերը ճիշտ չենք գնահատում:

Mariam

Լավը երբեք չեմ լսել, Զոնարա: Լավի տակը միշտ թաքնվել է ուրիշին գրավելու ցանկությունը: Կրոնի մեջ հազվագյուտ է հանդուրժողությունն ու իսկական հարգանքը: - Մեր Հայ Եկեղեցու զավաների վերաբերմունքից բացի:
Երբ կաթոլիկները ընձ հարց տվեցին իմ նախնիների հավատի մասին, անմիջապես խոսակցությունը ուրիշ կերպ էր ստանում, ու խոսում էին Հայ կաթոլիկների օրինակի մասին: Ուղղափառը չի թաքցնում, որ իր կարծիքով, մեր հավատը թերի է, մեր ծեսերը նույնպես՝ անկատար - եթե ավելի հեռու չեն գնում իրենց մեկնաբանություններում : Ուղղափառ ֆրանսախոս համայնքի քահանաներ ու հավատացյալներ էլ, նույպես փորձեցին ինձ տարհամոզել իմ ընտրության մեջ: Հայ սարկավագի մը հետ ամուսնացյալ կաթոլիկե կինը իր ամուսինիս ու զավակների հետ անխտիր գնում էին կա'մ Հայ Առաքելական Եկեղեցի, կա'մ՝ Կաթոլիկե: Իր առաջին մտահոգությունն էր մեզ բաժնեկից անել կաթոլիկե ավանդության հետ:
Երբեք, իսկական հարգանք չեմ զգացել, ներեցեք:

Mariam

Իմ հայացքը Ձեր վրա, նաև «դրսից» եկող մի հայացք է: Ներսից և դրսից: Թեմայից դուրս չէ իմ հայացքը Ձեզ հայտնել այստեղ...
ԵՍ ՀԻԱՑԱ: Հիացա Վանքում ծնած, ապրած այս շատ երիտասարդ դպիրի հոգու մաքրության և հոգևոր հասունությամ պատճառով: Նա այս տարի մտնելու էր ճեմարանում, բայց արդեն բազմաթիվ շնորհների տեր էր՝ համեստության, խոնարհության, հոգևոր իմաստության ու հոգևոր վարմունքի ու ձայնի, մաքրության, ծառայության հոգու շնորհների տեր է:
ԵՍ ԶԱՐՄԱՑԱ: Այն կանանց վրա, ովքեր յուրացրել են լռության օրենքն ու ամենայն հնազանդությամբ կատարում են այն՝ ուխտի նման: Ինչպիսի՞ գաղտնիք է թագնված ԼՌՈՒԹՅԱՆ մեջ:
ԽՈՆԱՐՀՎԵՑԻ մեր պատարագիչ քահանայի խոնարհության առաջ: Նրանից ավելի ո'չ մեկը ինձ կկարողանար ցույց տալ ու սովորեցնել ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ արժեքը:
ՀՈԳԵՎՈՐ ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ՈՒ ԶԱՐՄԱՆՔՈՎ լցվեցի Հայ քահանաների աստվածաբանության մեջ ունեցած հմտության պատճառով:
ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՒ մանավանդ Հայ Եկեղեցու անդադրում աշխատանքը՝ Սուրբ Հայրերի վարդապետությունը հավատացյալների մատչելի դարձնելու ուղղությամբ, և բոլորի խանդավառությունը նրանց նկատմամբ:

Mariam

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՍԸ ինձ համար եղավ հետևյալը.
Արևելքը իր երեխաներին սովորեցնում նախ լռությամբ կանգնել Աստծու առաջ, հետո համբերությամբ ու սեփական օրինակով նրանց տալիս է առաքինությունների էական իմաստը՝ միակ ճանապարհը դեպի Աստծու ճանաչողություն: Այսպես, իր առաքինի օրինակով, մեր քահանան դաստիարակեց իր սեփական երեխաներին: Միշտ մեծ հարգանքով է լցված երեխայի հոգևոր աշխարհի նկատմամբ:
Արևելքը չի անջատում աստվածաբանությունը իմաստությունից, և իմաստությունը՝ առաքինություններից: Հայ Եկեղեցու հիմքը Սուրբ Հայրերի սորբ վարքն է, որին պարտադիր ենք նմանվել, եթե ցանկանում ենք մոտենալ Աստուծո:
ՀԻԱՑԱ այս համեստ ու խոնարհ վարմունքի պատճառով, որի մեջ թագնված է մարդկային ամբողջ իմաստությունը:
Միշտ խոնարհ է մեր քահանան ու Հայ Եկեղեցու հավատացյալը. նա իմանում է, թէ միշտ սկսնակ է առաքինությունների մեջ:

Mariam

#7
Հայ Եկեղեցու նկատմամբ ունեմ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Որովհետև այս աշխարհում չտեսնված գեղեցկություններ եմ գտել Հայ Եկեղեցում, չափազանց «պահանջկոտ» եմ դարձել, մոռանալով, որ իմ լսած հիանալիորեն հոգևոր ձայնը ՍՐԲՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂ է, ու անկրկնելի:
Ցանկացել եմ, որ կատարյալ լինեին մյուս բոլոր ձայները, մոռանալով, թե մի այսպիսի ձայն գտնել աշխարհում ԱՐԴԵՆ ՀՐԱՇՔ է: Նա բխում է սերունդէ սերունդ փոխանցված սրբությունից ու անձնական և ընտանեկան բազմազան առաքելություններից:
Մի սուրբ քահանայի հետ հանդիպելիս, դժգոհել եմ, որ բոլորդ նրա նման չէք լինում, մոռանալով , թե նա այդպիսին է միգուցէ մյուսների կողմից ստացած դառնությունների պատճառով, զորս նա իր համբերատարությամբ բարության վերածեց:
Մի այդպիսի ձայն ու առաքինասեր հոգևորական գտնել աշխարհում արդեն հրաշք է, բայց ո'չ միայն մի', այլ մի քանիսի' այդպիսի  ՀՈԳԵՒՈՐ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ տեր անձանց հետ հանդիպել եմ Հայ Եկեղեցում:

Mariam

#8
Զոնարա, իսկ մեր մասին ի՞նչ են մտածում այն կաթոլիկները և Հայ կաթոլիկները, որի «շնորհիվ» Ստեփանակերտում Հայ Կաթոլիկե եկեղեցու առաջին քարը դրվել է, ու օրհնությունը կատարել են:,
Իսկ ի՞նչ են մտածում Հայ Ավետարանչականները, որոնք արդեն եկեղեցիներ են կառուցել Հայաստանում, և որոնք «բարեգործական» և «մարդասիրական» պատրվակներով, ամեն տարի գալիս են Արցախ և Հայաստանի մյուս գավառներ, ու իրենց բացած «բարեսիրական» ճամբարներում, մեր երետասարդությանը դաստիարակում են ըստ իրենց կրոնի, ու սովորեցնում են իրենց բոլոր հոգևոր և ոչ-հոգևոր երգերը, «բացատրում» Աստվածաշունչը, քաղաքում ՝Աստվածաշնչի ուսումնասիրության համար «սեմինարներ» բացում- դա մեկ կամ երկու տարի առաջ էր, երբ Ֆրանսիայից մի հովիվ էր եկել, համալսարանում ֆրանսերեն լեզվի դասավանդության համար:

Zonara

Այդպես կոչված պռոզելիտիզմը բավականին լուրջ խնդիր է, որի մասին մենք այստեղ ամեն հարմար պահին խոսում ենք: Գերմանիաի եւ կարծում եմ եվրոպական բողոքական եկեղեցիները պռոզելիտիզմով չեն զբաղվում իրենց ասելով, դա ասում են իրենք ամերիկյան գաղափար է: Ինչեւիցե երկու օր առաջ տեղական միջեկեղեցական ժողովի ընթացքին կրկին անգամ բարցրացրեցի այս հարցը: Ինչ ասեմ, ես ել չգիտեմ, երեւի Էկումենա բաժնում նոր թեմա բացենքո եւ զրուցենք այս մասին: