Բամբասող մարդ

Started by Mandarinka, February 09, 2007, 09:08:51 AM

Previous topic - Next topic

Mandarinka

Սիրելի համաֆորումցիներ: 12:)
Ինչպե՞ս վերաբերվել և վարվել քեզ վրա բամբասող և քեզ զրպարտող մարդկանց հետ:
Ինչպե՞ս դա կանգնացնել:

Satenik

Բամբասանքին պետք է արհամարել:

Mandarinka

Սաթենիկ ջան, համամիտ եմ քեզ հետ միանգամայն: 12:) Իհարկե դա շատ ծանր է, երբ կատարվում է աջքիդ առաջ:

Satenik

Մարո ջան, հայերն այսպես են արհամարում բամբասանքին, ասում են.
Ամեն բերան տոպրակ չի, որ կարես:
Արագ ման գամ, կասեն՝ ծուռ ա, կամաց ման գամ՝ կասեն քոռ ա:
Բամբասողը ընկուզի տոպրակ ա, ինչքան շարժես՝ ձեն կը հանի:


Mandarinka

 38:) 38:) 38:) 38:)

Վախ, Սաթենիկ: Բայց ոնց եմ քեզ սիրում: 32:)

Իսկ հայ ֆոլկլյոռը ամենախորը և գեղեցիկն է: Շնորհակալություն:

Mandarinka

Բայց որպեսզի մարդ սովորի արհամարել, պետք է շատ աշխատանք տանի իր վրա:

Mandarinka

Che, haskaca vor urishi vra bambasoxe ev charaxosoxe iran e vatutun anum....inqe iren e korcnum!

Satenik

Հասկացար, չէ՞, ջանս: 30:)
Բայց որ դժվար է արհամարելը և դրա համար պետք է աշխատել սեփական անձի վրա՝ ճիշտ ես:
Ես հաճախ հազիվ եմ դիմանում, որ բամբասողին չհայհոյեմ: 11:)
Հատկապես Պահքի շրջանում....

Abegha

Արհամարհել բամբասողին, թե՞ բամբասանքը։

Mandarinka

Իհարկե բամբասանքը: Իսկ բամբասողին իր մոտ շրջապատի հետ`նրանց ում մոտ որ բամբասանքը հնչում է, դուրս հրավիրել կյանքիցդ: 11:)