Հոգեբանություն, հոգեբուժություն

Started by Mariam, February 03, 2007, 07:43:01 PM

Previous topic - Next topic

Mariam

Ձեզ ծանո՞թ է հոգեբույժ Տեր Սմբատ Քահանա Սարգսյանը: Այս հարցը ուղղում եմ մասնավորապես Մարոյին:
Այսօր ուրախացա իմանալով, թե մեր հոգևորականները ու հավատացյալ մտավորականները իրենց մասնագիտության վրա ունեն հոգևոր տեսանկյուն: Կամ թէ, իրենց հավատը անջատված չէ իրենց մասնագիտությունից: Չմառանաք, թե Եվրոպայում այդ հոգևոր տեսանկյունը, հոգևոր հայացքը արգելված է, կամ ասենք՝ հազվադեպ է գիտությունների մեջ:

Mandarinka

Ոչ, ցավոք ես երբևե չեմ լսել Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի մասին:
Մարիամ, ԱՄՆ-յում գոյություն ունի և իր զարգացումն է ստանում քրիստոնեական հոգեբանություն ճյուղը: Ռուսաստանում զարգացում է ապրում ոչ թե քրիստոնեական հոգեբանություն, այլ հենց ուղղափառ հոգեբանությունը: Զարգանում է ողղափառ հոքեթերապիյա կոչվածը: Չեմ ասի, ոչ այդ հրաշալի գործը հեշտ է անցնում, բայց այդ ճյուղը հստակ քայլերոց անցնում է իր ուղին:

Satenik

 Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի մասին չեմ լսել, բայց Երևանում ունենք հոգեբույժ, որը զբաղվում է նարեկաբուժությամբ:

Mariam

Վեմ ռադիոյով եմ լսել հոգեբույժ այս քահանային, ու մեծապես ուրախացել, որովհետև ինչպես որ կարող էք երևակայել, նա խորապես տիրապետում էր իր մասնագիտությանը, որի վրա սակայն իր հայացքը երբեք անջատված չէր իր խոր հավատից:
Ձեզ չեմ կարող ներկայացնել իր կատարած վերլուծումները հոգեկան հիվանդությունների մասին, բայց նրանք ընդգրկում էին մարդու բոլոր հատկանիշերը, ի շարս որոնց՝ մեղքը:
Իսկ շատ կասկածելի է ինձ համար այն հոգեբույժը, որը «զբաղվում է նարեկաբուժությամբ»: Հուսով եմ գոնե, որ սուրբ Գրիգոր Նարեկացին նրա համար շահույթի աղբյուր չէ լոկ:

Satenik

Ոչ, Մարիամ ջան: Այդ հոգեբույժը քրիստոնյա մարդ է, կապված մեր Եկեղեցուն ու հոգևորականներին: Ես ներկա եմ եղել նրա դասախոսություններից մեկին և շատ ազդեցիկ ու լավ տպավորություն եմ ստացել: Բավական լուրջ, ծանր (լավ իմաստով), մտածող ու խորքով մարդու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բժիշկի տպավորություն է թողել ինձ վրա:
Այդ բժիշկը ինձ վրա չթողեց բարեկեցիկ կյանքով ապրող մարդու տպավորություն, ճիշտ հակառակը, և ես, հիշում եմ, դա նկատելիս  ինձ շատ վատ զգացի...

Mariam

Սաթենիկ, բարև: Հիմնվեցի մեր տվյալ իրականության վրա. արդի ժամանակներում, աղոթքով բժշկելը, բժշկելու այս շնորհը շատ ու շատ հազվագյուտ է: Մեաշնորհ է՝  առաքինի ու սուրբ կյանքով ապրող հավատացյալների: Չեմ ժխտում, որ հնարավոր է, որ Քրիստոսին նվիրված մի բժիշկ ունենա մի այնպիսի շնորհ:

Satenik

Հազար բարի, Մարիամ ջան: Հազվագյուտ չէ, սիրելիս, ուղղակի բժիշկները իրենց աղոթքների մասին գերադասում են լռել: ՈՒ ճիշտ են անում:

Mariam

Սաթենիկ, որ այդպես է, շատ ուրախ եմ:

Abegha

Quote from: Satenik on February 05, 2007, 09:12:36 AM
Երևանում ունենք հոգեբույժ, որը զբաղվում է նարեկաբուժությամբ:
Եվ հետաքրքիր է՝ ինչպե՞ս։

Satenik

Հայր սուրբ, մանրամասներ չգիտեմ, չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրություն և քարոզում, ոչ միայն նարեկաբուժության, այլ և հին հայկական ավանդական բժշկության: Իսկ թե կիրառվում է գործնականում կամ ինչպես, այդքան մանրամասն չեմ հետաքրքրվել: