Ներել

Started by Mariam, February 03, 2007, 06:24:24 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Samvel on December 04, 2008, 10:59:38 AM
     Ազնիվ խոսք, հինդուիզմի հետ ոչ մի կապ չունեմ, Ադմին, և, ինչ խոսք, որ քարոզչական միտումներ էլ չունեմ: Չնայած մի բան գիտեմ, որ ճշմարտությունը ինչ-իզմի մեջ էլ որ լինի, մեկ է, միշտ էլ ճշմարտություն է մնում: Երբ Ելենան "Լուսամուտ" եկավ խորհուրդ հարցնելու, Դուք ցանկացա"ք արդյոք նրան օգնել: Այո: Պատկերացրեք, ես էլ: Եվ ես փորձեցի օգնել նրան իմ հասկացածով: ՈՒ ես շատ լավ գիտեմ, որ իմ հասկացածը հինդուիզմի հետ ոչ մի կապ չունի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բանով հակասեցի Ձեզ, բայց թե ինչով - այնքան էլ չհասկացա: Եթե դժվար չէ - պարզաբանեք, խնդրում եմ:
     Եվ վերջիվերջո, ասենք, թե Դուք ճիշտ էիք այդ հարցում: Հետո ինչ? Պատկերացրեք, որ ընկել էք ճահիճն ու խեղդվում էք: Եվ երբ մեկը ձեռքը մեկնի - Ձեզ օգնելու համար, - Դուք սկզբից նրան պետք է հարցնեք, թե ինչ կրոնի է նա պատկանում, ինչ է?: ՈՒ եթե նա հինդուիստ է կամ մուսուլման, Դուք կհրաժարվեք նրա մեկնած ձեռքից և կշարունակեք խեղդվել?..
     Մարդը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, - նա չի կարողանում ներել: Նա օգնություն է խնդրում...
Նկատել եմ, որ ներելու հատկությունն առավել արտահայտված է ծերերի շրջանում: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի հանդուրժող է դառնում. նա շատ բան է տեսած լինում: Ուրեմն, ներել սովորելու համար հարկավոր է նայել ծերերին:
Նաև պետք է մեռյալներից սովորենք ներել, որովհետև նրանք, ովքեր իրենց կյանքն ապրեցին, շատ նպատակների չհասան, որովհետև մահը վրա է հասնում անսպասելիորեն: Եթե նրանք ժամանակ ու հնարավորություն ունենային, մեկ անգամ ևս աշխարհ կգային ու կներեին իրենց թշնամիներին: Որովհետև Քրիստոս ասում էր, որ պետք է թշնամուդ ներես նախքան բանտ ընկնելը: Նաև աղոթքում սովորեցրեց խնդրել թողություն Աստծուց այն դեպքում, երբ  մենք էլ <մեր պարտապաններին ենք թողնում>: Ուրեմն եթե մարդ իր աշխարհային կյանքում սովորի ներել, ապա կկարողանա ներվել հանդերձյալում: Համաձայն չե՞ք:
Իսկ ներել սովորելու համար հարկավոր է իմանալ մի քանի բան: Վիճելիս չբարկանալ, <տաք գլխով> որոշումներ չկայացնել, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՃԱԽ ԼՌԵԼ, կարդալ ու լսել աղորքներ:
Մարդու հոգին ոչ նախքան մարմնանալը, ոչ մահվանից հետո սեռ չունի: Հոգին մարմնավոր չէ, որ մարմնական թշնամության մասին պայմանավորվի այլ հոգու հետ: Այդ ՄԱՐՄԻՆՆ Է. որ իր ծանրաքարշ ու մեղկ հատկություններով հոգուն ցանկանում է կորստյան մատնել: Բայց դուք, սիրելի մասնակիցներ, հո ներել գիտեք... չէ՞...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Quote from: Elena Melqumyan on November 27, 2008, 02:32:31 PM
իսկ ինչ անել երբ ուղեղդ գիտակցում է որ պիտի ներես որ պիտի համբերես ու հանդուրժես, բայս սիրտդ չի ներում, բայց չարությունը  մաշում է ներսդ:Ուզում եմ նմանվեմ Հիսուսին ուզում եմ ներեմ ու չի ստացվում դրանից զգւմ եմ որ Տերը ջղայնանում է ինձ վրա ու պատժվում եմ դրա համար 
հարգելի ելենա.եկ տեսնենք .թէ ինչ է ասում Աստվածաշունչը այս մասին։
ՙմարդկանց միջոցով  այդ անկարելի է.բայց Աստծո միջոցով ամեն ինչ կարելի է՚
ի՜նչ եմ հասկանում ես այս տողերից։՝այսինքն .երբ իմ մարդկային ուժերով չեմ կարողանում ներել  նրան.դա պետք է անել որպես մի աստվածահաճո գործ.որպես մի քրիստոնեական հալածանք.դիտենք այդ անձին որպես մեկը՝որի համար Քրիստոս արյուն թափեց։հիշենք.թե Հիսուսի բերած առակում ինչ ասաց թագավորը  իր ծառաին։ՙՉար ծառա.քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար.որ աղաչեցիր ինծ։իսկ պետք չէ՞ր .որ դու ել գթաիր քո ծառայակցինինչպես ես էլ քեզ գթացի։՚
ՄԱԹեՎՈՍ .  ԺԸ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on December 04, 2008, 10:59:38 AM
     Ազնիվ խոսք, հինդուիզմի հետ ոչ մի կապ չունեմ, Ադմին, և, ինչ խոսք, որ քարոզչական միտումներ էլ չունեմ: Չնայած մի բան գիտեմ, որ ճշմարտությունը ինչ-իզմի մեջ էլ որ լինի, մեկ է, միշտ էլ ճշմարտություն է մնում: Երբ Ելենան "Լուսամուտ" եկավ խորհուրդ հարցնելու, Դուք ցանկացա"ք արդյոք նրան օգնել: Այո: Պատկերացրեք, ես էլ: Եվ ես փորձեցի օգնել նրան իմ հասկացածով: ՈՒ ես շատ լավ գիտեմ, որ իմ հասկացածը հինդուիզմի հետ ոչ մի կապ չունի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բանով հակասեցի Ձեզ, բայց թե ինչով - այնքան էլ չհասկացա: Եթե դժվար չէ - պարզաբանեք, խնդրում եմ:
     Եվ վերջիվերջո, ասենք, թե Դուք ճիշտ էիք այդ հարցում: Հետո ինչ? Պատկերացրեք, որ ընկել էք ճահիճն ու խեղդվում էք: Եվ երբ մեկը ձեռքը մեկնի - Ձեզ օգնելու համար, - Դուք սկզբից նրան պետք է հարցնեք, թե ինչ կրոնի է նա պատկանում, ինչ է?: ՈՒ եթե նա հինդուիստ է կամ մուսուլման, Դուք կհրաժարվեք նրա մեկնած ձեռքից և կշարունակեք խեղդվել?..
     Մարդը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, - նա չի կարողանում ներել: Նա օգնություն է խնդրում...

Նախ ես չմեղադրեցի քեզ հինդուիզմի համար։ Քո ազատ իրավունքն է, թե ինչն է քեզ համար ճշմարտություն, իսկ ինչը՝ ոչ։
Երկրորդ. պետք չէ ողբերգականացնել, այստեղ ճահճում խեղդվելու մասին չէ խոսքը, ավելին, քրիստոնեությունը վաղուց է ապացուցել մյուս կրոնների ներկայացուցիչների հանդեպ իր ներողամտությունն ու մարդասիրությունը։ Իսկ ինչ վերաբերում է այստեղի հարցին, ի՞նչ ես կարծում, եթե քրիստոնյային ասես՝ «Բուդդան քեզ կօգնի, որ ներողամիտ լինես», կարծում ես նա կընդունի՞ քո խորհուրդը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quoteի՞նչ ես կարծում, եթե քրիստոնյային ասես՝ «Բուդդան քեզ կօգնի, որ ներողամիտ լինես», կարծում ես նա կընդունի՞ քո խորհուրդը:

Իհարկե - ոչ: Ինչպես կարող է Բուդդան օգնել քրիստոնեային, իհարկե, չի կարող: Իսկ Քրիստոս բուդդիստին հեշտությամբ կօգնի, ճի'շտ է: Որովհետև, ինչպես ասացիք. "քրիստոնեությունը վաղուց է ապացուցել մյուս կրոնների ներկայացուցիչների հանդեպ իր ներողամտությունն ու մարդասիրությունը": Ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե ոչ այդ "ներողամտություն" բառը: Շատ վտանգավոր բառ է, հասկանում եք: Չես հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում, մեկ էլ այդ "Ներողամտությունը" դառնում է "Մեծամտություն": Եվ առավել ևս այն վտանգավոր է կրոնի մեջ:
     Իմ կարծիքը սա է. ես պետք է հարգեմ իմ դիմացինի կրոնը: Եթե ցանկանում եմ, որ նա էլ իմը հարգի:
     Բայց ճիշտն ասած, ես չեմ հասկանում մեր վեճի պատճառը: Պրոբլեմն այստեղ նրանում է, որ Ելենան դիմեց Լուսամուտին: Մի'թե պարզ չէ, որ առանց ձեր միջամտության էլ նա արդեն արել է այն, ինչ Դուք եք առաջարկում, և չի հասել ցանկացած արդյունքին: Քանզի աղոթքն արագ օգնել կարող է միայն այն դեպքում, երբ մարդ աղոթելուց բացի կարողանում է նաև կենտրոնանալ այդ աղոթքի վրա: Իսկ դա ամենևին հեշտ չէ, ճի'շտ է: ՈՒրեմն պետք է մի այլ ձև գտնել մարդուն օգնելու համար: Դուր չի գալիս իմ առաջարկը - դուք առաջարկեք: Դեպի Աստծոն տանող ճանապարհները շատ են:
     Չեմ հասկանում նաև, թե որն է իմ սխալը: Մի'թե այն, որ ասում եմ, որ մեր մեջ հոգին է գլխավորը, ամենակենդանին և հավերժը: Երբ հրաժարվում եմ այդ Հոգուն տեսնել որպես վերացական մի կերպար, որի մասին կարելի է խոսել միայն, կարծես թե Նա գրքի հերոս լինի, և փորձում եմ պատկերացնել ավելի կենդանի վիճակում - իսկույն բուդդիստ եմ դառնում: Մի'թե Դուք երբեք չեք զգացել այդ Հոգու կենդանությունը ձեր մեջ: Մի'թե գոնե մեկ անգամ ձեր կյանքում դուք չեք զգացել Նրա թևերի ծանրությունը ձեր ուսերի վրա...

     P.S.Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Ելենան ինքը ինչ կարծիքի է մեր այս վեճի մասին: Ինչը Դուք ընդունեցիք, և ինչը - ոչ, - Ելենա:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Սամվել ջան, վեճի կամ սխալի, ոչ էլ դիմացինի կրոնը հարգել կամ չհարգելու հարց չկա, պարզապես քննարկում ենք։

Երբ մարդը տեսնում է, որ ինչ որ մեկի հանդեպ ատելություն կամ հակակրանք ունի, երբեմն մարդու մոտ մեղքի զգացողություն է առաջանում, այսինքն՝ որ ինքը սխալ է թույլ տալիս կամ ավելորդ հակակրանք է սնուցում իր մեջ, սակայն չի կարողանում այդ հակակրանքից կամ ատելությունից ձերբազատվել։ Կամ օրինակ եթե մարդը սխալ է թույլ տվել իր հանդեպ, նա չի կարողանում ներել։ Նման դեպքերում սովորաբար մարդիկ այդպիսի մեկին հիշում են ջղայնության և բացասական էմոցիաների ժամանակ, որի արդյունքում և անհնար է դառնում ներելը։ Այսպիսի դեպքերում մարդիկ նույնիսկ չեն էլ մտածում աղոթել նրա համար, ում չեն կարողանում ներել։ Թվում է, թե պարզ մի գործողություն է քրիստոնյայի համար, սակայն նման դեպքերում հիմնականում մարդիկ չեն էլ մտածում կամ ցանկանում աղոթել իրենց ատելության կամ հակակրանքի նյութ դարձած մարդու համար։ Աղոթել մեկի համար նշանակում է իր դատը դնել Աստուծո ոտքերի առջև, այլ ոչ թե իր մեջ կամ ջղայնության պահերին վճռել մարդու դատը։ Ներելու հարցում իր և քո դատն ես դնում Աստուծո առջև, իսկ քանի որ աղոթքը նաև եզակի պահ է լինում, երբ այդ մարդուն դրական տրամադրվածությամբ է հիշում, մանավանդ Աստուծո առջև, ուստի մեղմվում են զգացումներն այդ անձի հանդեպ և ավելի հավանական է դառնում ներելու հնարավորությունը։
Քո մեջբերած օրինակի մեջ հոգիների տեղափոխության հանգամանքը՝ այս կյանքից առաջ և հետո, գոյություն ունի հինդուիզմի մեջ, որը քրիստոնյան չի ընկալի և չի կարող դրանով առաջնորդվել։
Հուսամ հասկանալի գրեցի 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

       Բոլոր այն մոտիվները, որ Դուք նշեցիք, հարգելի Ադմին, ինձ հասկանալի են և ընդունելի: Գուցե ինչ-որ մեկը չհամաձայնվի, բայց ես լրիվ կողմ եմ և մի այդքան էլ ինքս կարող եմ ավելացնել: Բայց, հասկանում եք, սրանք բոլորը պատճառներն են միայն, այլ ոչ թե հարցի լուծումը:
     Իսկ այն, որ Դուք փորձեցիք բացատրել, թե ինչ է աղոթքը, - հուսանք, որ կօգնի Ելենային ավելի կենտրոնանալ աղոթելիս: Շնորհակալություն:
     Եվ հոգիների մասին:
     Այս հարցը լուրջ է և ես ցանկանում եմ, որ մենք իրար լավ հասկանանք:
     Ես չեմ ասում, որ հոգիները տեղափոխվում են այս կյանքից առաջ կամ հետո. նախ, որ հոգու համար նման հասկացողություններ գոյություն չունեն և երկրորդ, քանզի այդ հոգին է, որ հավերժն է, իսկ մեր ֆիզիկական կյանքն ընդամենը այդ հավերժականի մի չնչին մասնիկն է կազմում, ուրեմն ինչպե"ս  կարելի է խոսել այդ  տեղափոխության մասին:
     Խոսքս այն մասին է, որ Հոգու հավերժությունը մեր ֆիզիկական գոյությամբ ոչ սկսվում է և ոչ էլ ավարտվում: Հոգին չունի սկիզբ ու վերջ, քանզի նա Աստծո մի մասնիկն է: Մի'թե դա սխալ է և քրիստոնեայի ընկալմանը ոչ ենթակա:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Ես հասկացա Ձեզ, բայց առավել քան վստահ եմ, որ Ձեր մեջբերած օրինակը, ինչպես տեսաք, այլ բաների մասին մտածել տվեց, և չեմ կարծում, թե ներելու հարցում օգտակար օրինակ էր քրիստոնյայի համար։

Հ.գ.
Թեև թեմայից որոշակիորեն շեղվել էիք, բայց ամեն դեպքում որոշեցի չջնջել Ձեր գրածը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

իմ կարծիքով Քրիստոնյան պարտավոր չէ.ամենքին սիրի ու ամեն ինչի համար ների։ ես օրինակ չեմ կարող սիրել սատանիստներին կամ հերձվածներին։ու այդպիսի պատվիրանք ել չունենք ։կան մեղքեր որոնք չեն ներվում։Հիսուսն ասում է ՙմի գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ որպեսզի նրանք իրենց կեղտոտ ոտքերով չտրորեն դրանք ու ետ չդառնան  պատառոտեն ձեզ՚ ես պարտավոր չեմ սիրել ՙխոզին՚նույնիսկ պատվիրված է այդպիսիններին շեմից ներս չթողնել ու բարև չտալ։
ամուսինները իրավունք ունեն չներել մեկզմեկու դավաճանությունը.ու կարող են ապահարզան տալ։
այստեղ մի տեղ էլ ՙսեր դիմացինի հանդեպ՚ը ներկայացվեց ՙսիրիր մերձավորիդ՚պատվիրանի տեղ։կան որոշակի նրբերանգային տարբերություններ  այս խոսքերի մեջ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

*LILIT*

իմ կարծիքով Քրիստոնյան պարտավոր չէ.ամենքին սիրի ու ամեն ինչի համար ների։ ես օրինակ չեմ կարող սիրել սատանիստներին կամ հերձվածներին։ու այդպիսի պատվիրանք ել չունենք
Թանկագին Վահան, կարծում եմ եթե Հիսուսը կարողացավ մեզ ներել ու սիրեց մեզ, ավելին` Նա ասաց որ չի եկել խաչվելու անմեղների համար, այլ մեղավորների համար .... Բացի այդ Նա պատվիրեց մեզ նմանվել Իրեն, ապա կարծում եմ մենք էլ պետք է ներենք ու սիրենք, չէ որ Աստվծաշնչում գրված է, որ Աստված մեր կարողություններից վեր մեզ ոչինչ չի տալիս, այսինքն` եթե Նա մեզ պատվիրում է ներել, ուրեմն գիտի, որ կարող ենք:
Եւ ներիր մեր մեղքերը, ինրպես որ մենք ենք ներում մեր հանդեպ մեղք գործածներին:
[/color]
Խաղաղություն ձեզ...

Samvel

Quoteկարծում եմ եթե Հիսուսը կարողացավ մեզ ներել ու սիրեց մեզ, ավելին` Նա ասաց որ չի եկել խաչվելու անմեղների համար, այլ մեղավորների համար .... Բացի այդ Նա պատվիրեց մեզ նմանվել Իրեն, ապա կարծում եմ մենք էլ պետք է ներենք ու սիրենք, չէ որ Աստվծաշնչում գրված է, որ Աստված մեր կարողություններից վեր մեզ ոչինչ չի տալիս, այսինքն` եթե Նա մեզ պատվիրում է ներել, ուրեմն գիտի, որ կարող ենք:
Եւ ներիր մեր մեղքերը, ինրպես որ մենք ենք ներում մեր հանդեպ մեղք գործածներին:


Այո, Լիլիթ ջան, Դուք շատ ճիշտ եք: Դա հենց մեր հիմնական պրոբլեմներից մեկն է:
Այդ մասին մենք արդեն վիճել ենք նախկինում լուսամուտցիների հետ. "Եւ ներիր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր հանդեպ մեղք գործածներին":
Չէ որ ասված է. լավ մտածիր, թե ինչ ես ուզում, որովհետև հնարավոր է, որ կստանաս ուզածդ: Խնդրում ենք Աստծոն ներել մեզ մեր պես, այնպես, ինչպես մենք ենք ներում մեր դիմացիններին, այսինքն, կախված մեր ցանկությունից, մեր տրամադրությունից, մեր ընտրությունից, մեր օգտից, մեր հավատից, - այսինքն - տեղ-տեղ, ընտրովի: ՈՒ չենք հասկանում, որ Աստված, իր կատարյալ սիրով մեր հանդեպ, չի կարող չիրականացնել մեր ցանկությունը: Իսկ Նա  իրոք որ իրականացնում է. ներում է մեզ մեր հասկացածով - ընտրովի:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: