Հայ եւ Վրաց Եկեղեցիների հարաբերությունը

Started by Zonara, February 02, 2007, 10:56:45 PM

Previous topic - Next topic

Zonara

Վրաց եկեղեցու մասին խոսելից, մի հետաքրքիր զգացում է առաջանում... որպեսզի շատ երկար չխոսեմ այդ մասին նայեք այս էջը
http://www.predanie.ru/music/Gruzinskie_duhovnye_pesnopeniya_Ansambl_Rustavi/ վրացական Ռուստավի երգչախմբի CD-i նկարը

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Zonara

Ճիշտ այդպես,դա Խոր Վիչապն է,երեվի վրացիները դրանով ուզում են ասել որ,դա ել է իրենցը, եւ ամբողջ հայ մշակույթը իրենցից է առաջացել.... 36:)

MONK

Խեղճերը երևի Մայր Աթոռի նկարը չունեն: Հասցե չգիտեք? Ուղարկեմ, թող դա դնեն և գոնե նման բաներով մխիթարվեն: 2:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Zonara

 39:) ճիշտն ասած մենք ծիծաղում ենք իսկ իրենք իրենց գործն առաջ են տանում, մեր եկեղեցիները քանդում կամ սեփականացնում... Հիշում եմ մոտ 15 տարի առաջ Թիֆլիս էի, այն տան դիմաց ուր ապրում էի հին հայկական եկեղեցի կար.... միգանի անգամ փորձել էին պայթեցնել այն, սակայն եկեղեցին դեռ կանգուն էր, կարծես լալիս էր ասում հայ ժողովուրդ ինձ մենակ մի թողեք...եւ վրաստանի երկրաշարժի ժամանակ միայն եկեղեցին ինքն իրեն փուլ էր եկել... այսօր այնտեղ եկեղեցի չկա...վրացիները վերջն իրենց փափագին հասան, բայց գոնե են ինչ ունենք պահպանենք...

Mariam

Ձեզ ծանո՞թ է
Հայկական Ճարտարապետություն Ուսումնասիրող Կազմակերպություն ՝
Research on Armenian Architecture, www.raa.am, www.armenianarchitecture.am, raayer@sci.am:
Մեծ գործ է կատարէլ ու կատարում՝ հայկական մշակույթի ճանաչման ու պահպանման ուղղությամբ:  Նրա ուսումնասիրության դաշտը ընդգրկում է Արցախ, Ադրբեջան, Իրան, Արևմտյան Հայաստան, Վրաստան ու աշխարհում սփռված գաղթոջախներ:
Անձամբ պատիվ եմ ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի հետ, որը նրա գրխավոր գիտաշխատողներից մեկն է: Վրաստանի հատկացված ուսումնասիրությունները - հրատարակված ու հրատարակվելիք - ընդգրկում են Հյուսիսային Գուգարքը, Ջավախքը, Թիֆլիսի Կովկասյան թանգարանըը, հայկական եկեղեցիները Վրաստանում, The State Policy of Georgia and the monuments of Armenian Culture:
Խորհուրդ եմ տալիս ծանոթանալու . հոյակապ աշխատանք են կատարում:

Zonara


MONK

Quote from: Zonara on February 08, 2007, 09:54:44 PM
39:) ճիշտն ասած մենք ծիծաղում ենք իսկ իրենք իրենց գործն առաջ են տանում, մեր եկեղեցիները քանդում կամ սեփականացնում... Հիշում եմ մոտ 15 տարի առաջ Թիֆլիս էի, այն տան դիմաց ուր ապրում էի հին հայկական եկեղեցի կար.... միգանի անգամ փորձել էին պայթեցնել այն, սակայն եկեղեցին դեռ կանգուն էր, կարծես լալիս էր ասում հայ ժողովուրդ ինձ մենակ մի թողեք...եւ վրաստանի երկրաշարժի ժամանակ միայն եկեղեցին ինքն իրեն փուլ էր եկել... այսօր այնտեղ եկեղեցի չկա...վրացիները վերջն իրենց փափագին հասան, բայց գոնե են ինչ ունենք պահպանենք...
Հարգելի Zonara, այն հանգամանքը, որ ես մի փոքր արհամարհանքով արտահայտեցի իմ վերաբերմունքը վրացական երգչախմբի ձայնասկավառակի վրա հայոց վանքի նկարը տեղադրելու նենգ քայլի նկատմամբ, հուսամ Ձեզ չմղեց մտածելու, որ ես անլուրջ եմ վերաբերում  մեր հոգևոր և մշակութային կոթողների նկատմամբ տարվող բարբարոսական քաղաքականությանը: Այո, այդ երևույթը ցավալի է ու առօրեական հրատապություն ներկայացնող: Այդ քաղաքականությունը վարվում է ոչ միայն Վրաստանում: Չեմ մանրամասնում` վստահ լինելով, որ քաջատեղյակ եք խնդրին:
Կոնկրետ Վրաստանի պարագային Եկեղեցու  կողմից որոշակի միջոցներ ձեռք առնվում են: Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը հաճախ է բարձրաձայնել խնդիրը: Թե ինչքանով արդյունավետ կլինեն այդ ջանքերը, ես չեմ կարող ասել: Մի բան հստակ է. միայն Եկեղեցին ողջ խնդիրը չի կարողանա լուծել: Մեր պետության և հասարակության տարբեր  օղակները պիտի ջանան վերջ տալ այդ վանդալիզմին ու մշակութային եղեռնին:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Mariam on February 09, 2007, 09:18:22 AM
Ձեզ ծանո՞թ է
Հայկական Ճարտարապետություն Ուսումնասիրող Կազմակերպություն ՝
Research on Armenian Architecture, www.raa.am, www.armenianarchitecture.am, raayer@sci.am:
Մեծ գործ է կատարէլ ու կատարում՝ հայկական մշակույթի ճանաչման ու պահպանման ուղղությամբ:  Նրա ուսումնասիրության դաշտը ընդգրկում է Արցախ, Ադրբեջան, Իրան, Արևմտյան Հայաստան, Վրաստան ու աշխարհում սփռված գաղթոջախներ:
Անձամբ պատիվ եմ ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի հետ, որը նրա գրխավոր գիտաշխատողներից մեկն է: Վրաստանի հատկացված ուսումնասիրությունները - հրատարակված ու հրատարակվելիք - ընդգրկում են Հյուսիսային Գուգարքը, Ջավախքը, Թիֆլիսի Կովկասյան թանգարանըը, հայկական եկեղեցիները Վրաստանում, The State Policy of Georgia and the monuments of Armenian Culture:
Խորհուրդ եմ տալիս ծանոթանալու . հոյակապ աշխատանք են կատարում:

Մարիամ ջան, Սամվել Կարապետյանի գործունեության հետ որոշ չափով ծանոթ եմ նաև ես և կարող եմ ասել, որ բավականաչափ դրական արդյունքներ են տվել ու տալիս նրա ջանքերը: Սակայն ասեմ նաև, որ այդ հարգարժան այրի մոտեցումները երբեմն այնպիսի խիստ ծայրահեղ դրսևորոմներ է ունենում, որ դրանց լիովին իրականացման դեպքում Հայաստանը տառացիորեն պատերազմի մեջ պիտի մտնի իր հարևան բոլոր պետությունների հետ միաժամանակ:
Ասեմ նաև, որ նրա կողմից բացասական արձագանքների ենք ականատես եղել Եկեղեցու նկատմամբ մամուլի միջոցով: Մինչև իսկ հարկ եղավ նրա տված հարցազրույցներից մեկի դեմ պատասխան հոդվածով հանդես գալ: Երբ առիթ եղավ, ես հարցազրույցն ու մեր հոգևորականներից մեկի գրած պատասխանը կտեղադրեմ ֆորումում:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Մոնք, մի' անգամ առիթ եմ ունեցել խոսելու նրա հետ, ու կրոների նկատմամբ տարօրինակ մոտեցում է դրսևորել: Մահմետականացած Թրքահայերի մասին խոսելիս, նա հայտնեց այն միտքը, թե որպեսզի նրանք Հայաստան գան ապրելու, իր կարծիքով, անհրաժեշտ կլիներ ընդունել, որ մահմետականությունը կարող է հանդիսանալ Հայի կրոնը, ինչպես՝ բողոքականությունը, իր բազմաթիվ երեսներով, կամ կաթոլիկությունը, կամ Հայ Առաքելական Եկեղեցին: Բոլոր կրոները նրա համար նույն արժեքն ունեն:
Բայց հիանալի գործ է արել Հայաստանից դուրս վտանգված մեր խաչքարերի ու եկեղեցիների հիշատակը վառ պահելու համար: