Ռասիզմ

Started by Pantera, January 20, 2007, 10:55:54 AM

Previous topic - Next topic

Mariam

#20
Ռասսիզմը Ֆրանսիայում ...- բայց  թեմայից դուրս չէ՞-...երիտասարդ մահմետական աղջիկների վրա դրված գլխաշորի շուրջ ծագած «պատերազմն» է: Կրթության նախարարության կողմից գլխաշորի մասին ընտրված խիստ արգելումը դպրոցներում:

Ռասսիզմի արմատը դժբախտաբար մեր բոլոր սրտերի միջից է անցնում: Խառնածին երեխաների երբեմն առօրեական դառն փորձառության մաս է կազմում:
Հետաքրքիր կլիներ իմանալ մեր սիրելի Պանտերայի կարծիքն ու փորձառությունը: Ավստրալիայից իր ուղարկած պատկերը կհարստացներ մեր մտածմունքների դաշտը...Նվազ հետաքրքիր չէր լինի Մանտարինկայի տեսակետը՝ Ռուսաստանից...Հայր Ղուկասի հայացքը Իտալիայի վրա կհաստատեր, կամ կսրբագրեր Եվրոպայի մասին գծածս պաստկերը: Զոնարան կկարողանար մեզ համար գծել Կերմանյո հասարակության պատկերը:
Հայր Գրիգորը չի՞ կարող ասել մեզ, թե նկարագրածս Ֆրանսիան իրեն ծանո՞թ է, թե նա ուրիշ հայացք ունի...Ոչ վաղ անցյալում բազմատեսակ ռասսիզմի զոհ դարձած Ղարաբաղի զավակ՝ Մոնքի խոսքն էլ ազդեցիկ կլիներ... 
           Ձեր բոլորիդ՝ ծանոթների և դեռ անծանոթների կարծիքը խիստ կհետաքրքրեր մեզ բոլորիս
...   13:)


MONK

#21
QuoteՈչ վաղ անցյալում բազմատեսակ ռասսիզմի զոհ դարձած Ղարաբաղի զավակ՝ Մոնքի խոսքն էլ ազդեցիկ կլիներ...



             Մարիամ, բայց կարող ենք արդյոք ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկել իբրև ռասսայական  հարց?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Այսպես կկոչէի ուրիշ ազգի նկատմաբ ատելության զգացումը: Թշնամու հող գրավելը նշանակում է նրան արժանի չհամարել ապրելու: Ռասսիզմի գագաթնակետը՝ ցեղասպանությունն է:
Կարծո՞ւմ էք, որ Թուրքը ցանկանում է միայն Հայի հողը վերցնել: Նաև Հային չի՞ ատում: Գարշելի այսպիսի ատելությունը կարող է շատ կոպիտ կամ նուրբ ու «քաղաքակիրթ» դրսևորում ստանալ: Բայց արմատը՝ ատելությունն է:
Ամենօրյա նվաստացումները, զոր ապրել էր Արցախցին, կամ արևմտահայը - երկրորդ կարգի քաղաքացի էր համարվում մահմետական Թուրքյայում  և այսօր էլ նույնն է տեղի ունենում - ռասսայական դրսևորումներ չե՞ն:
Կամ ասենք, որ մեծ մասշտաբով կարող է օգտագործվել մարդու սրտում թաքնվող ատելությունը՝ նրան չնմանողի նկատմամբ: Ու ռասսիզմի տալ ահավոր երես՝ պատերազմ կամ ցեղասպանություն:

MONK

Ձեր նշած ատելության զգացումը, Մարիամ, խիստ բնորոշ է մարդկային ցեղին և բնավ պարտադիր է չէ, որ այն ռասսայական խտրականությունից բխի: Դա այն ատելությունն է, որից մղված` Կայենը սպանեց Աբելին:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#24
Ինձ թվաց, որ երբ ատելության, կամ հպարտության և նմանատիպ մեղքերը ազգովին են կատարվում, կստացվի ռասսիզմը և ռասսայական արաքները: Կարող են հանգել գագաթնակետին՝ ցեղասպանության:
Անձնական մեղք կա, և հետո նրա ընդհանրացումը ամբողջ ընկերության մեջ: Մեղսակցաբար մեղքը փոխանցվելիս մեկ քաղաքացուց մյուսին, չար ալիքի նման վարակվում է ամբողջ հասարակությունն ու հետևանքը բազմապատկված է:
Բայց անձնական կամ հասարակական մեղքի էությունը նույն է, ըստ իս. ատելություն-հպարտություն-անհանդուրժողություն անբաժան գործակիցները:

Mandarinka

Հայերեն դժվար է գրել, բայց պորձեմ:
Իհարկե Ռուսաստանում կան կսենոֆբյական տրամադրություններ, բայց չեմ կարծում, որ դա հասնում է ռասիզմի մակարդակի: Այստեղ ուղղակի որոշ մասայի բթությունը օգտագործում են, քաղաքական ասպարեզում: Սա քաղաքական քարտ է իմ կարծիքով:

Satenik

Quote from: Mariam on January 24, 2007, 11:08:13 PM
Սաթենիկ, չեմ խոստանում, որ անպայման կկարդամ: Քիչ Ժամանակ  ունեմ, ազատ ժամանակս անցկացնում եմ սրբերի մոտիկության մեջ: Անհավատների վերլուծումները շատ եմ կարդացել, հիմա ինձ քիչ օգուտ կբերեր:

Սիրելի Մարիամ, ինչպես կուզես, դա ընդամենը առաջարկ էր: Կուզեի որ զգույշ լինես որևէ մեկին հավատացող-անհավատ որակումներ տալուց, հատկապես եթե խոսքը վերաբերվում է հային: Ես շատ հայեր գիտեմ, որոնք եկեղեցի չեն գնում պարբերաբար, բայց երբ անալիզ եմ անում նրանց (գոնե ինձ համար տեսանելի) էությունն ու գործունեությունը, ապա հասկանում եմ, որ  քրիստոնյաներ են: Արի չմոռանանք, որ քրիստոնեությունը հայի մաշկն է, անկախ նրանից գիտությամբ է նա զբաղվում թե այլ գործով, զտարյունությամբ է հետաքրքրվում թե ոչ:
Էլ չեմ ասում, որ Հայ Եկեղեցին թերևս միակն է աշխարհում, որը գիտության հայտնագործություններից չի խորշել, չի ընկել ծայրահեղությունների մեջ, այլ ընդունել է դրանք ադեկվատ, սթափ կերպով ու բաց աչքերով:
Վերջապես, եթե որևէ գիտությանը ծանոթանալիս մենք սկսեինք ստուգել թե որքան հավատացող կամ անհավատ են այդ գիտության կարկառուն  ներկայացուցիչները, ապա մենք պիտի անտեղյակ լինեինք այսօր թե տարրական մաթեմատիկայից, թե կենսաբանությունից, թե պատմությունից, թե որևէ այլ ցանկացած գիտությունից:
Ինչ վերաբերվում է ժամանակիդ սղությանը, դա շատ լավ եմ հասկանում:

Mariam

Սաթենիկ,
Պարզ ասա. կարդացի՞ր իմ գրածը ռասսիզմի մասին, դա ֆրանսական մտավորականության վերջին վերլուծումներն են:
Չեմ թերագնահատում Հայ Պրոֆեսորի տեսությունը, ու եթե ակնարկածդ գիրքը մի նոր հայտնություն է բերում, ապա, մեզ այդ բացատրիր:
Միթե մեջս առաջանա նրա ամբողջ գիրքը կարդալու ցանկություն...

Satenik

Այո, Մարիամ, բոլոր գրածներդ էլ կարդացել եմ:
Ճիշտն ասաց ես ընդամենը արժեքավոր գրականության տեղ էի հուշում քեզ և այլ ընթերցողներին: Կուզես կարդա, իսկ չես ուզի՝ մի կարդա: 14:) Գիրք պատմել չեմ կարող :), ներիր, քեզ շահագրգռելու նպատակ էլ չունեմ, առավել ևս որ իմ ժամանակն էլ է շատ սուղ և դա մեկ գիրք չէ՝ միքանիսն են, ոչ էլ մեկ լեզվով է՝ հայերեն է և ռուսերեն:
Հետո, գուցե, եթե հնրարավորություն կունենամ, որոշ հետաքրքիր մեջբերումներ կանեմ:

Mariam

Շնորհակալություն, Սաթենիկ: Մեր զբազվածությունը մեզ պարտադրում է ընտրություններ կատարել: Սակայն, քո շնորհիվ անդրադարձել եմ, որ մեր հայ մտավորականության գործերով՝ հրատարակված աշխատանքներով քիչ առիթներ եմ ունեցել կյանքումս հետաքրքրվելու: Աղջիկս - եթե ցանկանա - կլրացնի իմ այս պակասը...
Լավ է որ,գոնե մեր ունեցած ժամանակի սղությունը արգելք չէ , որ երբեմն իրար հանդիպենք այստեղ ու խոսակցեն... 21:)