Խոնարհություն

Started by Legna, October 17, 2006, 08:32:06 PM

Previous topic - Next topic

Mariam

Մեր քաղաքի քահանան այս կիրակի «Անպտուղ թզենուն» առակին մեկնաբանելիս ցանկացել է բոլորիս հաշտեցնել և իր խոսքը օգնել է «խոնարհության» մեջ դժվարացող հավատացյալներին, ու ինձ հանգստացրել:
Նա այսպես խոսեց. «Թող մեր բոլորիս՝ հավատացյալներիս հավատը պտղաբեր լինի. ոմանք խոնարհության պտուղը թող տան, ուրիշները՝ սիրո պտուղ: Բայց այնպես անենք, որ մեր հավատը պտղաբեր լինի, ու ի զուր զբաղեցրած չլինենք Եկեղեցու տված հոգևոր սնունդը, և բոլորս Աստծու համար հաճելի պտուղ տանք:»

Mariam

Իսկ եթե փորձեմ դրական սահմանում տալ Խոնարհության, կասեմ.
Խոնարհը մտածում է, որ ուրիշներից ավելի արժանի չէ, ո'չ ավելի ուտեու, ո'չ ավելի լավ հագնվելու, կամ՝ տաքանալու, կամ ավելի լավ դաստիարակություն ստանալու, ավելի լավ ժամանց անցկացնելու, ավելի լավ աղոթագիրք ունենալու...Խոնարհը մտածում է պարզապես, որ իր ունեցվածքը սխալմամբ է ստացել, ու հարկավոր է վերականգնեցնել Աստուծո արդարությունը:

Mariam

#12
Բայց և այնպես նաև հասկացել եմ ու ընդունել եմ Սուրբ Պողոսի հիանալի խոսքերը կնոջ խոնարհության մասին,
և շատ հաճախ աղջկաս հետ խորհրդակցում եմ դրանց նշանակության ու տարողության մասին:
Հիմա համոզված եմ, որ կինը ծնվել է սիրելու համար, ու նա՝ սիրո ավելի մեծ նշան չի կարող տալ, քան՝
հնազանդությունը իր ամուսնույն նկատմամբ ու հեզությունը շրջապատի նկատմամբ:
Ընդհանրապես հայտնաբերել եմ հնազանդության ու հեզության ուժը կնոջ կյանքում մասնավորապես:

Mandarinka

Լիովին համամիտ եմ Մարիամ ջան:
Կարծում եմ, որ իսկական սիրող կինը, անկախ ամեն մի գեղեցիք բառերի, հնազանդ կլինի ամուսնուն: