Անդաստան

Started by MONK, January 19, 2007, 08:51:58 PM

Previous topic - Next topic

MONK

     Անդաստանը աշխարհի չորս կողմերի հանդիսավոր օրհնության կարգն է: Այն սովորաբար կատարվում է եկեղցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում£
     Անդաստան բառն իր պարզ նշանակությամբ կապվում է արտ կամ ցանք բառերի հետ և թեպետ այսօրվա պաշտամունքային լեզվում բոլորովին այլ նշանակություն ունի, մեզ հնարավորություն է տալիս գտնելու կապը նախնական իմաստի և այսօրվա արարողության միջև: Հնում երկրագործների համար սովորություն էր արտի օրհնություն կատարելը: Այն կատարվում էր քահանայի միջոցով և համայքի ներկյությամբ, բերքի արգասավորության և առատության համար: Ենթադրվում է, որ այս սովորությունը կապված էր Դեմետրե չաստվածուհու պաշտամունքի հետ, որ հետագայում, հեթանոսական որոշ այլ սովորությունների պես, վերաիմաստավորվել ու քրիստոնեացվել է` ստանալով բոլորովին այլ բովանդակություն: Մեծամասամբ երկրագործ մեր ժողովրդի համար այս սովորությունը մեծ  նշանակություն է ունեցել: Հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվելով` այն դարձել է եկեղեցու անբաժան արարողություններից մեկը:
    Անդաստանի կատարման կարգը հետևյալն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Հանդիսապետը (արարողությունը վարող հոգևորականը), ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), շարվում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, շարվում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարգավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է ՙՏեր ողորմյայով՚: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությունը հետևյալ կարգով.
         Արևելեան կողմն աշխարհիս եւ Հայրապետութիւն Հայոց:
  Արևմտեան կողմն աշխարհիս եւ Թագավորութիւն քրիստոնեից (կամ Հանրապետութիւն Հայոց):
  Հարաւային կողմն աշխարհիս` երկիրս, անդաստանս եւ պտղաբերութիւն տարվոյս:
        Հիւսիսային կողմն աշխարհիս` վանս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի սմա:
     Արաողությունը փակվում է ՙՊահպանիչ՚ աղոթքով:Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան£
     Տարվա մեջ Անդաստան կատարվում է 25 անգամ` 11 անգամ առավոտյան և 14 անգամ երեկոյան: Տարվա վերջին Անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Խաչապայտի մասունքն իր պահարանով դրվում է հատուկ պատվանդանի վրա, զարդարվում ծաղիկներով ու ռեհանով և ծածկվում մետաքսե նրբահյուս շղարշով: Մասունքի կողքին դրվում է նաև վարդաջուր սրսկելու անոթը: Մեծ թափոր է կազմվում` բաղկացած ճոխ զգեստավորված քահանայից, սարկավագաց և դպրաց դասերից: Արարողության ընթացքում երգվում են հոգեզմայլ շարականներ, կատարվում պատշաճ ընթերցումներ Ավետարանից, կարդացվում առանձնահատուկ աղոթքներ ու քարոզներ: Թափորը պտտվում է եկեղեցու շուրջը, հատուկ կերպով օրհնվում են աշխարհի չորս կողմերը, վարդաջուր է սրսկվում հավատացյալների վրա: Արարողությունը փակվում է հանդիսապետի կողմից Կենաց Փայտով տրված օրհնությամբ և ՙՊահպանիչով՚:
     Խաչվերացի Թափոր Անդաստանը, հիրավի, մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություննորից մեկն է և տեսանելի կերպով լավագույնս արտահայտում է Խաչափայտի գերադարձի հաղթական շքերթի և նրա միջոցով աշխարհի օրհնության սրբազան իրողությունը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

ՇՆորհակալություն:
Իսկ նաև ինձ շատ  հետաքրքիր կլիներ կարդալ «Կանոն վասն դժվարածին հղի կնոջ», «Կանոն ութօրեից», «Կանոն քառասնօրեից»: Կարո՞ղ էք օգնել:

MONK

Մարիամ, դեռ ոչինչ չեմ կարող ասել: Կփորձեմ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)