Եկեղեցուց դուրս գալիս կամ մտնելիս

Started by Abegha, January 14, 2007, 07:32:28 PM

Previous topic - Next topic

Abegha

Ես այս թեման հատուկ եմ բացել, որովհետև հաճախ ենք տեսնում, թե ինչպես են մարդիկ մտնում եկեղեցի և ինչպես են դուրս գալիս։ Սա հատուկ նրա համար եմ գրում, որ մարդիկ եկեղեցու ծիսական կյանքին կուրորեն չհետևեն և միայն ձևը չկարևորեն, այլ առավել ևս փորձեն հասկանալ իրենց եկեղեցի գնալու նպատակը։
Այսպես հաճախ ենք տեսնում, թե ինչպես են մարդիկ եկեղեցուց դուրս գալիս։ Ինքս, արարողություններից հետո, երբ պետք է դուրս գամ եկեղեցուց, տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ եկեղեցու կենտրոնից ետ–ետ քայլելով փորձում դուրս գալ եկեղեցուց։ Պատկերացրեք միայն, մարդը մոտ 5-7 մետր ետ–ետ քայլելով, չտեսնելով, թե ո՞վ կա իր ետևում կանգնած, հրմշտելով փորձում է դուրս գալ եկեղեցուց։ Եվ սա ինչո՞ւ։ Որովհետև տեսել է, որ այդպես են դուրս գալիս, կամ լսել է, որ ետ–ետ պետք է դուրս գալ։ Նման ետարշավողների թիվը ցավոք քիչ չի լինում։ Նման դեպքերում շատ հոգևորականներ, ցույց տալու համար մարդկանց, որ այդպես պետք չէ անաչք քայլել և, հասնելով դռան մոտ, թեթևակի շրջվում են, խաչակնքվում և դուրս գալիս։ Բայց մարդկանց վրա սա չի ազդում։ Նրանք երևի ասում են՝ չէ, էս «Տերտերը» երևի լավ չգիտի։ Էսպես հետքայլքով հասնում են դռան մոտ, առանց խաչակնքվելու (թեև հիմա ոմանք սկսել են խաչակնքվել) դուրս գալիս եկեղեցուց և ուրախանում, որ պատվով կատարեցին եկեղեցուց դուրս գալու իրենց սրբազան պարտականության ձևը։
Ըստ էության, թանկագիններս, եկեղեցուց դուրս գալուց այլ բան չի պահանջվում մեզանից, բայցի այն, որ դռների առաջ, այսինքն՝ դուրս գալուց առաջ, ի հարգանս խոնարհվենք Ս. Խորանին, խաչակնքվենք, մեր հոգու կարճ մի աղոթքով դուրս գանք եկեղեցուց՝ առանց մեկս մյուսին ավելորդ հրմշտելու։ Իսկ եթե մեր խոնարհումն ու աղոթքը դռներից մի քիչ ավելի ներսում ենք արել, ապա չվախենանք նորմալ, առանց ետ–ետ քայլելու դռների արանքով անցնելիս։

Mariam

Ետ-ետ քայլելու ու  Խորանին կրնակ երբեք չդարձնելու այս «սովորույթը» հոգևոր արմատ չունի՞, այսինքն՝ սրբերը այնպիսի խորհուրդ երբեք չե՞ն տվել: Մեր մոտ էլ շատ մարդիկ այդ ձևով են դուրս ելնում եկեղեցուց: Բայց նույպես քահանան հաճախ բոլորին  բացատրել է, որ ավելորդ զգուշություն է, ու երբեմն՝ վտանգավոր:

Satenik

Շնորհակալություն, հայր սուրբ, նոր եմ իմանում, որ սխալ եմ դուրս եկել մինչև հիմա:
Եթե կարելի է մեկ հարց: Մեծ տոնական պատարագներից հետո, երբ Վեհափառը վերջում դուրս է գալիս Եկեղեցուց, Եկեղեցու մեջ եղած ժողովուրդն ինչպե՞ս պիտի վարվի, սպասի Վեհափառը դուրս գա, հետո ետեից գնա, թե՞ դա կապ չունի: Օրինակ, անցյալ տարվա սուրբծննդյան պատարագից հետո էր, եթե չեմ սխալվում, Նախագահը Վեհափառից առաջ դուրս եկավ Եկեղեցուց: Կարգն ինչպե՞ս է:

Abegha

Սովորաբար մարդիկ սպասում են Վեհափառ Հոր օրհնությունը ստանալու համար, իսկ հետո դուրս են գալիս, բայց այս պարագայում, ենթադրում եմ, նախագահը Նորին Սրբության թափորի մաս է կազմել, հետևաբար առաջնորդվել են ըստ հարմարության, որը ճիշտ կամ սխալի հարց չէ։ Հիմնականում Վեհափառը կանգնում է թափորի վերջում, իսկ իր հյուրերը հետևում են իրեն։

Hasik

ինձ մի անգամ ասել են, որ եկեղեցուց դուրս գալիս պետք է ուշադրություն դարձնել, որ շեմը չտրորել, արդյոք դա կա?եվոր է եվ եթե այո, ապա ինչ նշանակություն ունի: