Հրաժարիմք

Started by Mariam, November 10, 2006, 10:18:23 PM

Previous topic - Next topic

Mariam

Ինձ խիստ անհանգստացնում է նաև հետևյալ հանգամանքը. ամեն կիրակի պատարագից առաջ ընդհանրական խոստովանությունն է կատարվում հենց եկեղեցում, խորանին առաջ:
Ամեն կիրակի, կրնակը դարձնում ենք խորանին, կանայք գլխաշորը հանում են, ու ուշադիր ենք լինում' վայել կեցվածքով ասել «հրաժարիմքը» - ուղիղ կանգնած, թևերն ու ձեռքերը կախ, երբեմն' մատները իրարից քիչ մը անջատված... Հետո, մինչդեռ կանայքս զբաղված ենք գլխաշորը նորից մեր գլուխը կապելով, այնուամենայնիւ մեր ուշատրությունը սեւեռելով քահանայի խոսքերի վրա,նա հավատացյալների անունով կարդում է «Դաւանութիւն ուղղափառ հաւատո», որից հաջորդում է բուն խոստովանությունը' զղջումը.« Մեղայ»ները:
Ինձ անհանգստացնող հանգամանքը այն է, որ «Հրաժարիմքը» կատարվում է եկեղեցում, ուր կրնակը դարձնում ենք դեպի խորանը:
Մինչդեռ կնունքի կանոնը չի նախատեսո՞ւմ, որ «Հրաժարիմքը» կատարվի' դեպի արևմուտք դարձած բայց եկեղեցուց դուրս : Ու հետո միայն մկրտվողը մտնում է եկեղեցի, ուր ասում է իր հավատը Սուրբ Երրորդության նկատմամբ և արտասանում է Նիկիական դավանանքը:
Մեր հավատի հայրերը մեզանից անսահմանորեն ավելի նուրբ էին Հավատի ու Աստծու բերելիք պատվի նկատմամբ:


Abegha

Հրաժարիմքը միշտ էլ կատարվել է եկեղեցուց ներս։
Դեպի արևմուտք շրջվելը խորանին հակառակ կանգնել չի խորհրդանշում, այլ՝ աշխարհից հրաժարում: Պետք չէ կոմպլեքսավորվել ավելորդ մտքերով։ Եթե այդպես մտածենք, ապա անընդհատ անկանոն քայլեր պետք է կատարենք եկեղեցում, որովհետև այս կամ այն կերպ խորանին թիկունքով ենք հայտնվում։ Մանավանդ որոշ եկեղեցիներում, որտեղ մի քանի խորաններ կան։ Երբ արևելք՝ դեպի խորան ենք դառնում, մեր ձեռքերը միացնում ենք և արտասանում հավատամքը։ Ձեռքերը միացնելով հավաստում ենք, որ համակամ ենք այդ հավատամքին։ Երբ արևմուտք ենք շրջվում, ապա մեր ձեռքերը չենք միացնում՝ հրաժարվելով չարից։

Mariam

#2
ՇՆորհակալություն ձեր բերած բացատրության համար:
Իսկ ի՞նչ նշանակություն ունի՝ կանանց գլխից գլխաշորը հանել, և վերստին կապել:
Անցյալում, ինչպե՞ս էին անում մեր կանայք, երբ գլխաշոր էին պահուն մշտապես: Հրաժարիմքի ատեն նրան հանո՞ւմ էին գլխից, ու վերստին կապո՞ւմ, թէ միշտ գլուխը ծածկված էին պահում: - Ինձ խանգարում է մանավանդ՝ եկեղեցում զբաղվել երկրորդական ու բոլորովին աշխարհական բաներով, որովհետև ավելորդ շարժումներով աղոթքը խանգարվում է...
Ինձ թվում է, որ հավանաբար պահուն էին մշտապես, ինչպես անում են Սուրբ Կայանեի վանքի մեր միանձնուհիները:
Մեծ դժվարությամբ մտնում եմ այսպիսի պարտադրված վարվելակերպերիի մեջ՝ ձեռքերը թողել այսպես, մատները բերել այսպես, գլխաշորը այսպես կամ այնպես պահել...Այս պարտադրված շարժումները իրենց հոգևոր նշանակությունն ունեն, բայց և այնպես... կնախընտրեի, որ անշարժ մնալու հնարավորությունը տրվեր ինձ:
Չխոսեմ այն երևույթի մասին, որ երեխաներին սովորեցնում են ճիշտ շարժումներ կատարել, պահել մարմնի միշտ «ճիշտ» կեցվածքը, որպես հավատի հավաստիացում...

Abegha

Հրաժարիմքի ժամանակ կանանց գլխաշորերի համար որոշակի որևէ հրահանգ կամ բացատրություն չկա և բնավ անհրաժեշտ չէ հետևել այդ երևույթին։ Դա պարզապես տեղային ինչ–որ սովորություն է, որ փոխանցվել է մեկից մյուսին։
Բնավ պետք չէ կոմպլեքսավորվել ձևերի մեջ, որովհետև աղոթքն ինքն է լռելյայն մեզ բացատրում, թե ինչպես լինել։

Mariam

#4
 Շնորհակալություն:
Հասուն հասակում դեռ անծանօթ ձևերը սովորելը - մանավանդ՝ կրոնի մեջ - շատ բարդ է ու խնդրահարույց: Էականը կլիներ ներշնչվել այդ ձևերի հոգևոր իմաստից, որ լավագույն ու պարզ ձևով էք բացատրել, ու փորձել սեփական աղոթքի բովից անցնել այդ, մինչև որ դառնա մեր կենդանի հավատի արտահայտություն:
Հավանաբար, իմ դստեր համար, ամեն ինչ շատ ավելի պարզ ու հստակ կլինի, որովհետև նա ամբողջ հոգևոր սնունդը ստացած կլինի Հայ Եկեղեցում: Ձեր տված բացատրությունները անուղղակիորեն նրան էլ շատ օգտակար են լինելու: Կրկնապատիկ շնորհակալ եմ:

Mariam

#5
Բայց ցանկանում եմ բոլորովին սրբագրել իմ սխալական ըմբռնումը:
«Մաշտոց», Հայոց եկեղեցում կատարվող ծեսերի կանոնագիրք չեմ կարողացել կարդալ - անհնհարին է ինձ աշխարհականիս՝ այս թանկագին գիրքը փոխ առնել:
Հիմնվեցի Շառլը Ռընուի «Մկրտության հայկական ծեսերը» գրքի վրա, հայերեն ու ֆրանսեսեն լեզուներով, որ կաթիլիկե վանականի մը ուսումնասիրություն է, հրատարակված՝ 1997 թվին: Նա հստակորեն բացահայտում է, թե մկրտության ծեսի առաջին մասը,որ ընդգրկում է շարականներ, աղոթքներ ու հրաժարիմքը կատարվում էր եկեղեցու դռան առաջ, եկեղեցուց դուրս:
Շառլը Ռընու հիմնէել է «Մաշտոց»ում նշված երկու հին մաթենագրերի վկայության վրա՝ Մաթենատարան 1001ու  Մխիթարյան վենետիկ 320ի վրա:
Դժբախտաբար ֆրապսերեն այս գիրքը տեղեկությունների իմ ունեցած միակ աղբյուրն է:
Այս գրքի վրա հիմնվելիս, ենթադրել եմ, թե սկզբում հրաժարիմքը կատարվում էր եկեղեցուց դուրս, ու մկրտության ծեսի մաս էր կազմում: Հետո խոստովանությունից առաջ ընդգրկվեց:
Իրականում, «հրաժարիմքը» ինձ թվում է, շատ «աժան» է կատարվում: Այսինքն, կատարվում է մեքենաբար, կարծես սնապաշտ ձևով. բարձրաձայն ասվում է երեք անգամ, մի քիչ զզվանքով  շեշտը դրվում է «սատանայից» ատելի բառի վրա, թևերն ու մատները մարմնի երկայնքին, ու...սատանան մեզանից հրաշքով հեռանում է:
Ինձ թվում է, ծեսի այս մասը անհրաժեշտ է, բայց զգուշ լինենք. Սատանայից հրաժարվելը մեր ամբողջ կյանքի պայքարն է:
Հավելեմ. Հայաստանում - Սուրբ Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմեի վանքում, Սուրբ Գրիրոր Լուսավորիչ Եկեղեցում ...և սփյուռքում՝ Փարիզում, Փարիզի արվարձանում և Մարսեյլում, Հրաժարիմքը չի կատարվում Խոստովանությունից առաջ, և ոչ էլ Դաւանութիւն ուղղափառ Հաւատոյ է արտասանվում: Ենթադրում եմ՝ ժամանակի սղությունից է, կապված է՝ պատարագից առա՞ջ է արվում, թե՞ պատարագի ընթացքում: Կամ՝ տեղական սովորության համաձա՞յն է:

Mariam

Ո՞վ կարող է ինձ բացատրէլ Հրաժարիմքի իմաստը, այսինքն նրա պարունակած խոսքերի էությունը. աղոթք չէ՝ Աստծու ուղղված խնդրանք չէ: Ի՞նչ իմաստ ունեն - բառացիորեն, ամեն ինչ հասկանալի է ինձ, բայց հարցս , որով պիտի սկսեի նախ քան մենախոսությամբ մտածելը, վերաբերում է Հրաժարիմքի էությանը:
Այն հանգամանքը, որ քահանան է արտասանում այս խոսքերը, ազդո՞ւմ է խոսքերի իշխանության վրա: Այսինքն, չեմ իմանում, թե  քահանան այս պահին, Սատանային մեզանից հեռացնո՞ւմ է իր արտասանած խոսքերով: Ինչո՞ւ աղոթքի ձև չէ ստացել Հրաժարիմքը:
Ուրիշ ձևով ասած՝ աղոթքից բացի, ի՞նչ իմաստ կարող է ունենալ եկեղեցում արտասանված ուրիշ խոսք, և ա'յս խոսք մասնավորապես:

Hasik

Արդյոք մենք Հրաժարիմքի ժամանակ պետք է մեր ձեռքերը բաց պահենք ու հակառակ Խորանին, ցույց տալով որ հրաժարվում ենք չարի իշխանությունից, ինչպես որ արել ենք մկրտության ժամանակ;

MONK

#8
Quote from: Hasik on January 27, 2008, 07:48:34 PM
Արդյոք մենք Հրաժարիմքի ժամանակ պետք է մեր ձեռքերը բաց պահենք ու հակառակ Խորանին, ցույց տալով որ հրաժարվում ենք չարի իշխանությունից, ինչպես որ արել ենք մկրտության ժամանակ;
Այո: 30:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)