Բժշկություններ

Started by Petros, December 12, 2006, 10:53:42 PM

Previous topic - Next topic

Petros

Չորս Ավետարաններն էլ ողողված է բժշկությունեերով Քրիստոսի կողմից:
Հարց. ի՞նչ է ուսուցանում Տերը բժշկություններով:

Mariam

Երբ Նա մեր Երկրի վրա էր, մարդկանց մեջ նաև Իր մարդկային մարմնի մեջ, Նրա ժամանակակիցները շոշափեցին Աստծու արքայությանը: Ու Նրա կատարած բժշկություններով, Նա ուսացանում է մեզ հավատ ընծայել Իր նկատմամբ, Իր Աստվածային ուժին, Նրանից բխած Կյանքի հաղթանակին:
Մի՞թե այնքան դույլ է մեր հավատը, որ Նրանից հաճախ չենք էլ խնդրում կատարել բշժկությունները:

Mandarinka

Quote from: Mariam on December 15, 2006, 04:57:31 PM
Մի՞թե այնքան դույլ է մեր հավատը, որ Նրանից հաճախ չենք էլ խնդրում կատարել բշժկությունները:

Մարիամ ջան, երևի հավատն է թույլ: Չգիտեմ, բայց անձամբ ես բախվել եմ դրա հետ: 7-8 տարի առաջ իմ քեռուս տղան, իմ ամենասիրած եղբայրս, 7 տարեկան մի հրեշտակային երեխա (նրա նման այդպիսի ճիշտ երեխա դեռ չեմ տեսել) ծանր հիվանդացավ: Նրա ուղեղի բջիջները սկսեցին մեռնել և տեղը նորերը չէին ծնվում: Նա սկսաեց չտեսնել, հետո չխոսալ, հետո չշարժվել:
Միակ բանը, որ մեզ մնում էր, դա հավատալն էր: Երևի դա մեզ բոլորիս փրկեց: Բայց....անցավ 7-8 տարի, երեխան այդպես տառապելով ապրում է: Ոչ ուղեղս, ոչ սիրտս չի ընդունում դա: Ես շատ լավ հասկանում եմ, որ հնարավոր է մեր աղոթքները ի կատար չածվեն: Երեխան չլավանա և հառանա մեզանից վաղ թե ուշ: Աստծո կամքով: Բայց դրանից սիրտս ավելի է ըմբոստանում: Եթե չպիտի լավանա` ինչո ՞ւ համար է այս վերջին 7-8 տարին: Ուղեղս հասկանում է` Տիրոջ կամքը և այլն, սիրտս չի ընդունում: Երևի դա է պատճառը, որ այլևս լիարժեք չեմ կաչողանում անվանել ինձ հավատքով մարդ: Քանի որ չեմ կարող խաբել ոչ ինքս ինձ, ոչ էլ Տիրոջս:
Եվ ես արդեն այլևս ուժ չունեմ էլ աղոթելու դրա համար:

Mariam

Գիտե՞նք մենք խնդրել ու աղաչել: Խնդրել, ու հիվանդ երեխայի համար չքնել, ծոմ պահելով հսկել նրա վրա, անդադար աղոթել: Թույլ ենք:
Աղոթե՞լ եմ ամբողջ սրտով հրաշալի Նինայի առողջության համար: Իր ծանր հիվանդությունը խանգարե՞լ է իմ կյանքը, իմ ուտել-խմելը, թե աղոթքը մնացել է ցրիվ ու թույլ, ինչպես թեթև քամին:Փոքրիկ Նինան հրաշալի ժպիտ է, կյանքը անչափ է սիրում, սիրտը՝ անհուն բարություն է, աննախանձ է: Նա գրեթե չի մեծանում, վերջևրս բժշկական ծանր միջոցների պատճառով կորցրել է բոլոր ատամները: Ու ժպտում է, կարոտել էր ձյունին, ու հիմա նրա երջանկության սահման չկա. ապասված ձյունի մեջ խաղում է լիաթոք, նույնիսկ եթե խաղերը հաճախ ընդհատվում են հիվանդության պատճառով: Փոքրիկ Նինան Աստծու բարությունն է, հրեշտակ է, ապրում է միշտ Աստծու մոտ: Հենց երկրի վրա նա ապրում է արդեն Տիրոջ մոտ:Թույլատրելի՞ է ասել, թե հրաշքը Նինայի այս զարմանալի ուրախության մեջ է, որը գերազանցում է մեր ճանաչած բոլոր ուրախություններին:
Մի՞թե մենք փնտրում ենք միմիայն մարմնական հրաշքն ու մարմնական բժշկությունը, անտեսելով հոգևոր կյանքը, անտեսելով հավիտենականությունը:

Mandarinka

Մարիամ, եթե կարելի է, քեզ պատասխանեմ իմ օրինակի վրա:

Մարիամ, հենց երեկ ես իմացա, որ եղբայրս, որը ոչ շարժվում է, ոչ տեսնում, ոչ խոսում....տաքությունը բարցացել էր, նա ուժեղ պրիստուպ էր ունեցել` մարմնի ցնցումներ և այլն: Ինչքան էլ հիմա չխոսանք հավիտենականության մասին, փրկության մասին` չեմ ընդունի: Ակն ինչ կատարվում է, արդյոք հրաշ՞ք է: Կարելի է գեղեցիկ գրել, ասել: Բայց այն դեպքում, երբ ականատես ես լինում կողքից: Անձնական տառապանքները այս երեխայի, սարսափելի ցավը, որ ապրում են ծնողները....Չգիտեմ, ինչ հոգևոր կյանքի ամսին կարող է խոսքը գնալ, եթե երեխուց մենակ կաշի և ոսկոր է մնացել: Կենդանի դիակ.....Չգիտեմ, որն է այստեղ հրաքը
Իսկ ինչ վերաբերվում է խնդրել ու հիվանդ երեխայի համար չքնել, ծոմ պահելով հսկել նրա վրա, անդադար աղոթել, ապա ես դրա մասին ասեցի իմ օրինակով: Ոչ, դա է մեր բոլորիս հույսը, հավատը: Դա է միակ բանը, որ անում ենք: Ուղղակի արդեն մեկ - մեկ ձեռքերներս իջնում է:

Mariam

Սիրելի Մանտարինկա, ոչ թե՝ չեմ պաստասխանում քեզ, ու չեմ մտածում քո բերած տխուր եղելության մասին, այլ անընդհատ մտածում եմ: Շատ ծանր կացություն է, և նախընտրում եմ նախ աղոթքով մտածել ասածիդ վրա:

Mariam

Հարևանուհիս ծննդաբերելիս կորցրել է իր զավակը: Հարևանուհիս ո'չ միայն լավ կին է, բարի, այլ իր դժբախտությունը անչափ է նրան դարձրել հեզ ու քաղրաբարո, ու նա է մեր երեխաներին հոգ տալիս, ուրախանում է մեր երեխաներով:
Իմ հարազատ մի կին վախի մեջ է ծննդաբերել, որովհետև նրա ամուսինը ծանր ու վարակիչ հիվանդությամբ է տառապում: Ծնողները ու մանավանդ՝ կինը, մայրը անընդհատ վախի մեջ էր ու մտատանջության մեջ էր՝ «Իմ երեխաս կվարակվի՞, իմ երեխա, որ հիմա իմ փորիկում է, նա կապրի՞ , թե՞ կմեռնի, թե՞ մի քանի տարի հետո՞ կմեռնի: Իմ երեխաներին - երկու երեխա ունի այս կինը - կյա՞նք ենք տվել ,թե՞ մահ: Աստված նրանց կյա՞նք է տվել, թե մա՞հ:»
Այս կինը դարձել էր մի ճիչ առ Աստված, հոգեկան ծանր տագնապներ էր ապրում անընդհատ: Մինչև որ հրաշքը կատարվի, մի հզոր հրաշք, որ սակայն չի վերաբերում բժշկությանը: Հրաշքով չբժշկվեց իր ամուսինը, հրաշքով ապացույց չէ ստացել, թե ո'չ ինքը, ո'չ երեխաներն են անվնաս ու առողջ մնալու: Նա ընդունեց, այն սրբուհիների նման, որոնք գերադասել էին իրենց զավակներին հավատը, ու տեսել նրանց մահը անհավատ բռնակալների դահիճների ձեռքերով, նա ընդունեց, որ այս աշխարհը Աստծու Արքայության ցոլք է միայն, շեմ է միայն, ու հավասացել է, որ ամեն ինչ լա'վ է լինելու խոստացյալ Արքայությունում:
Երկրում տեսնում ենք Արքայության ցոլքը միայն, ստանում ենք նրա հոգևոր շնորհներից մասնիկ մը միայն:
Եվ այն, ինչ որ ստանում են անտարակո'ւյս այն բոլոր ընտանիքները, որոնք այնպիսի ծանր կացության մեջ են, իրենց սիրելիներից մեկն ու մեկի ծանր հիվանդության պատճառով, այն աստվածային հոգևոր նեցուկը, որով կկարողանան մինչև վերջը հավատը պահել, խնամել հիվանդին, ցուցաբերել հոգևոր մեծագույն առաքինություններ՝ գթասրտություն, անսահման համբերություն, հեզություն, հույս և սեր, որով հաճախ բարի օրինակներ են դառնում բոլորիս համար, որով օգնում են ուրիշներին իրենց դժբախտությունների մեջ, դրանք փաստ են , որ Աստված չէ լքած իրենց, կանգնում է նրանց կողքին, ու լալիս, ինչպես Քրիստոսը Ղազարոսի շիրիմին առաջ:
Քրիստոսի գութը Ժայրոսի աղջկանից մինչև բոլոր հիվանդ մանուկներն է տարածվում, ու անկասկած՝ Նրա օրհնությունն են վայելում բոլոր նրանք, ովքեր տառապանքի մեջ են: